Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆ ...

17.03.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2011  -ից մինչեւ   17.03.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 02.02.18 թիվ 11-Ն որոշում)

i

050.0287.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011516

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 287-Ն

 

i

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերի լուծարային գործընթացի իրականացման արդյունքում առաջացող ռիսկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող լուծարային հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները» կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների/լուծարման հանձնաժողովի (այսուհետ` լուծարային հանձնաժողով) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան ներկայացվող հաշվետվությունների ձևը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները:

2. Սույն կարգի իմաստով`

«Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

«Ամսաթիվ»` ամսաթիվը/ամիսը/տարեթիվը, օրինակ` 01/01/2011թ.,

«Լուծարային գործընթացի սկիզբ»` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օր (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օր),

«Հաշվետու ամիս» /»Հաշվետու ժամանակաշրջան»` օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Լուծարային հանձնաժողովի համար առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի բանկային գործունեության իրականացման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ամիսը (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկը սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ամիսը), եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ,

«Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ»` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով սահմանված պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ,

«Կանոնակարգ 3»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3»:

Սույն կարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ/ԿԱՌԱՎԱՐՉԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ,ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Լուծարային հանձնաժողովը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները` նշված պարբերականությամբ:

 

.____________________________________________________________________.

| N |         Հաշվետվության անվանումը             |Հաշվե-|Ներկայացման|

|   |                                             |տվու- |պարբերակա- |

|   |                                             |թյան  |նությունը  |

|   |                                             |թիվը  |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 1 |                     2                       |  3   |      4    |

|___|_____________________________________________|______|___________|

| 1.|Հաշվետվություն լուծարվող բանկի պարտատերերի   |  1   |միանվագ    |

|   |կողմից ներկայացված (չներկայացված) պահանջների |      |           |

|   |վերաբերյալ                                   |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 2.|Հաշվետվություն լուծարվող բանկի պարտապանների  |  2   |միանվագ    |

|   |նկատմամբ բանկի պահանջների վերաբերյալ         |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 3.|Հաշվետվություն լուծարվող բանկի հաշվեկշռի     |  3   |ամսական    |

|   |վերաբերյալ                                   |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 4.|Հաշվետվություն լուծարվող բանկի եկամուտների և |  4   |ամսական    |

|   |ծախսերի վերաբերյալ                           |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 5.|Հաշվետվություն լուծարվող բանկի կողմից        |  5   |ամսական    |

|   |պարտատերերի կողմից ներկայացրած պահանջների    |      |           |

|   |բավարարման գործընթացի վերաբերյալ             |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 6.|Հաշվետվություն պարտապանների կողմից լուծարվող |  6   |ամսական    |

|   |բանկի պահանջների բավարարման գործընթացի       |      |           |

|   |վերաբերյալ                                   |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 7.|Հաշվետվություն լուծարվող բանկի արգելանքի տակ |  7   |ամսական    |

|   |գտնվող գույքի վերաբերյալ                     |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 8.|Հաշվետվություն լուծարվող բանկի գույքի իրացման|  8   |ամսական    |

|   |և  դուրսգրման վերաբերյալ                     |      |           |

|___|_____________________________________________|______|___________|

| 9.|Հաշվետվություն լուծարման գործընթացի          |  9   |ամսական    |

|   |իրականացման համար կատարված ծախսերի վերաբերյալ|      |           |

|___|_____________________________________________|______|___________|

|10.|Հաշվետվություն բանկի կողմից գրավ վերցրած     |  10  |միանվագ և  |

|   |առարկաների վերաբերյալ                        |      |այնուհետև  |

|   |                                             |      |յուրաքանչ- |

|   |                                             |      |յուր       |

|   |                                             |      |փոփոխության|

|   |                                             |      |դեպքում    |

|   |                                             |      |փոփոխութ-  |

|   |                                             |      |յունը տեղի |

|   |                                             |      |ունենալուց |

|   |                                             |      |հետո եռօրյա|

|   |                                             |      |ժամանակա-  |

|   |                                             |      |հատվածում  |

.____________________________________________________________________.

 

4. Սույն Կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

5. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն:

6. Հաշվետվության անվանման կոդն ունի հետևյալ կառուցվածքը:

 

.______________________________________.

|Կոդը |հաշվետվության|   կետ  |հապավումը|

|     |համարը       |        |         |

.______________________________________.

