Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԳԾՈՎ ՀԱՏՈՒԿ ՄԱՐԴԱՏԱՐ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԳԾՈՎ ՀԱՏՈՒԿ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 1982 թվականի թիվ 180

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԳԾՈՎ ՀԱՏՈՒԿ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության առաջարկությունը և հաստատել ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության և ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ-ի գծով հատուկ մարդատար ավտոմոբիլների առդիր ցանկը)*:

2. Հաստատված ցանկին համաձայն հատուկ մարդատար ավտոմոբիլներ պահելու իրավունք ունեցող Հայկական ՍՍՀ մինիստրություններին և գերատեսչություններին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել հատուկ մարդատար ավտոմոբիլներ օգտագործելու իրավունք ունեցող իրավասության ենթակա ձեռնարկությունների (կազմակերպությունների) ցուցակը, ինչպես նաև այդ ավտոմոբիլների քանակը յուրաքանչյուր ձեռնարկության (կազմակերպության) համար` հաստատված ցանկին խիստ համապատասխան.

բ) հատուկ մարդատար ավտոմոբիլների հաստատված ցուցակը ավտոմոբիլների մակնիշների ու քանակի նշումով ներկայացնել Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության պետական ավտոտեսչության մարմիններին.

գ) տվյալ մինիստրության (գերատեսչության) սիստեմում հատուկ օգտագործման թույլ չտրված մակնիշների մարդատար ավտոմոբիլների վերաբերյալ Հայկական ՍՍՀ պետպլան և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրություն տեղեկանք ներկայացնել այդ կապակցությամբ ազատված ավտոմոբիլների առկայության և տեխնիկական վիճակի մասին:

Հայկական ՍՍՀ պետպլանին և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել նշված ավտոմոբիլները հետագայում օգտագործելու մասին.

դ) մեկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրություն տվյալներ ներկայացնել հատուկ մարդատար ավտոմոբիլների հաստատված ցանկին համապատասխան որոշված հատուկ մարդատար ավտոմոբիլների պահման 1981 թվականի փաստացի ծախսերի և 1982 թվականի անհրաժեշտ ծախսերի չափերի մասին:

Սահմանել, որ հատուկ մարդատար ավտոմոբիլների պահման ծախսերը կատարվում են մինիստրությանը (գերատեսչությանը) սահմանված պլանային ծախսերի սահմաններում:

3. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությանը` մինիստրությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված նյութերով, սահմանված կարգով և հաստատված ցանկին խիստ համապատասխան կատարել հատուկ մարդատար ավտոմոբիլների գրանցում և մարդատար ավտոմոբիլների վերագրանցում հատուկների կատեգորիային:

4. Հայկական ՍՍՀ մինիստրություններին և գերատեսչություններին ու Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ մինչև 1982 թվականի մայիսի 30-ը ինֆորմացիա ներկայացնել սույն որոշման կատարման մասին:

 

__________________

*) Ցանկը չի բերվում

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
26.03.1982
N 180
Որոշում