(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)
i
103.0040.020499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
9 մարտի 1999 թվականի թիվ 40
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999թ. մարտի 8-ի թիվ 6 որոշումը.
Հրամայում եմ`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում ի լրումն մտցվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):
2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`
2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 9-Ի
ԹԻՎ 40 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՀ ՓՈՍՏԻ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_______________ _______________ ___________________
«25» ՄԱՐՏԻ 1999 Թ. «23» ՄԱՐՏԻ 1999Թ. «30» ՄԱՐՏԻ 1999 Թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ
___________________ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«26» ՄԱՐՏԻ 1999 Թ.
___________________________
«24» ՄԱՐՏԻ 1999 Թ.
ՑԱՆԿ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ ՀՀ
կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների
հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել
նոր 37 և 38 տողերով հետևյալ բովանդակությամբ`
._______________________________________________________________________.
|Հ/Հ|ՀԴՄ-ի մոդելների| Խումբը |Առևտուր |Սպասար-|Նվաթամթերքի |Հյուրանոց-|
| | անվանումը | | |կումներ| վաճառք |ներ և |
| | | | | | |հանրային |
| | | | | | |սննդի ձեռ-|
| | | | | | |նարկու- |
| | | | | | |թյուններ |
|___|_______________|__________|________|_______|____________|__________|
|37 |ՇՏՐԻԽ-Մ850Ֆ |Պասիվ | + | | | |
|___|_______________|__________|________|_______|____________|__________|
|38 |ԱՄՍ 100 Ֆ |Ինքնավար | + | + | | |
._______________________________________________________________________|
Ցանկի 22, 24 և 25 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
._______________________________________________________________________|
|Հ/Հ|ՀԴՄ-ի մոդելների | Խումբը|Առևտուր |Սպասար-|Նվաթամթերքի |Հյուրանոց-|
| | անվանումը | | |կումներ| վաճառք |ներ և |
| | | | | | |հանրային |
| | | | | | |սննդի ձեռ-|
| | | | | | |նարկու- |
| | | | | | |թյուններ |
|___|_________________|________|________|_______|____________|__________|
|22 |SAMSUNG ER-4615RF|Ինքնավար| + | | | + |
|___|_________________|________|________|_______|____________|__________|
|24 |ԷԼԱՆ-2000 Ֆ |Ինքնավար| + | + | + | + |
|___|_________________|________|________|_______|____________|__________|
|25 |ԷԼԱՆ-ՄԻՆԻՖ |Ինքնավար| + | + | + | + |
._______________________________________________________________________.
i
** Կիրառման համար թույլատրելի են` «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատված և գրանցված» ցանկում ընդգրկված «Մերկուրի» մակնիշի տարբեր մոդելների այն ՀԴՄ-ը, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին, արտադրված են Հայաստանի Հանրապետության համար և այդ մասին անձնագրերում առկա են` «Արտադրված է Հայաստանի համար» գրառումը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» «04» 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 0599045