       \          \          \         \

 

.______________________________________.

|XXXXX|XXXX         |.       | Xls     |

.______________________________________.

 

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված «Կոդը» սյունակում լրացվում է լուծարվող բանկի Կենտրոնական բանկի կողմից նախկինում շնորհված կոդը` վերջում ավելացնելով «L» տառը, իսկ «Հաշվետվության համարը» սյունակում հաշվետվության համարի առաջին երկու նիշերի փոխարեն լրացվում է «LH», իսկ 3-4-րդ նիշերի փոխարեն` հաշվետվության հերթական համարը: Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:

8. Միանվագ հաշվետվությունները ներկայացվում են լուծարվող բանկի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո 7 օրվա ընթացքում:

9. Ամսական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):

10. Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա լուծարային հանձնաժողովը դրանց փոխարեն ներկայացնում է գրություն, որտեղ նշվում են չներկայացվող հաշվետվությունների անվանումները:

11. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Ամսական հաշվետվություններում «Ամսաթիվը.....թ.-ից մինչև ...... թ.» լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա ամսաթվերը: Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե ընկերությունն աշխատել է հանգստյան օրերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները:

13. Սույն կարգով սահմանված հաշվետվություններում արտարժույթով արտահայտված պահանջները և պարտավորությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

14. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, չպետք է լրացվի «յունիկոդ»-ով, երկու լրացված տողերի միջև ամբողջությամբ դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից:

15. Հաշվետվությունները լրացնելիս տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների, միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան):

 

ԳԼՈՒԽ 4
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

16. Թիվ 1 հաշվետվությունն արտացոլում է լուծարվող բանկի պարտատերերի կողմից ներկայացված (չներկայացված) պահանջների վերաբերյալ տեղեկությունները` ըստ յուրաքանչյուր պարտատիրոջ և պահանջների բավարարման հերթականության: Ընդ որում, բավարարման ենթակա պահանջների հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը` կախված բանկի լուծարման հիմքից: Սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 1-ի:

17. Թիվ 1 հաշվետվությունում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը:

18. Թիվ 1 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են բանկի պարտատերերի անունները, ազգանունները/անվանումները` ըստ պահանջների բավարարման հերթականության:

19. Թիվ 1 հաշվետվության «ՀՀ դրամ» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր պարտատիրոջ կողմից լուծարվող բանկին ներկայացրած (չներկայացրած) պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ արտարժութային պահանջների:

20. Թիվ 1 հաշվետվության «արտարժույթ» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր պարտատիրոջ կողմից բանկին ներկայացրած (չներկայացրած) արտարժութային պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

21. Թիվ 1 հաշվետվության 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր պարտատիրոջ կողմից բանկի ներկայացրած Հայաստանի Հանրապետության դրամով պահանջների ընդհանուր գումարը և արտարժույթով պահանջների ընդհանուր գումարը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

22. Թիվ 1 հաշվետվության 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվում են բանկի պարտատերերի կողմից ներկայացված այն պահանջները, որոնք ենթակա են բավարարման լուծարային հանձնաժողովի կողմից:

23. Թիվ 1 հաշվետվության 7-րդ և 8-րդ սյունակներում լրացվում են բանկի պարտատերերի կողմից ներկայացված այն պահանջները, որոնց բավարարումը մերժվել է լուծարային հանձնաժողովի կողմից:

24. Թիվ 1 հաշվետվության 9-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են բանկի պարտատերերի կողմից ներկայացված այն պահանջները, որոնց բավարարման գործընթացը հաշվետվության լրացման հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գտնվում է քննարկման փուլում լուծարային հանձնաժողովի կողմից:

25. Թիվ 1 հաշվետվության 11-րդ և 12-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ առկա այն պահանջները, որոնք պարտատերերի կողմից չեն ներկայացվել պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 5
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

26. Թիվ 2 հաշվետվությունն արտացոլում է լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ լուծարվող բանկի պահանջների վերաբերյալ տեղեկությունները` ըստ յուրաքանչյուր պարտապանի: Սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 2-ի:

27. Թիվ 2 հաշվետվությունում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը:

28. Թիվ 2 հաշվետվության «ՀՀ դրամ» սյունակներում լրացվում են լուծարվող բանկի յուրաքանչյուր պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ արտարժութային պահանջների:

