Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ...

26.06.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.05.1999  -ից մինչեւ   26.06.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 20.05.08 թիվ 272-Ն որոշում)

i

109.0064.210199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՄԱՆ

 

12 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 64

 

i

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնները» (կցվում է):

2. Կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել իրավաբան Կ. Ղալթաղչյանի վրա:

 

Հաստատված է

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի

1998թ. դեկտեմբերի 12-ի թիվ 64 հրամանով

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման Կանոնները մշակված են համաձայն Հայաստանի Հանրապետության «Հեռահաղորդակցության մասին» օրենքի և նպատակ ունեն կարգավորելու բաժանորդի (հաճախորդի) և Հայաստանի Հանրապետության տարածքում հեռախոսակապի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցության օպերատորի հարաբերությունները:

Սույն Կանոնները սահմանում են` հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցերով, գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերով (որոնք ունեն ելք դեպի հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցեր) և ոչ արտադրական նշանակության առանձնացված հեռահաղորդակցության ցանցերով հեռախոսակապի ծառայությունների մատուցման կարգը:

 

2. Սույն Կանոնները չեն տարածվում պետական կառավարման, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանության պահանջները բավարարելու նպատակով հատկացված հեռահաղորդակցության ցանցերով, ինչպես նաև ներարտադրական և տեխնոլոգիական նշանակության հեռահաղորդակցության ցանցերով (որոնք չունեն ելք դեպի հանրային համակցված հեռախոսային ցանց) հեռախոսակապի ծառայությունների մատուցման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության «Հեռահաղորդակցության մասին» օրենքի և այլ ենթաօրենսդրական ակտերի:

 

3. Սույն Կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`

հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման բաժանորդային համակարգ - ծառայությունների համակարգ, որտեղ բաժանորդի վճարումների գումարը սահմանված (հաշվարկային) ժամանակահատվածում (ամիս, տասնօրյակ և այլն) հաստատուն մեծություն է, անկախ փաստացի ստացված ծառայությունների ծավալից.

 

բաժանորդ - անձ, որին տրամադրելով բաժանորդային համար` կնքվել է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր:

 

անձ - ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

 

բաժանորդային համար - հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս բաժանորդին տրամադրվող հեռախոսահամար, որի միջոցով կատարվում է հեռախոսացանցին միացված բաժանորդային սարքավորման նույնականացումը այլ բաժանորդային սարքավորումների հետ կապվելիս.

 

բաժանորդային սարքավորում (վերջնային սարքավորում) - կապուղիներով տեղեկությունների ընդունման կամ հաղորդման համար բաժանորդային գծերին միացվող էլեկտրակապի ազդանշանների կազմավորման տեխնիկական միջոց (հեռախոսի սարք, ֆաքս, ինքնապատասխանիչ, մոդեմ և այլն).

 

սպասարկման ավտոմատ համակարգ - առանց հեռախոսավարի միջամտության հեռախոսային միացման եղանակ: Կանչվող բաժանորդային սարքավորմանը միանալու համար, օգտվողը հավաքում է անհրաժեշտ համարը` ինքնուրույն.

 

խոսակցության սակագրման միավոր - հեռախոսային խոսակցության (միացման) տևողության վճարվող միավոր, որը կախված է հեռահաղորդակցության օպերատորի ընտրած սակագրման համակարգից (հաշվարկ ամբողջ րոպեներով կամ պարբերաբար կրկնվող իմպուլսներով).

 

միացման պատվեր (պատվեր) - օգտվողի պահանջով հեռախոսային միացման իրականացում.

 

պատվերով սպասարկման համակարգ - հեռախոսավարի օգնությամբ հեռախոսային միացման իրականացում.

 

հեռահաղորդակցության օպերատորի գործողության գոտի - տարածք, որտեղ հեռահաղորդակցության օպերատորը, համաձայն լիցենզիայի, լիազորված է մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ.

 

հեռախոսակայանի գործողության գոտի - տարածք, որտեղ տեղակայված են մայրուղային, բաշխիչ ցանցերի մալուխային (օդային) գծերը և ռադիոներթափանցման միջոցները, միացված տվյալ հեռախոսակայանին կամ ենթակայանին, և որը կարող է հեռախոսաֆիկացվել այդ սարքավորումների միջոցով.

