ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 1986 թվականի թիվ 447
i
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Փոփոխություններ մտցնել Հայկական ՍՍհ Մինիստրների խորհրդի 1979 թվականի ապրիլի 9-ի թիվ 221 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության կիրառման հրահանգի մեջ, շարադրելով այն նոր խմբագրությամբ (կցվում է):
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
1. Հայկական ՍՍՀ պետական դրոշը, որը Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանագրով (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1981 թվականի ապրիլի 29-ի հրամանագրի խմբագրությամբ) հաստատված Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության համաձայն բարձրացվում է շենքերի և փոխադրամիջոցների վրա, պետք է ճշտորեն համապատասխանի Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության 2-րդ հոդվածում տրված իր նկարագրությանը:
2. Հայկական ՍՍՀ պետական դրոշը բարձրացվում է մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների, Հայկական ՍՍՀ պետական ու հասարակական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շենքերի, ինչպես նաև բնակելի տների վրա` փետրվարի 23-ին, մարտի 8-ին, ապրիլի 22-ին, մայիսի 1-ին, 2-ին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 1-ին, հոկտեմբերի 7-ին, նոյեմբերի 7-ին և 8-ին, նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 30-ին:
3. Հայկական ՍՍՀ պետական դրոշը այլ տոնական և հիշարժան օրերին Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված շենքերի վրա բարձրացվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի, ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետների գործադիր կոմիտեների ցուցումով կամ թույլտվությամբ:
4. Պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից անցկացվող արարողությունների և հանդիսավոր այլ միջոցառումների ժամանակ Հայկական ՍՍՀ պետական դրոշը բարձրացվում է վերադաս հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ:
5. Հայկական ՍՍՀ պետական դրոշը Հայկական ՍՍՀ-ում տեղաբաշխված սովետական բանակի զորամասերի շտաբների շենքերի վրա բարձրացվում է`
ա) փետրվարի 23-ին, մարտի 8-ին, ապրիլի 22-ին, մայիսի 1-ին և 2-ին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 1-ին, հոկտեմբերի 7-ին, նոյեմբերի 7-ին և 8-ին, նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 30-ին.
բ) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի կամ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից զորամասն այցելելու ժամանակ.
գ) զորամասին կառավարական պարգև հանձնելու ժամանակ.
դ) այլ օրերին` ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի հրամանի հիման վրա:
6. Հայկական ՍՍՀ պետական դրոշը դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների շենքերի վրա բարձրացվում է`
ա) փետրվարի 23-ին, մարտի 8-ին, ապրիլի 22-ին, մայիսի 1-ին և 2-ին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 1-ին, հոկտեմբերի 7-ին, նոյեմբերի 7-ին և 8-ին, նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 30-ին.
բ) ազգային տոների, սգո, ինչպես նաև այլ օրերին, հաշվի առնելով նստավայր երկրի տեղական պրակտիկան, և ամեն օր այն երկրներում, որտեղ դա ընդունված է տեղական սովորույթին համապատասխան.
գ) մյուս օրերին` Հայկական ՍՍՀ արտաքին գործերի մինիստրության հատուկ ցուցումով:
7. Հայկական ՍՍՀ պետական դրոշը կարող է բարձրացվել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսային հիմնարկների փոխադրամիջոցների վրա, հաշվի առնելով նստավայր երկրի պրակտիկան, և Հայկական ՍՍՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսային հիմնարկի ղեկավարի թույլտվությամբ:
8. Հայկական ՍՍՀ պետական դրոշը Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրությամբ և սույն հրահանգով նախատեսված դեպքերում բարձրացվում է`
ա) Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության 3-րդ հոդվածի 1, 2 և 4 կետերում թվարկված շենքերի վրա` շենքերի վերևում` կոթերի վրա կամ շենքերի ճակատներին` բռնիչների վրա.