29. Թիվ 2 հաշվետվության «արտարժույթ» սյունակներում լրացվում են լուծարվող բանկի յուրաքանչյուր պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի արտարժութային պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

30. Թիվ 2 հաշվետվության 4-րդ և 5-րդ սյունակներում լրացվում են լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ լուծարվող բանկի պահանջների չափը լուծարային գործընթացի սկզբի դրությամբ:

31. Թիվ 2 հաշվետվության 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում են լուծարվող բանկի յուրաքանչյուր պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի պահանջների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

 

ԳԼՈՒԽ 6
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ` ԹԻՎ 3 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

32. Թիվ 3 հաշվետվությունը լրացվում է Կանոնակարգ 3-ի Ձև Թիվ 1 հաշվետվական ձևի համաձայն` վերնագիրը փոխարինելով «Լուծարվող բանկի հաշվեկշիռ» վերնագրով:

 

ԳԼՈՒԽ 7
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

33. Թիվ 4 հաշվետվությունը լրացվում է Կանոնակարգ 3-ի Ձև Թիվ 5 հաշվետվական ձևի համաձայն` վերնագիրը փոխարինելով «Լուծարվող բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն» վերնագրով:

 

ԳԼՈՒԽ 8
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

34. Թիվ 5 հաշվետվությունն արտացոլում է լուծարվող բանկի պարտատերերի կողմից լուծարվող բանկին ներկայացված պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները` ըստ յուրաքանչյուր պարտատիրոջ և պահանջների բավարարման հերթականության: Ընդ որում, բավարարման ենթակա պահանջների հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը` կախված բանկի լուծարման հիմքից: Սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:

35. Թիվ 5 հաշվետվության համաձայն` առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածը:

36. Թիվ 5 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են պարտատերերի անունները, ազգանունները (անվանումները), որոնց պահանջները բանկը բավարարել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

37. Թիվ 5 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում են տվյալ պարտատիրոջ նկատմամբ լուծարվող բանկի ունեցած պարտավորությունների համապատասխան հաշվեկշռային/արտահաշվեկշռային հաշիվները:

38. Թիվ 5 հաշվետվության 4-րդ սյունակում` լուծարվող բանկին ներկայացված յուրաքանչյուր պարտատիրոջ պահանջի մեծությունը (ըստ պահանջի բավարարման հերթականության) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

39. Թիվ 5 հաշվետվության 8-րդ սյունակի մեջ լրացվում են բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվել են լուծարային հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան ժամանակահատվածում, սակայն մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար հայտարարված ժամկետի վերջին օրը պարտատերը չի ներկայացել պահանջն ստանալու համար:

40. Թիվ 5 հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջները, որոնց բավարարումը իրականացվել է թիվ 5 հաշվետվության 6-ից 9-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):

41. Սույն հաշվետվության «Արտահերթ բավարարվող պահանջներ» տողում լրացվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75.1-րդ հոդվածով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված արտահերթ պահանջները, որոնք բավարարվել են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում` նույն հոդվածներով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9
ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

42. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են լուծարվող բանկի պարտապանների կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում լուծարվող բանկի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները` ըստ յուրաքանչյուր պարտապանի` համաձայն սույն կարգի Հավելված 4-ի:

43. Թիվ 6 հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածը:

44. Թիվ 6 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են պարտապանների անունները, ազգանունները (անվանումները), որոնք մարել են իրենց պարտավորությունները լուծարվող բանկի նկատմամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

45. Թիվ 6 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի պահանջի համապատասխան հաշվեկշռային (արտահաշվեկշռային) հաշվի համարը:

46. Թիվ 6 հաշվետվության 8-րդ (12-րդ) սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում պարտապանների կողմից բավարարված բանկի այն պահանջները, որոնց բավարարումը իրականացվել է թիվ 6 հաշվետվության 5-ից 7-րդ (9-ից 11-րդ) սյունակներում չնշված ձևերով:

47. Թիվ 6 հաշվետվության 13-րդ սյունակում լրացվում է լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ լուծարվող բանկի ունեցած պահանջը, որի մասով դատարանը որոշում է կայացրել հայցը չբավարարելու մասին:

 

ԳԼՈՒԽ 10
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

48. Թիվ 7 հաշվետվությունում ներկայացվում են լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող և արգելանքի տակ գտնվող գույքի վերաբերյալ տեղեկությունները հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 5-ի:

