(ուժը կորցրել է 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 1993 թ. թիվ 80
i
«ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար ամսական նպաստ վճարելու կարգը» (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
մարտի 3-ի թիվ 80 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ
1. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար սահմանված ամսական նպաստը վճարում են պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները` զբաղվածության կենտրոնների կողմից գործազրկության մասին տրված տեղեկանքի հիման վրա (ձևը կցվում է):
2. Նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները դրա նշանակման և ստացման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:
i
3. Նպաստի նշանակումն ու վճարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Երեխաների համար տրվող նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» կանոնադրության 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերին, 11-րդ կետի երկրորդ մասին, 13-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ կետերին համապատասխան:
4. Նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Քաղաքացու` նպաստ նշանակելու մասին դիմումի մեջ նշվում են` մինչև 2 տարեկան երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը:
Նպաստ նշանակելու մասին դիմումին պետք է կցվեն`
ա) տեղեկանք զբաղվածության կենտրոնից.
բ) տեղեկանք փաստացի բնակության վայրից.
գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը:
Անհրաժեշտության դեպքում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների սոցապբաժինը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ:
6. Երեխային խնամելու համար նպաստ ստացող գործազուրկ մայրերն ինքնուրույն կերպով աշխատանքի տեղավորվելիս պարտավոր են այդ մասին անմիջապես հայտնել համապատասխան զբաղվածության կենտրոն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է քաղ. ____________________________________________________ -ին
(անուն, հայրանուն, ազգանուն)
այն մասին, որ նա 19 թ. _________________________ «_______» -ից մինչև
19 թ. _______________________ «_______» -ը ունեցել է գործազուրկի
կարգավիճակ:
Տրվում է ներկայացնելու ____________________________________ սոցապ բաժին:
(բնակության վայրը)
___________________________________________________ զբաղվածության կենտրոնի
տնօրեն _____________________________ ________________________________
(ստորագրություն) (ազգանուն)
Կ.Տ. «_____» ___________________ 19 թ.