 

հաճախորդ - քաղաքացի, որի հետ հեռահաղորդակցության օպերատորը կնքել է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր` խոսակցական կետում, կոլեկտիվ օգտագործման կետերում և ավտոմատ հեռախոսների միջոցով.

 

խոշոր վթար - 100 և ավելի գծերի ունակության հեռախոսային մալուխի կամ կայանային սարքավորման վնասվածք.

 

միջքաղաքային հեռախոսակապ - օգտվողների միջև հեռախոսային միացում, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններում (բացառությամբ` տվյալ վարչատարածքային միավորի տարածքում).

 

միջազգային հեռախոսակապ - հեռախոսային միացում Հայաստանի Հանրապետության սահմաններում (տարածքում) գտնվող օգտվողի և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվողի միջև.

 

տեղական հեռախոսակապ - նույն բնակավայրում կամ տարածաշրջանում գտնվող օգտվողների միջև հեռախոսային միացում.

 

հեռահաղորդակցության օպերատոր - անհատ ձեռներեց կամ կազմակերպություն` անկախ սեփականության ձևից, որոնք ունեն հեռահաղորդակցության բնագավառում պետական լիազորված մարմնի (այսուհետև լիազորված մարմին) կողմից տրված հեռախոսակապի ծառայություններ մատուցելու լիցենզիա և մատուցում են այդ ծառայությունները, հիմք ընդունելով հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը և սույն Կանոնները և լիազորված մարմնի կողմից հաստատված այլ նորմատիվ փաստաթղթերը:

 

հեռախոսակապի ծառայությունների ժամանակավճարի համակարգ - վճարի համակարգ, որտեղ բաժանորդի (հաճախորդի) վճարման գումարը` որոշակի սահմանված (հաշվարկային) ժամանակահատվածի համար կախված է այն ժամանակից, որի ընթացքում օգտագործվել են հեռախոսացանցի սարքավորումները և գծերը` հեռախոսային խոսակցության, տվյալների փոխանցման և հեռախոսակապի այլ ծառայությունների ստացման համար.

 

օգտվող - անձ, որը պատվիրում է կամ էլ արդեն օգտագործում է հեռախոսակապի ծառայություններ.

 

բացակայող բաժանորդների ծառայություն - ազդանշանի միջոցով կանչողին կամ բաժանորդային սարքավորմանը ավտոմատ ազդարարվում է այն մասին, որ կանչվող բաժանորդի նախաձեռնությամբ իր բաժանորդային սարքավորումը հասանելի չէ կանչի համար.

 

զուգտակ սխեմայով բաժանորդային սարքավորումների միացում - միասնական բաժանորդային գծին երկու բաժանորդային սարքավորումների միացման եղանակ, որոնց միաժամանակ միացումը հնարավոր չէ:

 

ռադիոներթափանցման կայանային միջոցներ - հեռահաղորդակցության միջոցներ, որոնք թույլ են տալիս բաժանորդի միացումը հեռախոսակայանին` ռադիոկապի միջոցով.

 

հեռախոսակապ - էլեկտրակապի տեսակ, որը նախատեսված է հեռախոսային սարքավորումների օգտագործմամբ` առավելապես խոսելով, տեղեկությունների փոխանակման համար.

 

հեռախոսացանց - տեխնիկական շինությունների և սարքավորումների ամբողջություն, որոնք նախատեսված են հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար.

 

հեռախոսային միացում - առնվազն երկու բաժանորդային սարքավորումների միջև կապի հաստատում, որը ապահովում է տեղեկությունների փոխանակման հնարավորությունը.

 

հեռախոսակայան - հեռախոսացանցի մաս, բաղկացած սարքավորումներից, կառավարման միջոցներից և ազդանշանային համակարգից, որոնց շնորհիվ ապահովվում է հեռախոսային միացումը.

 

հեռախոսաֆիկացված կետ - տեղ, որտեղ տեղադրված է միացված բաժանորդային սարքավորում, հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն.

 

հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու տեխնիկական հնարավորություն - հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից սահմանված տեխնոլոգիական նորմերը` հեռախոսակայանում ազատ համարների ու բաժանորդային գծերի, ռադիոներթափանցման համակարգերի ունակության առկայություն.

