(ուժը կորցրել է 07.12.00 թիվ 302 հրաման)
i
118.0108.190499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
23 մարտի 1999 թվականի թիվ 108
i
«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ», «ԲԼԵՔ ՋԵՔ» ԵՎ «ՊՈԿԵՐ» ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով ՀՀ կառավարության 28 հոկտեմբերի 1998թ. թիվ 657 որոշմամբ հաստատված «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության, լիցենզավորման և վերահսկման» կանոնակարգի 21-րդ կետի պահանջից միանուն խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում պետք է գործեն նույն կանոնները, որի նպատակն է բացառել կազմակերպիչների և խաղացողների կողմից հնարավոր չարաշահումներն ու խաբեությունը, պաշտպանել խաղին մասնակցող անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապահովել անցկացվող խաղերի համապատասխանությունը հայտարարված կանոններին և այդ կանոնների ազնիվ պահպանումը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել խաղատան «Ամերիկյան պտուտակախաղ» , «Բլեք ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները (կցվում է):
ԲԼԵՔ ՋԵՔ
Խաղի կազմակերպման համար հարկավոր են`
ա) խաղաթղթերի 6 կապուկ
բ) հատուկ խաղասեղան
գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ է դուրս գալիս արկղից:
Խաղը վարում է խաղավարը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղագումարներ դնել: Խաղացողի խնդիրն է վերցնել այնքան խաղաթուղթ, մինչև որ նրանց ընդհանուր գումարը դառնա 21 միավոր (խաղաթղթերի գումարը չպետք է գերազանցի 21 միավորը) կամ մոտենա 21 միավորին և գերազանցի խաղավարի մոտ հավաքված խաղաթղթերի միավորների գումարին: Բոլոր խաղաթղթերը, բացի արքայից, թագուհուց և զինվորից, որոնք հաշվվում են 10 միավոր (և տուզից, որը կարող է հաշվել 1 կամ 11` կախված խաղացողի ցանկությունից), հաշվվում են համապատասխան այն թվերի, որոնք նշված են խաղաթղթերի վրա: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է երկու խաղաթուղթ (բաց վիճակում): Խաղավարը վերցնում է մեկ խաղաթուղթ (բաց վիճակում): Երբ խաղացողն ունի երկու խաղաթուղթ նա կարող է որոշել վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ, թե կանգնել: Եթե խաղացողի խաղաթղթերի գումարը գերազանցի 21 միավորը, ապա նա ինքստինքյան պարտվում է: Եթե խաղի բոլոր մասնակիցներին տրված են լինում խաղաթղթեր, խաղավարը իրեն վերցնում է այնքան խաղաթուղթ, մինչև, որ խաղաթղթերի գումարը հասնի 17 միավոր:
Խաղի յուրաքանչյուր մասնակից համարվում է շահող, երբ նրա խաղաթղթերի գումարը չի գերազանցել 21 միավորը և բարձր է խաղավարի խաղաթղթերի միավորների գումարից, կամ խաղավարի միավորների գումարը գերազանցում է 21-ը: Խաղավարի և խաղի մասնակցի հավասար միավորների դեպքում խաղագումարները նույնությամբ պահպանվում են: Խաղի այն մասնակիցը, որի երկու խաղաթղթերի միավորների գումարը կազմում է 21 (Black Jack) ստանում է պարգևատրում իր կատարած խաղագումարի կեսի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ խաղավարի մոտ 2 խաղաթղթերի միավորների գումարը նույնպես 21 միավոր է: Եթե խաղացողին բացվել է 2 նույն միավորային խաղաթղթեր, ապա նա կարող է իր դրած խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար դնել, առանձնացնել խաղաթղթերը ևս 2 տեղում վերցնել խաղաթղթեր (Split): Երկու տուզի դեպքում Split-ը կատարվում է միայն մեկ անգամ և տրվում է մեկական խաղաթուղթ: Մնացած բոլոր դեպքերում Split կարելի է կատարել մինչև 3 անգամ:
Խաղաթղթերը բաժանելու ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում խաղագումարները փոխել: Արկղի խաղաթղթերը վերջանալուց հետո խառնվում են և տեղադրվում արկղի մեջ:
Խաղացողն իրավունք ունի կրկնապատկել իր խաղագումարը ցանկացած 2 խաղաթղթի վրա, որի դեպքում ստանում է միայն մեկ խաղաթուղթ:
Եթե խաղացողի մոտ բացվել է Black Jack, իսկ խաղավարի մոտ տուզ, ապա խաղավարը խաղացողին կարող է առաջարկել խաղագումարի կրկնապատիկը` անկախ խաղավարի մոտ հաջորդ խաղաթղթի միավորից:
ԽԱՂԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երբ խաղավարի մոտ բացված խաղաթուղթը տուզ է, խաղատունը հնարավորություն է ընձեռնում խաղացողներին ապահովագրելու իրենց խաղագումարները Black Jack-ից: Ապահովագրման չափը կազմում է խաղագումարի կեսը: Եթե խաղավարի մոտ բացվել է Black Jack, ապահովագրումը վճարվում է 1/2 հարաբերությամբ, իսկ եթե չի բացվել, ապա նա վերցնում է ապահովագրումը և խաղը շարունակվում է:
