Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈ ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.02.1993  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 1993թ թիվ 30

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրով բոլոր գործատուների համար 1993 թվականի հունվարի 1-ից սահմանված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 37 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 35 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 2 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշման 4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սահմանել, որ մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան) երեխաների, մինչև երեխայի երկու տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ինչպես նաև գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար տրվող նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշմամբ հաստատված` անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքներով և գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանների և կարգի 5-րդ կետով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը 5 տոկոսի փոխարեն 1993 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռներեցների համար սահմանվում է 10 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

/3 կետն ուժը կորցրել է 28.02.96 թիվ 64 որոշում/

i

4. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով:

/լրաց. 26.10.94 թիվ 505 որոշում/

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 52 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 156 որոշումը:

/փոփ. 26.10.94 թիվ 505 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.1993
N 30
Որոշում