 

էլեկտրակապ - լարային, ռադիո, օպտիկական և այլ էլեկտրամագնիսական համակարգերով նշանների, ազդանշանների, գրավոր տեքստի, պատկերների ամեն տեսակի հաղորդում և ընդունում:

 

4. Հեռախոսակապի ծառայությունները մատուցվում են հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, որը կնքվում է հեռահաղորդակցության օպերատորի և բաժանորդի (հաճախորդի) միջև:

Պայմանագրի համաձայն, կողմերի իրավունքները և պարտականությունները կարող են փոխանցվել այլ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոններով սահմանված կարգով:

 

5. Հեռախոսակապի ծառայությունները մատուցվում են ապահովելով բոլոր օգտվողների սպասարկման և վճարման հավասար պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ ենթաօրենսդրական ակտերով:

Բացառիկ արտահերթ են այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են մարդու կյանքի անվտանգությանը` ծովում, ցամաքում, օդում և տիեզերքում, պաշտպանության բնագավառում անհետաձգելի միջոցառումների անցկացմանը, Հայաստանի Հանրապետության իրավակարգի անվտանգությանն ու պահպանմանը, ինչպես նաև բոլոր վթարների, աղետների, համաճարակների, կենդանիների համաճարակների և տարերային աղետների մասին հաղորդմանը:

 

6. Տարերային աղետների, կարանտինների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ լիազորված մարմինը նախապատվության իրավունք ունի հեռախոսակապի ծառայությունների օգտագործման, բոլոր տեսակի ցանցերի և հեռահաղորդակցության միջոցների գործունեության կասեցման (անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևից), հեռախոսների և այլ բաժանորդային սարքավորումների ժամանակավոր անջատման:

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության օպերատորի և օգտվողի փոխհարաբերությունները հեռախոսակապի ծառայություններ մատուցելիս, իրականացվում են հայերենով:

Օգտվողների խոսակցությունները կարող են իրականացվել ցանկացած լեզվով:

 

8. Հեռահաղորդակցության օպերատորները պարտավոր են պահպանել էլեկտրակապով փոխանցվող հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդագրությունների, ինչպես նաև դրանց պատկանող տեղեկությունների գաղտնիությունը:

Հեռախոսային խոսակցությունների լսումը, էլեկտրակապի հաղորդագրությունների հետ ծանոթացումը, դրանց մասին տեղեկությունների ստացումը, ինչպես նաև կապի գաղտնիության այլ սահմանափակումները թույլատրվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

 

9. Հեռախոսակապից օգտվելու միջոցով տեղեկատվություն ստանալու և այլ ծառայություններից օգտվելու համար օգտվողն իրավունք ունի հեռախոսացանցին միացնել հետևյալ բաժանորդային սարքավորումները` հեռախոսային սարքավորումներ, տվյալների փոխանցման և տելեմատիկ ծառայությունների վերջնային բաժանորդային սարքավորումներ, հեռահաղորդակցության ռադիոհեռախոսային միջոցներ, ավտոմատ պատասխանիչներ, ազդանշանային սարքավորումներ, եթե դրանց օգտագործումն արգելված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

10. Լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, հեռահաղորդակցության օպերատորները պարտավոր են ապահովել հեռախոսակապի ծառայություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, օրինական շահերը և պահանջները` տեղական հեռախոսացանցի ունակությանը համապատասխան, ավտոմատ հեռախոսներ տեղադրելով փողոցներում, հրապարակներում, օդանավակայաններում, հիվանդանոցներում և հասարակական այլ վայրերում:

Ավտոմատ հեռախոսները կարող են նախատեսվել ինչպես տեղական, այնպես էլ միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումների համար:

 

11. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման ժամանակահատվածը սահմանվում է հեռահաղորդակցության օպերատորին տրված լիցենզիայով:

 

12. Հեռահաղորդակցության օպերատորի կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում անհատ ձեռներեցների աշխատանքի ռեժիմը սահմանվում է լիազորված մարմնի կողմից, հաշվի առնելով օգտվողների պահանջմունքների առավելագույնս բավարարումը:

 

II. Օգտվողներին մատուցվող հեռախոսակապի ծառայությունները

 

13. Հեռախոսակապի հիմնական ծառայություններն են`

1) հեռախոսացանցին միանալու իրավունքը.

2) տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումը ավտոմատ կապով կամ հեռախոսավարի օգնությամբ:

 

14. Հեռախոսակապի լրացուցիչ ծառայությունները կարող են լինել վճարովի և անվճար:

 

15. Առանձին վճարով մատուցվող լրացուցիչ հեռախոսակապի ծառայություններն են`

1) հեռախոսային և այլ բաժանորդային սարքերի տեղափոխությունը, վերամիացումը (միացման սխեմայի փոփոխում).

2) զուգահեռ հեռախոսային սարքերի տեղադրումը.

3) լրացուցիչ վարդակների տեղադրումը.

4) բաժանորդի խնդրանքով բաժանորդային սարքերի ժամանակավոր անջատումը (բաժանորդային համարի և գծի պահպանմամբ) ու նրանց հետագա միացումը.

5) հեռահաղորդակցության միջոցների և տեղական ու միջքաղաքային հեռախոսացանցի ֆիզիկական շղթայագծերի վարձակալությամբ տրամադրումը.

6) հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի վերաձևակերպումը.

7) տեղեկատվական-ինֆորմացիոն ծառայությունները.

8) բաժանորդային համարին փոքր ունակության ԱՀԿ միացումը` նրանով մի քանի օգտվողների միաժամանակ օգտագործման նպատակով.

9) տվյալներ փոխանցող և տելեմատիկ (էլեկտրոնային փոստի ծառայություն, ֆաքսիմիլային տեղեկությունների հաղորդման ծառայություն, ինֆորմացիոն ռեսուրսների մուտքի ծառայություն և այլն) ծառայություններից օգտվելու հնարավորությունը.

10) հեռախոսով հեռագրի հաղորդումը.

11) տեղական հեռախոսացանցի կանչող բաժանորդի համարի որոշումը, կանչվող բաժանորդի մոտ համարը ավտոմատ որոշելու ֆունկցիայով հեռախոսային սարքի առկայության դեպքում.

12) բաժանորդի խնդրանքով` բաժանորդային համարի փոխարինումը մեկ ուրիշով.

13) բաժանորդի խնդրանքով տեղեկատվական ծառայության տվյալների բազայից բաժանորդային համարի հանումը.

14) միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը` պատվիրատու անձի տեղեկացումով.

15) օգտվողի նշած ժամին միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը.

16) ժամանակի նախազգուշացումը` պատվիրվող բաժանորդային համարով սպասվելիք միջքաղաքային հեռախոսային խոսակցության մասին.

17) միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը` պատվերում նշված մի որևէ բաժանորդային համարով (մինչև 5 համար).

18) որոշակի անձի կանչը հեռախոսի մոտ.

19) այլ քաղաքում (բնակավայրում) բաժանորդային համարի վերաբերյալ տեղեկանքը.

20) հեռախոսավարի օգնությամբ տրամադրված միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը, որը վճարվելու է պատվիրատու անձի կողմից.

21) միջքաղաքային կոնֆերենց-կապի տրամադրումը, այսինքն միաժամանակյա միջքաղաքային հեռախոսային միացումը երեք և ավելի բաժանորդային սարքերի միջև.

i

22) հեռախոսավարձի չվճարման պատճառով անջատված հեռախոսագծի վերականգնում` նախքան պայմանագրի խզումը:

Միջազգային հեռախոսակապի լրացուցիչ ծառայությունները նախատեսված են սույն Կանոնների V բաժնում:

(15-րդ կետը լրաց. 27.05.99 թիվ 32 հրաման)

 

16. Հեռահաղորդակցության օպերատորը, շուրջօրյա, պարտավոր է ապահովել օգտվողի օպերատիվ, արտակարգ և վթարային ծառայությունների անվճար կանչի հնարավորությունը, ներառյալ հրշեջ պաշտպանության` 01, ոստիկանության` 02, շտապ բժշկական օգնության` 03, գազի վթարային ծառայության` 04, փրկարար ծառայության` 003:

 

17. Հեռախոսակապի անվճար լրացուցիչ ծառայություններն են`

1) հեռախոսացանցի նորոգման գրասենյակի կանչը.