Խաղացողն իրավունք ունի հրաժարվել խաղից` զոհաբերելով խաղագումարի կեսը, բացառությամբ այն դեպքի, երբ խաղավարի մոտ բացված է տուզ, սակայն այս սահմանափակումը խաղատան կազմակերպչի հայեցողությամբ, ի օգուտ խաղացողի, կարող է նաև չկիրառվել:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ
Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղի մասնակիցները դնում են խաղագումարները:
Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքևի մասը իր հերթին բաժանված է 37 թվերի` 0-ից մինչև 36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով:
Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղի մասնակից պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերի (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղավարին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:
Խաղի մասնակիցները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն մասնակիցների քանակը պայմանավորված է խաղանիշերի գույների քանակով:
Այն, թե որտեղ է խաղացողը տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը պտուտաձողի սեղանի վրա շատ կարևոր է: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:
Խաղավարը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ, ընդ որում խաղավարը իրավունք չունի խաղի ընթացքում փոխել պտուտաձողի անիվի ուղղությունը: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարը չհայտարարի` «խաղագումարների տեղադրումները ավարտված են»: Երբ գնդակը կանգնում է, խաղավարը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանը ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում խնդրվում է խաղասեղանը ձեռք չտալ և սպասել մինչև խաղավարը չհայտարարի` «Դրեք խաղանիշերը»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող:
Երբ տեղադրված է խաղանիշը 1-ից 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա և գնդակը կանգ առնի 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարը անցնում է խաղավարին:
Խաղանիշերը պետք է կանխիկ դարձվեն նախքան խաղասեղանը լքելը:
._________________________________________________________________________.
|Թիվ | Դրումների կատարման տարբերակները | Շահումները ըստ դրումների |
| | | տեղադրության |
|____|_________________________________________|__________________________|
| 1. | լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) | խաղագումարը |
| | (մեկ թիվ) | 35-ապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 2. | վանդակները կիսող գծի վրա (ներառյալ | խաղագումարը |
| | 0-ն) (երկու թվերից մեկը) | 17-ապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 3. | տվյալ ուղղության վանդակների թվերից | խաղագումարը |
| | որևէ մեկը (երեք թվերից մեկը) | 11-ապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 4. | վանդակների խաչմերուկում (չորս | խաղագումարը |
| | թվերից մեկը) | 8-ապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 5. | վեց թվերից որևէ մեկը (վեց թվից մեկը) | խաղագումարը |
| | | 5-ապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 6. | տասերկու թվերից որևէ մեկը | խաղագումարը |
| | (1-12, 13-24, 25-36) | եռապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 7. | տասնութ թվերից որևէ մեկը | խաղագումարը |
| | (1-18, 19-36) | կրկնապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 8. | կարմիր կամ սև (գույնի գուշակում) | խաղագումարը |
| | | կրկնապատկվում է |
|____|_________________________________________|__________________________|
| 9. | կենտ կամ զույգ | խաղագումարը |
| | | կրկնապատկվում է |
._________________________________________________________________________.
ՊՈԿԵՐ
«POKEP» թղթախաղը հիմնվում է 5 թղթախաղերի աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` Ante-ի «Կոնի» կրկնապատկման և դեպոզիտի` «Բոնուսի» վանդակները:
._. ._. ._. ._. ._. ._.
._. ._. ._. ._. ._. ._.
Բոնուս Բոնուս Բոնուս Բոնուս Բոնուս Բոնուս
.____. .. .____... .____... .____... .____... .____...
|Ante| .. |Ante|.. |Ante|.. |Ante|.. |Ante|.. |Ante|..
.____. .____. .____. .____. .____. .____.
._______.._. ._______. ._. .______. ._. ._______. ._.._______. ._..______.
| Կրկնա-|._. | Կրկնա-| ._. |Կրկնա-| ._. | Կրկնա-| ._.| Կրկնա-| ._.|Կրկնա-|
| պատ- |._. | պատ- | ._. |պատ- | ._. | պատ- | ._.| պատ- | ._.|պատ- |
| կում |._. | կում | ._. |կում | ._. | կում | ._.| կում | ._.|կում |
._______. ._______. .______. ._______. ._______. .______.
Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի Ante-ի վրա դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղավարի «Դրումները ավարտվել են» հայտարարությունը:
Խաղավարը իրեն և խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ երեսով ներքև (փակ), իսկ խաղավարի վերջին խաղաթուղթը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալ խաղաթղթերը: Խաղացողները իրենց խաղաթղթերը դիտելուց հետո որոշում են` շարունակել խաղը, թե` ոչ: Եթե ոչ, ապա խաղավարը խաղաթղթերի հետ միասին վերցնում է Ante-ի գումարը: Եթե խաղացողը որոշում է շարունակել խաղը, ապա Ante-ի կրկնակի չափով գումարը դրվում է խաղասեղանի կրկնապատկման մասում: Դրանից հետո խաղավարը բացում է մնացած 4 խաղաթղթերը: Երբ խաղավարի խաղաթղթերը չեն որակավորվում` այսինքն խաղավարը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի նվազագույն համակցումը (տուզ, թագավոր), ապա խաղացողներին վճարվում է գումար` Ante-ի չափով: Եթե խաղավարի խաղաթղթերի համակցումը որակավորվում է, ապա խաղավարը համեմատում է իր և խաղացողների խաղաթղթերը: Եթե խաղի մասնակիցների խաղաթղթերի համակցումն ավելի բարձր կարգի է քան խաղավարինը, ապա Ante-ի գումարը (մեկը մեկին) և կրկնապատկման գումարը վճարվում է հետևյալ աղյուսակի համաձայն`
մեկ զույգ կամ ցածր (տուզ-թագավոր) 1-ը 1-ին
երկու զույգ 2-ը 1-ին
երեք նույնատիպ 3-ը 1-ին
Straiqht (ցանկացած 5 հաջորդականություն) 4-ը 1-ին
Flush (ցանկացած 5 նույնատեսակ) 5-ը 1-ին
Full House (1 զույգ և 3 նույնատիպ) 7-ը 1-ին
չորս նույնատիպ 20-ը 1-ին
Straiqht flush (նույն տեսակի 5 հաջորդականություն 50-ը 1-ին
Royal flush (նույն տեսակի 5 հաջորդականություն,
որը ավարտվում է տուզով) 100-ը 1-ին
Յուրաքանչյուր խաղի մասնակից իր ցանկությամբ հնարավորություն ունի գնելու ևս մեկ խաղաթուղթ, նախօրոք վճարելով Ante-ի մասում դրված գումարի չափով և վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը` որն իրեն ավելի քիչ է անհրաժեշտ:
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան Ante-ի համար նախատեսված տեղեր:
Գոյություն ունի ընտրություն իրականացնելու արդյունավետ տարբերակով շահում: Դնելով խաղագումարը, խաղացողն իրավունք ունի դեպոզիտ դնել խաղասեղանի վրա հատկացված համապատասխան «Բոնուս»-ի տեղում: «Բոնուս»-ում խաղագումարի մեծությունը որոշվում է խաղատան կազմակերպչի կողմից: Այս խաղագումարը մասնակցին հնարավորություն է ընձեռնում անկախ խաղավարի խաղաթղթերի զուգակցումից, պրոգրեսիվ վճարման դեպքում, որոշակի շահում ունենալ, նույնպես խաղատան կազմակերպչի կողմից սահմանված չափով.
flush
Full House
պրոգրեսիվ վճարման պարտադիր համակցումները Չորս նույնատիպ
Straiqht flush
Royal flush
Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:
Եթե խաղի մասնակցին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում: Եթե խաղավարը բաժանել է 5-ի փոխարեն 4 խաղաթուղթ, ապա նա պետք է բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու նպատակով: Խաղավարի կողմից յուրաքանչյուր թերի խաղաթղթերի բաժանումը կհանգեցնի բոլոր համակցումների զրոյացմանը և խաղաթղթերը պետք է նորից խառնվեն:
Խաղի մասնակիցները պետք է ողջ խաղի ընթացքում իրենց 5 խաղաթղթերը պահեն խաղավարի տեսադաշտում: Յուրաքանչյուր մասնակից իր խաղաթղթերը դիտելուց և դրանք երեսով ներքև դնելուց հետո, իր խաղաթղթերին այլևս իրավունք չունի ձեռք տալ:
Խաղավարը պարտավոր է պատասխանել խաղացողների յուրաքանչյուր հարցերին` խաղի կարգի վերաբերյալ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
19. 04. 1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20990059