բ) Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության 3-րդ հոդվածի 3 կետում թվարկված շենքերի և բնակելի տների վրա` շենքերի ճակատներին` կոթերի և բռնիչների վրա:
Բարձրացված Հայկական ՍՍՀ պետական դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնի մակերեսից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշի երկարության հարաբերությունը կոթի երկարության նկատմամբ պետք է լինի 1:1,7-ից ոչ պակաս:
9. Հայկական ՍՍՀ պետական դրոշը, եթե չկան ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների հատուկ ցուցումներ, բարձրացվում է ժամը 6-ին և իջեցվում է ժամը 24-ից հետո կամ տոնակատարությունների, հանդիսավորությունների կամ սգո արարողությունների ավարտից հետո:
10. Հայկական ՍՍՀ պետական դրոշը չի բարձրացվում այն շենքերի վրա, որոնք գտնվում են հիմնական նորոգման մեջ, վթարային վիճակում և այն շենքերի վրա, որոնց ճակատը նորոգվում է, ինչպես նաև այլ դեպքերում` ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի ցուցումով:
11. Սգո իրադարձությունների դեպքում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի, ժողովրդական դեպուտատների, քաղաքային և շրջանային սովետների գործադիր կոմիտեների ցուցումով Հայկական ՍՍՀ պետական դրոշը բարձրացվում է սգո ձևավորմամբ: Հայկական ՍՍՀ պետական դրոշի սգո ձևավորման դեպքում կոթի վերին մասին կապվում է դրոշի լայնության 1/20-ին հավասար լայնությամբ սև ժապավեն, որի երկու ազատ ծայրերը կախ են ընկնում դրոշի ամբողջ լայնությամբ:
12. ՍՍՀՄ պետական դրոշը Հայկական ՍՍՀ պետական դրոշի հետ միաժամանակ բարձրացվելու դեպքում ՍՍՀՄ պետական դրոշը պետք է գտնվի աջ կողում, իսկ Հայկական ՍՍՀ պետական դրոշը` ձախ կողմում, ընդ որում, ՍՍՀՄ պետական դրոշի չափը չի կարող փոքր լինել Հայկական ՍՍՀ պետական դրոշի չափից:
ՍՍՀՄ պետական դրոշը Հայկական ՍՍՀ պետական դրոշի հետ միասին մեկ կոթի վրա բարձրացվելու դեպքում ՍՍՀՄ պետական դրոշը պետք է բարձր գտնվի Հայկական ՍՍՀ պետական դրոշից:
Եթե ՍՍՀՄ պետական դրոշի և Հայկական ՍՍՀ պետական դրոշի հետ միաժամանակ բարձրացվում են մյուս միութենական հանրապետությունների կամ մյուս պետությունների պետական դրոշները, ապա դրանք պետք է համապատասխանեն իրենց պաշտոնական նկարագրությունը և գտնվեն ՍՍՀՄ պետական դրոշի և Հայկական ՍՍՀ պետական դրոշի աջ և ձախ կողմերում, ընդ որում, մյուս միութենական հանրապետությունների կամ մյուս պետությունների պետական դրոշները չպետք է բարձր գտնվեն և չափերով մեծ լինեն Հայկական ՍՍՀ պետական դրոշից:
Պետական դրոշները կարող են բարձրացվել շենքերի ճակատների դիմաց դրված կոթերի վրա:
Շենքի ճակատի կողմերը որոշվում են շենքի ճակատի նկատմամբ մեջքով կանգնելով:
13. Մինիստրությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների, Հայկական ՍՍՀ պետական և հասարակական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շենքերի վրա Հայկական ՍՍՀ պետական դրոշը բարձրացնելու համար պատասխանատվությունը, պահպանելով Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության և սույն հրահանգի մեջ շարադրված պահանջները, դրվում է այդ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների վրա, իսկ բնակելի տների վրա` բնակշահագործման կազմակերպությունների, հանրակացարանների պարետների և անձնական սեփականության իրավունքով տանտերերի վրա:
14. Հայկական ՍՍՀ տարածքում Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության և սույն հրահանգի ճշտորեն կատարման նկատմամբ հսկողությունը դրվում է պետական իշխանության տեղական մարմինների վրա, իսկ Հայկական ՍՍՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսային հիմնարկների կողմից` Հայկական ՍՍՀ արտաքին գործերի մինիստրության վրա: