(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1-05/17-Ն հրաման)
i
310.0001.271198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 01/57
i
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԹԻՎ 01/57 ՀՐԱՄԱՆՈՎ
ԿԱՐԳ
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը մշակվել է ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի պահանջի համաձայն և կանոնակարգում է ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ) կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) գրանցման կարգը:
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են իրենց կողմից օգտագործման համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալած և (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման դիմում (հավելված թիվ 1):
Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի (ՀԴՄ-ների) անձնագիրը, ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում և լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված պայմանագրի (պայմանագրերի) պատճենները, մինչև ՀԴՄ-ի գրանցումը այդպիսի պայմանագիր կնքված լինելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցումից հետո Կենտրոնների հետ կնքված պայմանագրերը ևս ենթակա են ներկայացման հարկային մարմնին:
3. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում:
4. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ստանալու և 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀԴՄ-ն չգրանցելու դեպքում 1 օրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը հետ է վերադարձնում օգտագործողին` ՀԴՄ-ն չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:
5. Հարկային մարմինը ՀԴՄ-ն գրանցելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին տալիս է հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտ (այսուհետև` քարտ` հավելված թիվ 2) և գրանցման քարտի հետ տնտեսավարող սուբյեկտին վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ՀԴՄ-ի անձնագիրը և մյուս փաստաթղթերը:
6. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու և (կամ) լրացուցիչ ՀԴՄ տեղակայելու անհրաժեշտության դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը հարկային մարմնին ներկայացնել դիմում, նոր ՀԴՄ-ի գրանցման և նախկինում գրանցված, փոխարինման ենթակա ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Դիմումին կից ներկայացնում է նաև սույն կարգի 2-րդ կետով պահանջվող փաստաթղթերը:
7. Հարկային մարմինը ՀԴՄ-ի փոխարինման և (կամ) լրացուցիչ ՀԴՄ-ի տեղակայման մասին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում գրանցում է նոր ՀԴՄ-ն և գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` տնտեսավարող սուբյեկտին տալով նոր քարտ:
8. Տնտեսավարող սուբյեկտների լուծարման, վերակազմավորման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից վերջինս դիմում է ներկայացնում հարկային մարմին ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Հարկային մարմինը, սահմանված կարգով, ՀԴՄ-ն հանում է գրանցումից և այդ մասին քարտում կատարվում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ի ցանկից առանձին մոդելների ՀԴՄ հանվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները` հարկային մարմինների պահանջով, օգտագործումից հանում են այդ մոդելի ՀԴՄ-ն: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտները, ՀԴՄ օգտագործումից պարտադիր հանելու մասին հարկային մարմինների կողմից տեղեկացվում են այդ մոդելի ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից 30 օր առաջ:
10. Քարտերը տնտեսավարող սուբյեկտները պահպանում են ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում են հարկային մարմինների պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտերը վերադարձվում են հարկային մարմնին: Հարկային մարմիններում վերադարձված գրանցման քարտերը պահվում են տվյալ ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային մարմնի կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ԴԻՄՈՒՄ
ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործվող Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման
կարգին համապատասխան __________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը)
______________________________________________________________________
Խնդրում է գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենաներ թվով ________ հատ.
Նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառման վերցնելու համար ներկայացնում ենք հետևյալ տվյալները`
1. ___________________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը,
___________________________________________________________________
հասցեն, հեռախոսը, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը և ՀՎՀՀ)
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________
2. ___________________________________________________________________ (ղեկավարի անունը, ազգանունը, ծառ. հեռախոսը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
3. ___________________________________________________________________ (հաշվապահի անունը, ազգանունը, ծառ. հեռախոսը)
___________________________________________________________________
4. ___________________________________________________________________ (ՀԴՄ-ների մոդելները, արտադրության տարեթիվը, հաշվիչների ցուցումները,
___________________________________________________________________
ՀԴՄ-ների շահագործման վայրերը` նշելով դրանց կոնկրետ գտնվելու տեղը,
___________________________________________________________________
ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերի համարները)
___________________________________________________________________
___________________________________________________________________
5. ___________________________________________________________________ (տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումը, հասցեն,
____________________________________________________________________
հեռախոսը)
____________________________________________________________________
____________________________________________________________________
Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի տեխնիկական անձնագրեր __________
__________ հատ, տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարող
կենտրոնների հետ կնքված պայմանագրեր ___________ թերթ:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար __________________________________
(Ա.Ա.Հ. ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ* _______________________________________ Կ.Տ.
(Ա.Ա.Հ. ստորագրություն)
Դիմումի ստացման ամսաթիվը «_____» __________________ 199 Թ.
Տարածքային հարկային տեսչության պետ __________________________
(Ա.Ա.Հ. ստորագրություն)
_________________
* Անհատ ձեռներեցների դեպքում գլխավոր հաշվապահին վերաբերվող տողերը
չեն լրացվում:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ՔԱՐՏ ԹԻՎ ___________
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Հսկիչ դրամարկղային մեքենա ________________________________________
_______________________________________________________________________
(մոդելը)
գործարանային համարը ___________________________________________________
պատկանող ______________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական
տեսակը, հեռախոսը)
գրանցված է _______________________________ տարածքային հարկային
տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման թիվ __________
Տեղակայված է __________________________________________________________
_______________________________________________________________________
(Գործունեության իրականացման հասցեն)
Հաշվիչների ցուցմունքը _________________________________________________
_______________________________________________________________________
Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է ________________________
_______________________________________________________________________
(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնի անվանումը, հասցեն, հեռ.,
_______________________________________________________________________
համարը, պայմանագրի համարը)
Տարածքային հարկային տեսչության պետ _______________________________ Կ.Տ.
(ստորագրություն, ամսաթիվ)
_______________________________________________________________________
Գրանցումից հանելու մասին գրառում
Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից
Տարածքային հարկային տեսչության պետ ____________________________ Կ.Տ.
(ամսաթիվ, ստորագրություն)