49. Թիվ 7 հաշվետվության յուրաքանչյուր տող լրացվում է բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի կիրառման հրահանգը սահմանող իրավական ակտի համաձայն` խմբավորված ըստ տվյալ իրավական ակտով սահմանված ակտիվային հաշիվները ներառող բաժինների (ըստ կիրառելիության):

 

ԳԼՈՒԽ 11
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

50. Թիվ 8 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող գույքի իրացման և դուրսգրման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն սույն կարգի Հավելված 6-ի:

51. Թիվ 8 հաշվետվության յուրաքանչյուր տող լրացվում է բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի կիրառման հրահանգը սահմանող իրավական ակտի համաձայն` խմբավորված ըստ տվյալ իրավական ակտով սահմանված ակտիվային հաշիվները ներառող բաժինների (ըստ կիրառելիության):

52. Թիվ 8 հաշվետվության 4-րդ (8-րդ) սյունակները լրացվում են իրացման (դուրսգրման) օրվա դրությամբ:

 

ԳԼՈՒԽ 12
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

53. Թիվ 9 հաշվետվությունում ներառվում են լուծարային հանձնաժողովի կողմից միայն լուծարային գործընթացի իրականացման համար փաստացի կատարված և տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 7-ի:

 

ԳԼՈՒԽ 13
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

54. Թիվ 10 հաշվետվությունում լրացվում են տեղեկություններ բանկին հանձնած գրավի վերաբերյալ` համաձայն Հավելված 8-ի: Այս հաշվետվական ձևը Կենտրոնական բանկ է ներկայացվում լուծարվող բանկի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

55. Թիվ 10 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է գրավի տեսակը:

56. Գրավի փաստաթղթերում ամրագրված արժեքը ներկայացվում է թիվ 10 հաշվետվության 3-րդ սյունակում:

57. Թիվ 10 հաշվետվությունում պահանջի ամբողջ գումարը, պահանջի գծով մարումների կուտակային մեծությունները լրացվում են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ սյունակներում:

58. Թիվ 10 հաշվետվության 8-րդ սյունակում լրացվում է բանկի պահանջի կատարման պայմանագրով սահմանված ժամկետը:

59. Թիվ 10 հաշվետվության 9-րդ սյունակում լրացվում են տեղեկություններ պահանջի չաշխատած օրերի մասին` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(միանվագ)

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

ամսաթիվը ______________________

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

| N  |Պարտա- |Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա            |Հաշվետու    |

|    |տիրոջ  |դրությամբ ներկայացված պահանջներ                |ժամանակա-   |

|    |անունը,|_______________________________________________|շրջանի      |

|    |ազգա-  |Ընդամենը   |Լուծարային |Լուծարային |Քննարկման  |վերջին օրվա |

|    |նունը/ |           |հանձնաժո-  |հանձնաժո-  |ենթակա     |դրությամբ   |

|    |անվա-  |           |ղովի կողմից|ղովի կողմից|պահանջներ  |չներկայացված|

|    |նումը  |           |ընդունված  |մերժված    |           |պահանջներ   |

|    |       |           |պահանջներ  |պահանջներ  |           |            |

|    |       |___________|___________|___________|___________|____________|

|    |       |ՀՀ  |արտար-|ՀՀ  |արտար-|ՀՀ  |արտար-|ՀՀ  |արտար-|ՀՀ   |արտար-|

|    |       |դրամ|ժույթ |դրամ|ժույթ |դրամ|ժույթ |դրամ|ժույթ |դրամ |ժույթ |

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

| 1  |   2   | 3  |  4   |  5 |   6  |  7 |   8  |  9 |  10  |  11 |  12  |

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|1-ին|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|2-րդ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|3-րդ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|4-րդ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|5-րդ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|6-րդ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|7-րդ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|արտա|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|հերթ|_______|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|____________|____|______|____|______|____|______|____|______|_____|______|

|  ԸՆԴԱՄԵՆԸ  |    |      |    |      |    |      |    |      |     |      |

._________________________________________________________________________.