2) պատվիրվող բնակավայրի միջքաղաքային պայմանանշանի (կոդ) մասին տեղեկանքը.

3) պատվիրվող երկրի և պատվիրվող բնակավայրի միջքաղաքային պայմանանշանի մասին տեղեկանքը.

4) տեղական, միջքաղաքային, միջազգային հեռախոսակապի ծառայությունների սակագների վերաբերյալ տեղեկանքը.

5) պատվիրվող բնակավայրի հետ ժամերի միջև տարբերության վերաբերյալ տեղեկանքը.

6) ավտոմատ հեռախոսակապից օգտվելու կարգի վերաբերյալ տեղեկանքը.

7) պատվերով ծառայությունների ինդեքսի վերաբերյալ միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացման պատվերի համար տեղեկանքը:

 

18. Սույն Կանոնների 15, 17 և 48 կետերում նշված լրացուցիչ ծառայությունների ցանկը կարող է փոխվել հեռահաղորդակցության օպերատորի կողմից, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, հաշվի առնելով սույն Կանոնների 12 կետը:

Սույն Կանոնների 17-րդ կետում նշված անվճար ծառայությունների ցանկը չի կարող նվազեցվել:

 

III. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման

պայմանագրի կնքման կարգը և պայմանները

 

19. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով, անձը հեռահաղորդակցության օպերատորին ներկայացնում է N 1 հավելվածի ձևի համաձայն գրավոր դիմում: Դիմումի լուսապատճենը հեռահաղորդակցության օպերատորը երեք օրվա ընթացքում փոստով կամ առձեռն հանձնում է լիազորված մարմնին դիմողների շահերը պաշտպանելու նպատակով դրանց հետագա ընթացքը վերահսկելու համար:

Հեռահաղորդակցության օպերատորը դիմումի վերաբերյալ որոշումն ընդունում է սույն Կանոններով և լիազորված մարմնի կողմից այլ փաստաթղթերով սահմանված կարգով և ընդունված որոշման մասին 10 օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին և լիազորված մարմնին փոստով կամ առձեռն:

Որոշման հետ չհամաձայնվելու դեպքում դիմողն իր հայեցողությամբ իրավասու է դիմելու լիազորված մարմնին կամ դատարան օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լիազորված մարմնի առաջին իսկ պահանջով հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է 10-օրյա ժամկետում լիազորված մարմնին ներկայացնել դիմումի մերժումը հիմնավորող բոլոր նյութերը:

Դիմողի կողմից բողոքի ներկայացման պահից 20 օրվա ընթացքում, լիազորված մարմինը պարտավոր է կայացնել որոշում դիմումի մերժման հիմնավորվածության մասին և 10 օրվա ընթացքում դիմողին և հեռահաղորդակցության օպերատորին հայտնել իր կողմից ընդունած որոշման մասին, որի կատարումը պարտադիր է հեռահաղորդակցության օպերատորի կողմից լիազորված մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում:

 

20. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման համար անձի դիմումը օպերատորի կողմից գրանցվում, վերցվում է հաշվառման և բավարարվում տեխնիկական հնարավորությունների և դիմողի անձն ու հեռախոսաֆիկացվող տարածքի նկատմամբ դիմողի իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:

 

21. Միևնույն հեռահաղորդակցության օպերատորի գործողության գոտում դիմողի բնակության վայրի փոփոխման դեպքում հաշվի է առնվում իր նոր հասցեում հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման հերթականությունը հեռահաղորդակցության օպերատորի կողմից սկզբնական դիմումի գրանցման օրվանից, եթե նախորդ հասցեում դա չի բավարարվել:

 

22. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը կնքվում է ըստ դիմումների տրման հերթականության, հեռախոսակայանի գործողության գոտում տեխնիկական հնարավորության առկայության դեպքում (անհրաժեշտ դեպքում հաշվի առնելով ռադիոհասանելիության համակարգի գործողության գոտին) և հաշվի առնելով սույն Կանոնների 28-րդ կետը:

Պայմանագիրը ձևակերպվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի (տիպային) ձևի լրացմամբ, համաձայն հավելված 2-ի` 2 օրինակից, կողմերի ստորագրությամբ:

