Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2011 թվականի N 347-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դ) և ե) կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում աղբահանությունը կազմակերպելու համար աղբահանության վճարի 2012 թվականի հետևյալ դրույքաչափերը.

1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 ՀՀ դրամ,

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` ամսական 2500 ՀՀ դրամ:

2. Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012 թվականի դրույքաչափը սահմանել 500 դրամ:

 

 

pin
Երևանի ավագանի
09.12.2011
N 347-Ն
Որոշում