____________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անուն, ազգանուն)

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(միանվագ)

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

Ամսաթիվը ______________________

 

(հազար դրամ)

.____________________________________________________________________.

|N |Պարտապանի |Հաշվեկշռային/  |Պահանջի չափը    |Պահանջի մնացորդը     |

|  |անունը,   |հետհաշվեկշռային|լուծարային      |հաշվետու             |

|  |ազգանունը/|հաշվի համարը   |գործընթացի սկզբի|ժամանակաշրջանի վերջին|

|  |անվանումը |               |դրությամբ       |օրվա դրությամբ       |

|  |          |               |________________|_____________________|

|  |          |               |ՀՀ դրամ|արտ-    |ՀՀ դրամ|արտարժույթ   |

|  |          |               |       |արժույթ |       |             |

|__|__________|_______________|_______|________|_______|_____________|

|1 |    2     |      3        |   4   |    5   |   6   |       7     |

|__|__________|_______________|_______|________|_______|_____________|

|1 |          |               |       |        |       |             |

|__|__________|_______________|_______|________|_______|_____________|

|2 |          |               |       |        |       |             |

|__|__________|_______________|_______|________|_______|_____________|

|3 |          |               |       |        |       |             |

|__|__________|_______________|_______|________|_______|_____________|

|..|          |               |       |        |       |             |

|__|__________|_______________|_______|________|_______|_____________|

|  |          |               |       |        |       |             |

|__|__________________________|_______|________|_______|_____________|

|  |       ԸՆԴԱՄԵՆԸ           |       |        |       |             |

.____________________________________________________________________.

 

_____________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անուն, ազգանուն)

 

Հավելված 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԹԻՎ 5

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(ամսական)

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

Ամսաթիվը ______________________ թ.-ից

 

մինչև __________________________ թ.

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

|Պահանջների |Պարտա-|Հաշ-  |Պա-  |Պա- |Հաշվետու ժամանակաշրջանի |Հաշ-|Պահան-|

|բավարարման |տերերի|վեկշ- |հանջի|հան-|ընթացքում բավարարված    |վե- |ջի    |

|հերթականու-|անուն-|ռային/|չափը |ջի  |պահանջի չափը, այդ թվում |տու |չափը  |

|թյունը *   |ները, |հետ-  |հաշ- |բա- |________________________|ժա- |հաշ-  |

|           |ազգա- |հաշվե-|վետու|վա- |Դրա-|Հաշ- |Նո- |Գրա-|Այլ|մա- |վետու |

|           |նուն- |կշռա- |ժամա-|րար-|մա- |վանց-|տարի|վի  |   |նա- |ժամա- |

|           |ները  |յին   |նակա-|ման |կան |ման  |դեպո|իրաց|   |կա- |նակա- |

|           |/անվա-|հաշվի |շրջա-|ամ- |մի- |մի-  |զիտ |ման |   |շրջա|շրջանի|

|           |նում- |համարը|նի   |սա- |ջոց-|ջո-  |կամ |հաշ-|   |նի  |վերջին|

|           |ներն  |      |սկզբի|թի- |ների|ցով  |ի   |վին |   |ըն- |օրվա  |

|           |ըստ   |      |դրու-|վը  |հաշ-|     |պահ |    |   |թաց-|դրու- |

|           |պահանջ|      |թյամբ|    |վին |     |հանձ|    |   |քում|թյամբ |

|           |ների  |      |     |    |    |     |նած |    |   |ներ-|      |

|           |բավա- |      |     |    |    |     |    |    |   |ված |      |

|           |րարման|      |     |    |    |     |    |    |   |պա- |      |

|           |հերթա-|      |     |    |    |     |    |    |   |հան-|      |

|           |կանու-|      |     |    |    |     |    |    |   |ջի  |      |

|           |թյան  |      |     |    |    |     |    |    |   |չափը|      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|    1      |  2   |  3   |  4  |  5 |  6 |  7  |  8 |  9 | 10| 11 |  12  |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|1-ին հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|1-ին հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|2-րդ հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|2-րդ հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|3-րդ հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|3-րդ հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|4-րդ հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|4-րդ հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|5-րդ հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|5-րդ հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|6-րդ հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|6-րդ հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|7-րդ հերթին|      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|7-րդ հերթի |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Արտահերթ   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|բավարարվող |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|արտահերթ   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|___________|______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|Ընդամենը   |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|պահանջներ  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|(1+2+3+4+  |______|______|_____|____|____|_____|____|____|___|____|______|

|5+7+       |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

|արտահերթ)  |      |      |     |    |    |     |    |    |   |    |      |

._________________________________________________________________________.

________________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 4

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6

 

ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(ամսական)

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

Ամսաթիվը ______________________ թ.-ից

մինչև __________________________թ.