Պայմանագրի մեկ օրինակը մնում է օպերատորի մոտ, իսկ մյուսը` անձի: Պայմանագրի լուսապատճենը` գրանցման մասին նշումով, հեռահաղորդակցության օպերատորը փոստով կամ առձեռն հանձնում է լիազորված մարմնին, որտեղ տվյալ օրինակը գրանցվում և վերցվում է հաշվառման անձի նախնական դիմումի հետ միասին:

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կողմ հանդիսացող անձը ձեռք է բերում բաժանորդի կարգավիճակ:

Բաժանորդին հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրով տրամադրված բաժանորդային համարը ներդրվում է հեռահաղորդակցության օպերատորի տեղեկատվական ծառայությունների և տվյալների բազայում, լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

 

23. Բաժանորդի և օպերատորի միջև եղած հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը համարվում է անժամկետ, եթե օրենքով կամ բաժանորդի ցանկությամբ այլ բան նախատեսված չէ:

 

24. Հեռահաղորդակցության օպերատորի կողմից հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման մերժումն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը անձին կապացուցի հեռախոսակապի ծառայությունների մատուցման անհնարինությունը:

 

25. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման համար տեխնիկական հնարավորությունների բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում ավելի ուշ դիմում ներկայացրած այլ քաղաքացիների հետ պայմանագիր կնքելուն, ընդ որում նույն շենքի ուրիշ մուտքում կամ այլ շենքերում ապրող, որտեղ կա տեխնիկական հնարավորություն նշված պայմանագրի կնքման համար:

 

26. Այն դեպքում, երբ հեռախոսակապի մալուխներում ազատ բաժանորդային գծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքմանը, ապա հեռահաղորդակցության լրացուցիչ գծերի տեղադրման աշխատանքները կարող են կատարվել դիմողի հաշվին` կնքելով լրացուցիչ պայմանագիր:

 

27. Բաժանորդի հաշվին, պայմանագրով, կառուցված հեռահաղորդակցության միջոցներն ու կառույցները, այդ բաժանորդի կողմից կարող են փոխանցվել հեռահաղորդակցության օպերատորին տեխնիկական սպասարկման նպատակով: Հեռահաղորդակցության օպերատորը տեխնիկական սպասարկման արժեքը որոշելիս, փոխհատուցում է բաժանորդի ծախսերը, կատարված միջոցների և կառույցների վրա ամորտիզացիոն մասնահանումների չափով:

 

28. Պետական մարմինների պաշտոնատար անձանց, օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների, ինչպես նաև առանձին անձանց համար արտահերթ հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին որոշումը ընդունվում է լիազորված մարմնի կողմից, որի անվերապահորեն կատարումը պարտադիր է հեռահաղորդակցության օպերատորի համար:

 

29. Հեռախոսակապի ծառայություններ մատուցելիս, օգտվողների պահանջները լիարժեք բավարարելու և գծային կառույցների նպատակային օգտագործման համար, դիմողի համաձայնությամբ, հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը կարող է կնքվել բաժանորդային սարքավորումները զուգտակ սխեմայով միացնելու պայմանով:

Առանձին բաժանորդային գծով աշխատող բաժանորդային սարքավորման վերամիացումը զուգտակ սխեմայով աշխատելու համար թույլատրվում է միայն բաժանորդի համաձայնությամբ, հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելով, ինչպես նաև բաժանորդային վարձը 50% զեղչով վճարելու պայմանով:

Եթե բնակարանում բնակվում է հաշմանդամ, ապա չի թույլատրվում վերամիացնել անհատական բաժանորդային սարքավորումը զուգտակ սխեմայով աշխատելու համար:

Զուգտակ սխեմայով աշխատելու համար, բաժանորդային սարքավորումների վերամիացման ժամանակ, կարող են փոխվել բաժանորդային համարները:

 

30. Որպես զուգտակ սխեմայով աշխատող բաժանորդային սարքավորումներ կարող են օգտագործվել միայն հեռախոսային սարքավորումները, ընդ որում զուգահեռ հեռախոսային սարքավորումների միացում չի թույլատրվում:

Զուգտակ սխեմայով աշխատող հեռախոսային սարքավորումները տեղադրվում են մեկ մուտքում կամ բաժանորդային օդային գծին թույլատրելի հեռավորության սահմաններում (եթե դրանք օգտագործում է հեռահաղորդակցության օպերատորը):

