(ուժը կորցրել է 28.02.08 թիվ 146-Ն հրաման)
i
118.0361.231298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
29 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 361
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թվականի հուլիսի 15-ի թիվ 226 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման կարգի» 4-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
29-Ի ԹԻՎ 361 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
i
ԲԱԺԻՆ 1.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(բաժինը խմբ. 31.05.01 թիվ 188 հրաման)
ԵՆԹԱԲԱԺԻՆ 1.
ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը
2. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»
3. ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»
4. ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում»
5. ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»
6. ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»
7. ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»
8. ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր»
9. ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»
10. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»
11. ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն»
12. ՀՀՀՀՍ 18 «Հասույթ»
13. ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»
14. ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում»
15. ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները»
16. ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
17. ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ»
18. ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում»
19. ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում»
20. ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում»
21. ՀՀՀՀՍ 30 «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ»
22. ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում»
23. ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը»
24. ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»
25. ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»
26. ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում»
27. ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»
28. ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»
29. ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»
30. ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»
ԵՆԹԱԲԱԺԻՆ 2.
ՏԵՍՏԵՐ
1. Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
2. Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
3. Սեփական կապիտալի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
4. Ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
5. Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
6. Եկամուտների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
7. Ծախսերի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
8. Կառավարչական (ծախսումների) հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ
ԵՆԹԱԲԱԺԻՆ 3.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
1. Կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծություն
2. Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծություն
3. Գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն
ԲԱԺԻՆ 2.
ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ
Թեմա 1. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը
* Հարկերի տեսակները
* Հարկային արտոնությունների տեսակները
* Հարկ վճարողների իրավունքները, պարտականությունները և հսկողությունը
հարկերի վճարման նկատմամբ
* Հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը
* Հարկային պարտավորություններից ավել բյուջե վճարված գումարները
հարկ վճարողին վերադարձնելու կարգը
* Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների
գանգատարկումը
Թեմա 2. Շահութահարկ
* Շահութահարկ վճարողները
* Շահութահարկով հարկվող օբյեկտը
* Համախառն եկամուտը
* Համախառն եկամտի նվազեցումները
* Շահութահարկի արտոնությունները
* Հարկային հաշվառումը
* Հարկի հաշվառման կարգը և վճարման ժամկետները
* Շահութահարկով ոչ ռեզիդենտի հարկման առանձնահատկությունները
Թեմա 3. Ավելացված արժեքի հարկ
* Ավելացված արժեքի հարկ վճարողները
* Հարկվող օբյեկտը և հարկվող շրջանառությունը
* Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
* Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման վայրը
* Արտոնությունները և զրոյական դրույքաչափով հարկումը
* Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը
* Ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգը
* Ավելացված արժեքի հարկի վճարման և հաշվարկների ներկայացման
կարգը և ժամկետները
* Ավելացված արժեքի հարկի հաշվառման առանձնահատկությունները
* Պատասխանատվությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի
խախտման համար
Թեմա 4. Ակցիզային հարկ
* Ակցիզային հարկ վճարողները
* Հարկվող օբյեկտը և հարկվող շրջանառությունը
* Ակցիզային հարկի դրույքաչափերը
* Ակցիզային հարկի հաշվառման և վճարման կարգն ու ժամկետները
Թեմա 5. Գույքահարկ
* Օրենքի կարգավորման առարկան, գույքահարկի հասկացությունը և
հարկատուները
* Հարկվող օբյեկտը և հարկման բազան
* Գույքահարկի դրույքաչափերը
* Գույքահարկի արտոնությունները
* Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգը
Թեմա 6. Եկամտահարկ
* Հարկ վճարողները և հարկվող օբյեկտը
* Համախառն եկամուտը
* Համախառն եկամտի նվազեցումները
* Եկամտահարկի դրույքաչափերը
* Հարկային գործակալի կողմից հարկի հաշվարկման և վճարման կարգը
* Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից հարկի
հաշվարկման և վճարման կարգը
* Տարեկան եկամուտների հայտարարագրումը և հարկի գումարի վճարումը
* Ոչ ռեզիդենտի հարկման առանձնահատկությունները
Թեմա 7. Հողի հարկ
* Հողի հարկի օբյեկտը և վճարողները
* Հողի հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը
* Հողի հարկի արտոնությունները
Թեմա 8. Հաստատագրված վճարներ
* Հաստատագրված վճար վճարողները
* Հաստատագրված վճարների հաշվարկման, վճարման կարգը և
առանձնահատկությունները
Թեմա 9. Պետական տուրք
* Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները և
պարտականությունները
* Պետական տուրքի գանձման օբյեկտները
* Պետական տուրքի դրույքաչափերը
* Պետական տուրքի գծով արտոնությունները
* Պետական տուրքի հաշվարկման, վճարման, վերադարձման կարգը և
պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանց պահպանման համար
Թեմա 10. Տեղական տուրքեր և վճարներ
* Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները, նրանց իրավունքները և
պարտականությունները
* Տեղական տուրքերի և վճարների տեսակները
* Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը
* Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկման և գանձման կարգը
Թեմա 11. Ճանապարհային վճար
* Ճանապարհային վճար վճարողները և տեսակները
* Ճանապարհային վճարի դրույքաչափերը
* Ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման կարգը
* Ճանապարհային վճար վճարողի իրավունքները և պարտականությունները
* Արտոնությունները
Թեմա 12. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
* Սոցիալական վճարների հասկացությունը, կատարողները և օբյեկտները
* Սոցիալական վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը
* Սոցիալական վճարների կատարումն ապահովող մարմինը
* Սոցիալական վճարումներ կատարողների գրանցման կարգը, իրավունքները,
պարտականությունները և պատասխանատվությունը
Թեմա 13. Մաքսատուրք և մաքսավճար
* Մաքսատուրքի հասկացությունը և դրանց տեսակները
* Մաքսատուրքի վճարումից ազատելը և սակագնային արտոնությունները
* Մաքսատուրքի դրույքաչափերը
* Մաքսավճարը
ԲԱԺԻՆ 3.
ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Թեմա 1. Բյուջետային հարաբերությունների կարգավորման հիմունքները
Թեմա 2. Բյուջեների կատարումը
Թեմա 3. ՀՀ պետական բյուջեն
Թեմա 4. ՀՀ համայնքների բյուջեները, տեղական ինքնակառավարման
հիմունքները
Թեմա 5. ՀՀ Բյուջետային դասակարգումը
ԲԱԺԻՆ 4.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Թեմա 1. Տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրության
ընդհանուր բնութագիրը, քաղաքացիական իրավունք
* Տնտեսական գործունեության սուբյեկտները
* Տնտեսական գործունեություն իրականացնելու իրավական հիմքերը
* Քաղաքացիական իրավունքի սկզբունքները և աղբյուրները
Թեմա 2. Սեփականության հարաբերությունների իրավական կարգավորումը
* Սեփականության իրավունքի սուբյեկտները և օբյեկտները
* Սեփականության իրավունքի ծագման հիմքերը
* Սեփականության իրավունքի դադարման հիմքերը
* Սեփականության իրավունքի պաշտպանությունը
Թեմա 3. Առևտրային կազմակերպությունները և ձեռնարկատիրական
գործունեության հիմունքները
* Առևտրային կազմակերպությունների տեսակները
* Իրավաբանական անձ
Թեմա 4. Օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրության
հիմունքները
* Օտարերկրյա ներդրումների հասկացությունները
* Օտարերկրյա ներդրումների տեսակները
* Օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանվածությունը
ԲԱԺԻՆ 5.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Թեմա 1. Ապահովագրություն
* Ապահովագրության գործունեության սկզբունքները
* Ապահովագրողների ֆինանսական կայունության ապահովումը
* Ապահովագրության պայմանագիրը
* Ապահովագրության գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը
Թեմա 2. Արժեթղթերի շուկա
* Արժեթղթերի թողարկումը (էմիսիան)
* Արժեթղթերի տեղաբաշխումը
* Արժեթղթերի շուկայի մասնակիցները
* Արժեթղթերի շրջանառության առանձնահատկություններն ըստ դրանց
տեսակների
* Արժեթղթերի շուկայի պետական կարգավորումը և վերահսկումը
Թեմա 3. Բանկերի և բանկային գործունեությունը կարգավորող
օրենսդրության հիմունքները
Թեմա 4. Արժութային կարգավորում և արժութային վերահսկողություն
ԲԱԺԻՆ 6.
ԱՈՒԴԻՏ
Թեմա 1. Աուդիտորական գործունեություն
* Աուդիտորական գործունեության հասկացությունը և հիմնական
սկզբունքները
* Աուդիտորական գործունեության կանոնների (ստանդարտների),
աուդիտորական հաշվետվության և եզրակացության հասկացությունը
* Հաշվապահական հաշվեկշռի կազմման ճշտության ստուգումը
* Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունների կազմման
ճշտության ստուգումը
* Ֆինանսական վերլուծությունը աուդիտում
* Աուդիտ իրականացնող անձի իրավունքները, պարտականությունները և
պատասխանատվությունը
* Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները, պարտականությունները և
պատասխանատվությունը
* Աուդիտորի որակավորման և աուդիտորական գործունեության լիցենզավորման
հիմնական դրույթները
* Աուդիտորական գործունեության կարգավորումն իրականացնող պետական
մարմնի իրավունքներն ու պարտականությունները
Թեմա 2. Աուդիտի միջազգային կանոնները (ստանդարտները)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
23. 12. 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980221