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

|  |Պարտա- |Հաշվե-|Պա-  |Հաշվետու          |Հաշվետու          |Հաշ- |Պա-  |

|  |պանի   |կշռա- |հանջի|ժամանակաշրջանի    |ժամանակաշրջանի    |վետու|հանջի|

|  |անունը,|յին/  |չափը |ընթացքում         |ընթացքում դատարանի|ժամա-|մնա- |

|  |ազգա-  |հետ-  |հաշ- |արտադատական կարգով|որոշմամբ          |նակա-|ցորդը|

|  |նունը  |հաշվե-|վետու|բավարարված պահանջի|բավարարված պահանջի|շրջա-|հաշ- |

|  |(անվա- |կշռա- |ժամա-|չափը              |չափը              |նի   |վետու|

|  |նումը) |յին   |նակա-|__________________|__________________|ընթաց|ժամա-|

|  |       |հաշվի |շրջա-|Դրա-|Հաշ-|Գրա-|Այլ|Դրա-|Հաշ-|Գրա-|Այլ|քում |նակա-|

|  |       |համարը|նի   |մա- |վանց|վի  |   |մա- |վանց|վի  |   |դատա-|շրջա-|

|  |       |      |սկզբի|կան |ման |իրաց|   |կան |ման |իրաց|   |րանի |նի   |

|  |       |      |դրու-|մի- |մի- |ման |   |մի- |մի- |ման |   |որոշ-|վերջի|

|  |       |      |թյամբ|ջոց-|ջո- |հաշ-|   |ջոց-|ջո- |հաշ-|   |մամբ |օրվա |

|  |       |      |     |ների|ցով |վին |   |ների|ցով |վին |   |չբա- |դրու-|

|  |       |      |     |հաշ-|    |    |   |հաշ-|    |    |   |վարար|թյամբ|

|  |       |      |     |վին |    |    |   |վին |    |    |   |ված  |     |

|  |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |պա-  |     |

|  |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |հանջի|     |

|  |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |չափը |     |

|__|_______|______|_____|____|____|____|___|____|____|____|___|_____|_____|

|1 |   2   |  3   |  4  | 5  | 6  | 7  | 8 | 9  | 10 | 11 | 12| 13  |  14 |

|__|_______|______|_____|____|____|____|___|____|____|____|___|_____|_____|

|1 |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |     |     |

|__|_______|______|_____|____|____|____|___|____|____|____|___|_____|_____|

|2 |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |     |     |

|__|_______|______|_____|____|____|____|___|____|____|____|___|_____|_____|

|3 |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |     |     |

|__|_______|______|_____|____|____|____|___|____|____|____|___|_____|_____|

|..|       |      |     |    |    |    |   |    |    |    |   |     |     |

|__|_______|______|_____|____|____|____|___|____|____|____|___|_____|_____|

|  |       |      |     |    |    |    |   |    |    |    |   |     |     |

._________________________________________________________________________.

_______________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 5

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ` ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

Ամսաթիվը ______________________ թ.-ից

մինչև __________________________թ.

 

(հազար դրամ)

._______________________________________________________________.

| N |Դատարանի վճռով      |Դատարանի վճռով     |Հայցային|Արգելանքի|

|   |արգելանքի տակ       |արգելանքի տակ      |պահանջի |կիրառման |

|   |գտնվող գույքի տեսակը|գտնվող գույքի      |չափը    |ամսաթիվը |

|   |                    |հաշվեկշռային արժեքը|        |         |

|___|____________________|___________________|________|_________|

| 1 |         2          |        3          |   4    |    5    |

|___|____________________|___________________|________|_________|

| 1 |                    |                   |        |         |

|___|____________________|___________________|________|_________|

| 2 |                    |                   |        |         |

|___|____________________|___________________|________|_________|

| 3 |                    |                   |        |         |

|___|____________________|___________________|________|_________|

|...|                    |                   |        |         |

|___|____________________|___________________|________|_________|

|   |Ընդամենը            |                   |        |         |

._______________________________________________________________.

 

_______________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 6

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 8

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(ամսական)

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

Ամսաթիվը ______________________ թ.-ից

մինչև __________________________թ.

