i
(ուժը կորցրել է 07.12.2018 թիվ 788-Ն և 21.01.2019 թիվ 2-Ն համատեղ հրաման)
112.0006.200112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆԱԽԱԳԱՀ
16 դեկտեմբերի 2011 թ. N 6-Ն 22 դեկտեմբերի 2011 թ. N 3410-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 03/11-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 3-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» թիվ 2144-Ն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի` «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «վերաներմուծում», «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների և դրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետին` մաքսային ձևակերպման ներկայացված տրանսպորտային միջոցների զննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) փորձաքրեագիտական վարչության ծառայողի համար ապահովել համապատասխան աշխատանքային պայմաններ:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետին` մաքսային ձևակերպման ներկայացված տրանսպորտային միջոցների զննություն իրականացնելու համար ապահովել վարչության ծառայողի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` մաքսային ձևակերպումների ներկայացված տրանսպորտային միջոցների զննության աշխատանքներին տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը գտնվող ծառայողի պահանջով ապահովել տրանսպորտային բաժնի ավտոփականագործ մասնագետի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը:
i
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին`
1) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև վերադաջված կամ ջնջված նույնացման համար ունեցող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից (այսուհետ` ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ ամփոփագրում տալ հաղորդագրություն.
2) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև վերադաջված կամ ջնջված նույնացման համար ունեցող տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հանգամանքների պարզաբանման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ընթացքում տրանսպորտային միջոցը համապատասխան որոշմամբ հանձնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) կամ տրանսպորտային միջոցը տեղափոխող անձի համաձայնությամբ` մաքսային մարմնին պատասխանատու պահպանության.
3) ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ հայտնաբերելու այն անձանց և խմբավորումներին, որոնք զբաղվում են տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառությամբ (նման անձանց նկատմամբ կազմել օպերատիվ հաշվառման գործեր).
4) միջազգային հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին` Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը, հետախուզումը նախաձեռնող անդամ երկրի ազգային կենտրոնական բյուրոյին և վերջինիս միջոցով սեփականատիրոջը տեղեկացնելու նպատակով:
(5-րդ կետը փոփ. 27.09.12 թիվ 14-Ն և 25.09.12 թիվ 294-Ն համատեղ հրաման)
6. Ճանապարհային ոստիկանության պետին`
1) այլ պետություններից գրանցումից կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցները Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում գրանցել և/կամ հաշվառել միայն մաքսային մարմինների կողմից վավերացված` «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» կամ «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով լրացված մաքսային հայտարարագրի առկայության դեպքում.
2) սույն հրամանի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում Ճանապարհային ոստիկանությանը հանձնված տրանսպորտային միջոցը այն տեղափոխող անձին բաց թողնել միայն մաքսային ձևակերպումների ավարտից հետո:
i
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերին` օտարերկրյա պետություններում առևանգված, ապօրինի ձեռք բերված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների առկայության դեպքում անմիջապես հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
(7-րդ կետը փոփ. 27.09.12 թիվ 14-Ն և 25.09.12 թիվ 294-Ն համատեղ հրաման)
i
8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 03/11-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի մարտի 24-ի N 3-Ն համատեղ հրամանը:
Հավելված
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետի
2011 թվականի դեկտեմբերի 16-ի
N 6-Ն
և ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2011 թվականի դեկտեմբերի 22-ի
N 3410-Ն համատեղ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «վերաներմուծում», «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման հետ կապված հարաբերությունները: «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «վերաներմուծում», «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել միայն այլ պետություններում չգրանցված (չհաշվառված) կամ գրանցումից (հաշվառումից) հանված տրանսպորտային միջոցները:
2. Սահմանային մաքսատներում և մաքսային կետերում «ներմուծում` ազատ շրջանառության համար», «վերաներմուծում» և «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցի փաստաթղթերը փոխադրող անձը ներկայացնում է մաքսային մարմին:
3. Տրանսպորտային միջոցը փոխադրող անձի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա սահմանային մաքսային մարմնում լրացվում է առավելագույնը 10-օրյա ժամկետով փոխադրման ամփոփագիր, որը հանդիսանում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրին (տեխնիկական անձնագրին) փոխարինող հիմնական փաստաթուղթ: Սույն կետում նշված 10-օրյա ժամկետում տրանսպորտային միջոցը չհայտարարագրելն առաջացնում է ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:
4. Փոխադրման ամփոփագիրը և տրանսպորտային միջոցի ուղեկցող փաստաթղթերը կնքվում են սահմանային մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից և հետագա մաքսային ձևակերպումների համար տրվում տրանսպորտային միջոցը փոխադրող անձին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն (այսուհետ` մասնագիտացված մաքսատուն) ներկայացնելու համար:
5. Մասնագիտացված մաքսատունը մինչև «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» կամ «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով հայտարարագիրն ընդունելը էլեկտրոնային փոստով, իսկ դրա բացակայության դեպքում` ֆաքսով, տրանսպորտային միջոցի և տեղափոխող անձի տվյալները (ձև 1) հաղորդում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (այսուհետ` ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ):
6. ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալների հիման վրա կատարում է ստուգում` տվյալ տրանսպորտային միջոցի` հետախուզման մեջ գտնվելու փաստի վերաբերյալ և արդյունքների մասին տվյալներն ստանալու պահից երեք ժամվա ընթացքում (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի) հաղորդում մասնագիտացված մաքսատուն (ձև 2):
i
7. Եթե ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերում է հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոց, ապա հայտնաբերված տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունը մասնագիտացված մաքսատանը փոխանցելուց հետո, անմիջապես հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնող երկրի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:
