ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2012 թվականի N 420-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՎԱՀԱԳՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ՆԵՐԹԱՂԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ բաժնի կանոններով, ինչպես նաև հաշվի առնելով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի 24.01.2012թ. հ. 06 գրությունը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Անվանակոչել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի» թաղամասի ներթաղամասային փողոցներն ըստ հետևյալ անվանումների`
Թաղամասի գլխավոր փողոց - Արարատի փողոց
1-ին տեղամաս - Արա լեռ փողոց
2-րդ և 13-րդ տեղամաս - Ներսես Շնորհալու փողոց
Սիամանթոյի փողոց
Ռուբեն Զարդարյան փողոց
Ռուբեն Սևակի փողոց
Լևոն Շանթի փողոց
Հովհաննես Երզնկացու փողոց
Ղևոնդ Ալիշանի փողոց
Գրիգոր Տաթևացու փողոց
3-րդ տեղամաս - Արաքսի փողոց
Քասախի փողոց
Արփայի փողոց
Վեդիի փողոց
Մեղրիի փողոց
Որոտանի փողոց
Դեբեդի փողոց
4-րդ և 5-րդ տեղամաս - Հատիսի փողոց
Բազումի փողոց
Սիփանի փողոց
Նեմրութի փողոց
Վարագայի փողոց
Գանձասարի փողոց
Գեղամա լեռների փողոց
2. ՈՒժը կորցրած ճանաչել Աջափնյակ համայնքի ավագանու 10.11.2005թ. հ. 9 և հ. 10 որոշումները: