114.0044.250399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ
17 մարտի 1999 թվականի թիվ 44-Հ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը» (կցվում է):
2. Արտաքին կապերի և լրատվության բաժնին` ապահովել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սույն որոշմամբ հաստատված կարգով իրականացվող վճարումների ժամկետների և ձևերի մասին հայտարարության հրապարակումը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանի վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
17 ՄԱՐՏԻ 1999 Թ. ԹԻՎ 44-Հ
ՀՐԱՄԱՆՈՎ
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույնով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող (այսուհետև` օրենք) առաջնահերթ միջոցառումները և վճարման ժամկետները բաց թողած տարաժամկետ վճարման իրավունք ունեցող մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումների իրականացման ընթացակարգը:
2. Մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան ունեն չվճարված գումարներ, օգտվում են օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակից:
Սույն կետի պահանջը չի տարածվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձման ենթակա գույքի գումարի վրա:
3. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ծանուցվում է սույն կարգի 2-րդ կետով նշված անձանց, այդ թվում, որոնք ունեն մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրով սահմանված տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ և որոնց վերաբերյալ դատարանի կողմից բռնագանձման վճիռ չի կայացվել, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում բաց թողած ժամկետների համար տարաժամկետ վճարումներն իրականացնելու նպատակով:
Բաց թողած ժամկետների համար վճարումները կատարվում են օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան` առանց սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների:
Բաց թողած ժամկետների համար վճարումները կատարելուց հետո հետագա վճարումների ժամկետները սահմանվում են բաց թողած ժամկետների համար կատարված վճարման ամսաթվին համապատասխան:
4. Տարաժամկետ վճարումների սանդղակով վճարումների վերահաշվարկման աշխատանքները, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների նախապատրաստումը իրականացնում է պայմանագրերի և վճարումների բաժինը:
Պայմանագրերի և վճարումների բաժնի համար վերը նշված աշխատանքների իրականացման համար հիմք է հանդիսանում մասնավորեցման սուբյեկտների կողմից ՀՀ սեփականաշնորհման նախարարի անունով ներկայացված դիմումը (ձևը կցվում է):
5. Մասնավորեցման սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները պայմանագրերի և վճարումների բաժին մուտքագրվելու պահից 3-օրյա ժամկետում բաժինը ապահովում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքները և մասնավորեցման պայմանագրի փոփոխությունները (ձևը կցվում է) ներկայացնում կնքման, որը կնքվում է մեկօրյա ժամկետում:
Փոփոխությունը կատարելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից տրվում է վճարման հանձնարարագիր մասնավորեցման սուբյեկտների կողմից հերթական վճարումը կատարելու համար:
Մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումը կատարվում է վճարման հանձնարարագրի տրման օրը:
Վճարումը համարվում է կատարված վճարման անդորագիրը ՀՀ սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելու պահից:
Յուրաքանչյուր հերթական վճարման պահին հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
6. Օրենքով սահմանված տարաժամկետ վճարումները վերահաշվարկվում են հիմք ընդունելով մասնավորեցված գույքի գնահատված արժեքը:
7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարություն դիմում չներկայացնելու և բաց թողած ժամկետներին համապատասխան վճարումները չկատարելու դեպքում ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը դիմում է դատարան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող գույքի վրա բռնագանձում կատարելու համար:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
17 ՄԱՐՏԻ 1999 Թ. ԹԻՎ 44-Հ
ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ Պ. ՂԱԼԹԱՂՉՅԱՆԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ վերահաշվարկել _____________________________(մասնավորեցման
(ընկերության անվանումը)
պայմանագիր N_____կնքված ___________ 199 թ.) տարաժամկետ վճարումները
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:
Դիմող` __________________________________________
(տվյալներ ընկերության լիազորված անձի մասին)
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
17 ՄԱՐՏԻ 1999 Թ. ԹԻՎ 44-Հ
ՀՐԱՄԱՆՈՎ
Փոփոխություններ 199 թ. «...» կնքված թիվ ..... մասնավորեցման
պայմանագրում
Համաձայն «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների
ծրագրի մասին ՀՀ օրենքի 6 հոդվածում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի`
Պայմանագրի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օբյեկտի գնահատված արժեքը` _______________________________ դրամ
Մասնավորեցման նախորդ ծրագրով վճարվել է` _________________ դրամ
Մնացորդ` _______________________________________________ դրամ
2-րդ վճարում` ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
3-րդ վճարումը ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
4-րդ վճարումը`___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
5-րդ վճարումը ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
6-րդ վճարումը`___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
7-րդ վճարում` ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
8-րդ վճարումը ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
9-րդ վճարումը`___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
7-րդ վճարում` ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
10-րդ վճարումը ___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
11-րդ վճարումը`___________________________________________ դրամ
«....» ______________________ թ.
ՎԱՃԱՌՈՂ ԳՆՈՐԴ
ՀՀ սեփականաշնորհման նախարարություն ____________________________
(ձեռնարկության անվանումը)
___________________________________ _____________________________
(լիազորված պաշտոնատար անձի անունը, (բանկի հաշիվը)
ազգանունը)
_____________ _________________
(լիազորված պաշտոնատար անձի անունը ազգանունը)
_________________________________
(անձնագրային տվյալները, հասցեն)
_______________________________ _________________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ
«....» __________________1999 Թ. «....» ________________ 1999Թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «25» 03 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 17990043