(7-րդ կետը փոփ. 27.09.12 թիվ 14-Ն և 25.09.12 թիվ 294-Ն համատեղ հրաման)
8. Մաքսային ձևակերպումների ներկայացված տրանսպորտային միջոցը զննվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողի կողմից, կազմվում զննության քարտ (ձև 3), որը ստորագրելուց և կնքելուց հետո ներկայացվում է մասնագիտացված մաքսատան պաշտոնատար անձին: Եթե զննվող տրանսպորտային միջոցը չունի տարանցիկ համարանիշեր, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցին հատկացվում են «ժամանակավոր» տեսակի համարանիշեր, որի մասին նշում է կատարում զննության քարտում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանն են հատկացվում Ճանապարհային ոստիկանության կողմից:
9. Զննության քարտերը հաշվառվում են տրանսպորտային միջոցների զննության արդյունքների վերաբերյալ մատյանում (ձև 4):
10. Տրանսպորտային միջոցների զննության ժամանակ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողը նշումներ է կատարում ուղեկցող փաստաթղթերում և զեկուցագրով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությանը` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար` այդ մասին նշում կատարելով զննության քարտում:
11. Մասնագիտացված մաքսատունը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագիրն ընդունում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից տրանսպորտային միջոցների վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ տեղեկությունների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողի կողմից կազմված տրանսպորտային միջոցի զննության քարտի հիման վրա:
12. Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցները գրանցելու և/կամ հաշվառելու համար հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից վավերացված` «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմներով լրացված մաքսային հայտարարագիրը, իսկ «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմի դեպքում` մաքսային հայտարարագիրը և լիազոր մարմնի հետ կնքված պայմանագիրը:
13. «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «վերաներմուծում» և «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրում նշվում է տրանսպորտային միջոցի նկարագիրը, մակնիշը, տիպարը, թողարկման տարեթիվը, նույնացման համարը, տարանցիկ կամ «ժամանակավոր» տեսակի համարանիշը:
14. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (արտահանված) տրանսպորտային միջոցների «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագիրը մասնագիտացված մաքսատունն ընդունում և մաքսային ձևակերպումներն իրականացնում է Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից տրանսպորտային միջոցը գրանցումից (հաշվառումից) հանելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա:
Ձև 1
«____» ______________20____թ.
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ _______________________-ին
անունը, ազգանունը
Տվյալներ տրանսպորտային միջոցի և տեղափոխող անձի վերաբերյալ
Միայն ծառայողական օգտագործման համար
______________ ժամը 09:00-ից ______________ ժամը 09:00
.____________________________________________________________________.
|Հ/հ|Մակնիշը,|Թողարկման|Փ/ա |Նույնացման|Արտա- |Ներմուծողի անունը, |
| |տիպարը |տարեթիվը |համարը,|կամ թափքի |հանող |ազգանունը, |
| | | |լրացման|համարը |երկիրը|բնակության վայրը |
| | | |օրը | | |(կազմակերպության |
| | | | | | |դեպքում` անվանումը,|
| | | | | | |գտնվելու վայրը) |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|1 | | | | | | |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|2 | | | | | | |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|3 | | | | | | |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|...| | | | | | |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|...| | | | | | |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|...| | | | | | |
|___|________|_________|_______|__________|______|___________________|
|...| | | | | | |
.____________________________________________________________________.
ԱՄՄՁՄ` պաշտոնատար անձ _______________________________
անունը, ազգանունը
Ձև 2
«____» ________________ 20____թ.
Կատարող` _____________________________________
անունը, ազգանունը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային
ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ ___________________-ին
անունը, ազգանունը
Ստորև ներկայացվում են Ձեր կողմից ստուգվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները.
._______________________________________________________.
|Հ/հ| Մակնիշը, | Փ/ա համարը |Նույնացման | Ստուգման |
| | տիպարը | և լրացման օրը |համարը | արդյունքը |
|___|__________|________________|___________|___________|
|1 | | | | |
|___|__________|________________|___________|___________|
|2 | | | | |
|___|__________|________________|___________|___________|
|3 | | | | |
|___|__________|________________|___________|___________|
|...| | | | |
|___|__________|________________|___________|___________|
|...| | | | |
|___|__________|________________|___________|___________|
|...| | | | |
._______________________________________________________.
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային
կենտրոնական բյուրոյի հերթապահ ________________ ___________________
ստորագրությունը անունը, ազգանունը
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ N ___
«____» ______________ 20___թ.
1. Մակնիշը, տիպարը.
2. Թողարկման տարեթիվը.
3. Տարանցիկ համարանիշը.
4. Նույնացման համարը (VIN cօde) /վին կոդ/.
.__________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |10 |11 |12 |13 |14 |15 |16 |17|
|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|
| | | | | | | | | | | | | | | | | |
.__________________________________________________________________.
Զննության արդյունքները ______________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Հատկացվել է ________________________ ժամանակավոր համարանիշը:
Փորձագետ ______________________ Կ.Տ. ________________________________
ստորագրությունը անունը, ազգանունը
Ձև 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՄԱՏՅԱՆ
տրանսպորտային միջոցների զննության արդյունքների վերաբերյալ
Սկսված է «____» ________________ 20____թ.
Ավարտված է «____» ________________ 20____թ.
._______________________________________________________________.
|Հ/հ|Տրանսպորտային |Թողարկման|Տարանցիկ |Նույնացման կամ |
| |միջոցի մակնիշը, տիպարը|տարեթիվը |համարանիշը|թափքի համարը |
|___|______________________|_________|__________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________________|_________|__________|_______________|
| | | | | |
._______________________________________________________________.