 

(հազար դրամ)

.__________________________________________________________________.

| N |Գույքի   |Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում |Հաշվետու         |

|   |տեսակը   |իրացված գույք                     |ժամանակաշրջանում |

|   |         |                                  |դուրսգրված գույք |

|   |         |__________________________________|_________________|

|   |         |Քանակը/   |Հաշվե- |Իրացման|Իրացման|Քանակ/   |Հաշվե- |

|   |         |միավորները|կշռային|գին    |ծախսեր |միավորներ|կշռային|

|   |         |          |արժեք  |       |       |         |արժեք  |

|___|_________|__________|_______|_______|_______|_________|_______|

| 1 |  2      |    3     |   4   |   6   |   7   |    8    |   9   |

|___|_________|__________|_______|_______|_______|_________|_______|

| 1 |         |          |       |       |       |         |       |

|___|_________|__________|_______|_______|_______|_________|_______|

| 2 |         |          |       |       |       |         |       |

|___|_________|__________|_______|_______|_______|_________|_______|

| 3 |         |          |       |       |       |         |       |

|___|_________|__________|_______|_______|_______|_________|_______|

|   |         |          |       |       |       |         |       |

|___|_________|__________|_______|_______|_______|_________|_______|

|   |Ընդամենը |          |       |       |       |         |       |

.__________________________________________________________________.

 

______________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը,

ազգանունը)

 

Հավելված 7

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 9

 

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

Ամսաթիվը ______________________ թ.-ից

մինչև __________________________թ.

 

հազար դրամ

.____________________________________________________________________.

|  |           Ծախսի տեսակը               |Ծախսերի   |Փաստացի |Շեղման|

|  |                                      |ծավալը    |կատարված|չափը  |

|  |                                      |համաձայն  |ծախսերի |(4-3) |

|  |                                      |լուծարային|ծավալը  |      |

|  |                                      |ծախսերի   |        |      |

|  |                                      |նախահաշվի |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|1 |                  2                   |    3     |    4   |   5  |

|__|______________________________________|__________|________|______|

|1 |Աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ   |          |        |      |

|  |վճարներ                               |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|2 |Պարտադիր սոցիալական ապահովագրության   |          |        |      |

|  |վճարումներ                            |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|3 |Անձնակազմի գծով այլ ծախսեր            |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|4 |Հիմնական միջոցների վարձակալության     |          |        |      |

|  |ծախսեր                                |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|5 |Խորհրդատվական ծառայությունների գծով   |          |        |      |

|  |ծախսեր                                |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|6 |ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվության       |          |        |      |

|  |հրապարակման ծախսեր                    |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|7 |Հրապարակային սակարկությունների        |          |        |      |

|  |կազմակերպման ծախսեր                   |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|8 |Գույքի իրացման ծախսեր                 |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|9 |Այլ ծախսեր                            |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|  |                                      |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|  |                                      |          |        |      |

|__|______________________________________|__________|________|______|

|  |                                      |          |        |      |

.____________________________________________________________________.

 

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 8

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 10

 

ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎ ՎԵՐՑՐԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

ամսաթիվը ______________________

 

.__________________________________________________________________.

|  |Գրավ   |Գրավի |Գրավա- |Գրավին |Պահանջի|Պարտա-|Պահանջի |Պահանջի |

|  |վերցրած|պայմա-|տուի   |համա-  |կուտա- |պանի  |պայմա-  |չաշխատած|

|  |գույքի |նագրով|անունը/|պատաս- |կային  |անունը|նագրային|օրերի   |

|  |տեսակը |գույքի|անվա-  |խան    |մարված |/անվա-|ժամկետը |թիվը    |

|  |       |սահ-  |նումը  |պահանջի|գումարը|նումը |        |        |

|  |       |մանված|       |գումարը|       |      |        |        |

|  |       |արժեք |       |       |       |      |        |        |

|__|_______|______|_______|_______|_______|______|________|________|

|1 |   2   |  3   |   4   |   5   |   6   |   7  |    8   |    9   |

|__|_______|______|_______|_______|_______|______|________|________|

|1 |       |      |       |       |       |      |        |        |

|__|_______|______|_______|_______|_______|______|________|________|

|2 |       |      |       |       |       |      |        |        |

|__|_______|______|_______|_______|_______|______|________|________|

|3 |       |      |       |       |       |      |        |        |

|__|_______|______|_______|_______|_______|______|________|________|

|..|       |      |       |       |       |      |        |        |

|__|_______|______|_______|_______|_______|______|________|________|

|  |       |      |       |       |       |      |        |        |

.__________________________________________________________________.

______________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 287-Ն
Որոշում