115.0204.111298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 204-Պ
i
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման մասին» թիվ 727 որոշման`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու և ձևակերպելու կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու և ձևակերպելու կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի
ԹԻՎ 204-Պ ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳ
«ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու և ձևակերպելու կարգի»
հրահանգում լրացումներ կատարելու մասին
1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության թիվ 727 որոշման և սահմանում է համայնքի կողմից առավել անապահով որոշված ընտանիքների նպաստի տրման գործերի վարելու և ձևակերպելու կարգը:
2. 1.5 կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
i
«Ինչպես նաև այն ընտանիքները, որոնք հատկացված քվոտայի սահմաններում համայնքների կողմից որոշվել են առավել անապահով ընտանիք:»
3. Նույն կետում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ խմբագրությամբ.
Կենտրոնը համայնքներից ստանում է առավել անապահով ընտանիքների ցուցակները արձանագրությամբ (հավելված 1լ):
Նույն կետի օրինակում «ընտանիքները» բառից հետո ավելացնել «ինչպես նաև այն ընտանիքները, որոնք համայնքին հատկացված քվոտայի սահմաններում ընդգրկվել են համայնքի կողմից հանձնված առավել անապահով ընտանիքների ցուցակում» նախադասությամբ:
i
5. 3.3.1 կետից հետո ավելացնել 3.4 և 3.4.1 կետերը` հետևյալ բովանդակությամբ.
3.4. Առավել անապահով ընտանիքների համար.
3.4.1 Համայնքներից ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում ստացված առավել անապահով ընտանիքների նպաստը նշանակվում է հունվարից, իսկ ապրիլ և հաջորդ ամիսների ընթացքում ստացված ցուցակներում ընդգրկվածների նպաստը նշանակվում է ցուցակն ստանալուց հաջորդ ամսից:
Օրինակ` եթե համայնքն առավել անապահով ընտանիքների ցուցակը կենտրոն է ներկայացվել տվյալ տարվա մարտ ամսին, այդ ընտանիքների նպաստը կնշանակվի նույն տարվա հունվար ամսից, եթե ներկայացրել է մայիսին, ապա` հունիսից:
6. 4.3. կետից հետո ավելացնել 4.4 կետը հետևյալ բովանդակությամբ.
i
4.4. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստը նշանակվում է 6 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան տվյալ օրացուցային տարվա վերջը:
7. 5.5.2 կետից հետո ավելացնել 5.6 կետը` հետևյալ բովանդակությամբ.
i
5.6. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստի գործի վարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված կարգով: Նպաստառու ընտանիքների համար կազմվում է նպաստի նշանակման կարգադրություն, որի բովանդակությունը բերված է հավելված թիվ 2լ-ում:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 լ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի
ԹԻՎ 204-Պ ՀՐԱՄԱՆՈՎ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 199 թ. _____________ «____» -ի թիվ _______ որոշմամբ
հաստատված 5 % քվոտայի սահմաններում ______________ համայնքի համար սահմանված
առավել անապահով ընտանիքների թիվը կազմում է _________________:
__________________ համայնքի հանձնաժողովը ________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին է հանձնում առավել
անապահով ընտանիքների ցուցակն ընդամենը _____________ ընտանիք և __________
ընտանիքների անդամներ, ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկելու
համար:
Արձանագրությունը կազմվել է 2 օրինակից:
Հանձնեց __________________________________ _________________ Կ.Տ.
ավագանու ղեկավարի ազգանուն, ա.ա.հ. ստորագրություն
Ընդունեց _________________________________ _________________ Կ.Տ.
ՍԾՏԿ-ի տնօրենի ազգանուն, ա.,հ. ստորագրություն
«____» ________________ 199 թ.
ՑՈՒՑԱԿ
առավել անապահով ընտանիքների
________________________________________________________________________
թիվ| ՍԱԻ-ի թիվ | Ազգանուն, անուն, հայրանուն| Ընտանիքի | Հասցե
| | | անդամների թիվը |
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 լ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի
ԹԻՎ 204-Պ ՀՐԱՄԱՆՈՎ
_________________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ
Քաղ. ___________________________________________________ ընտանիքին
ազգանուն, անուն, հայրանուն
սոց. անձնագրի թիվ ______________, անդամները թիվը «___________________»
Համաձայն ՀՀ կառավարության 199 թ. ______________ «___» -ի թիվ ________
որոշման, սահմանվել է բազային նպաստը _______________ դրամի չափով,
հավելումը _____________ դրամի չափով: Նշանակել որպես առավել անապահով
ընտանիքի ընտանեկան նպաստ ամսական ընդամենը` _______________ դրամ չափով:
Վճարել` սկսած «_____» __________ 199 թ.-ից
մինչև «_____» __________ 199 թ.:
Հաշվարկը կատարեց _____________________________ տեսուչ
ստորագրություն
_________________ «_____» __________ 199 թ.
Կենտրոնի տնօրեն ____________________________
ստորագրություն
Կ.Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
11. 12. 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980218