Հեռախոսային սարքավորումների միացումը զուգտակ սխեմայով թույլատրելի չէ, եթե դրանցից մեկը տեղադրվում է իրավաբանական անձի մոտ:

 

31. Տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրում կարող է նախատեսվել նույն հասցեով մի քանի բաժանորդային համարների հատկացում կամ զուգտակ սխեմայով միացված մի քանի հեռախոսային սարքավորումների տեղադրում, ըստ սույն Կանոնների 25-րդ կետի:

 

32. Բաժանորդի նոր բնակավայր տեղափոխվելիս, նույն հեռախոսակայանի գործողության գոտում, իր դիմումի համաձայն և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը վերաձևակերպվում է նախկինում հատկացված հեռախոսահամարով, անկախ այն հանգամանքից, թե տվյալ բնակավայրում (տանը, շենքում) կան չբավարարված դիմումներ, այդ թվում անձինք, ովքեր ունեն արտահերթ պայմանագիր կնքելու արտոնություններ:

 

33. Բաժանորդի նոր բնակավայր տեղափոխվելիս (հեռահաղորդակցության միևնույն օպերատորի գործողության գոտում, բայց հեռախոսակայանի գործողության գոտուց դուրս), իր դիմումի համաձայն և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը վերաձևակերպվում և հատկացվում է նոր հեռախոսահամար:

Նոր բնակավայրում հեռախոսակապի ծառայությունների մատուցման օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրի կնքումը կատարվում է սույն Կանոններին համապատասխան:

 

34. Եթե հեռահաղորդակցության միևնույն օպերատորի հետ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բաժանորդների միջև կատարվել է հեռախոսաֆիկացված բնակարանների փոխանակում տվյալ օպերատորի գործողության գոտում, ապա կատարվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերի վերաձևակերպում ըստ բաժանորդների դիմումների, անկախ նրանց նոր բնակավայրում չբավարարված դիմումների առկայությունից, այդ թվում` արտահերթ պայմանագիր կնքելու արտոնություն ունեցող անձանցից:

 

35. Օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է վերաձևակերպվել:

 

36. Հեռախոսաֆիկացված բնակարանի կամ բնակելի տան նոր սեփականատերերի, վարձակալների հետ կարող է կնքվել հեռախոսակապի ծառայությունների մատուցման նոր պայմանագիր:

 

37. Բաժանորդի դիմումի համաձայն և օգտվողների համաձայնությամբ կատարվում է միջքաղաքային և միջազգային ավտոմատ հեռախոսակապից օգտվելու սահմանափակում կամ հեռախոսային ցանցից բաժանորդային սարքավորման ժամանակավոր անջատում բաժանորդային համարի ամրագրումով, բաժանորդային վարձի վճարման պայմանով:

 

38. Բաժանորդն (հաճախորդը) իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրից:

 

39. Այն դեպքերում, երբ բաժանորդը խախտում է բաժանորդային սարքավորման շահագործման կանոնները, օգտագործելով օրենսդրությամբ արգելված բաժանորդային սարքավորում, կամ սույն Կանոններով սահմանված կարգով չի վճարում հեռախոսակապի ծառայությունների վարձերը, հեռահաղորդակցության օպերատորը իրավունք ունի կասեցնելու բաժանորդի մուտքը հեռախոսացանց, մինչ նշված թերությունների վերացումը, բացառությամբ սույն Կանոնների 6-րդ կետում նշված դեպքերի:

Թերությունների հետևանքների վերացումից հետո (որոնք հանգեցրել էին բաժանորդային սարքավորման ժամանակավոր անջատման) կատարվում է բաժանորդային սարքավորման անվճար վերամիացում:

 

40. Նոր ավտոմատ հեռախոսակայանների շահագործման կամ տեղական հեռախոսացանցերի վերանորոգման կապակցությամբ բաժանորդային համարների փոփոխումը կատարվում է անվճար, նախապես փոստով տեղեկացնելով օգտվողներին այդ աշխատանքները սկսելուց 15 օր առաջ, միաժամանակ նշելով դրանց ավարտման ժամկետները:

Բաժանորդային համարի փոփոխումը համապատասխանորեն վերաձևակերպվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրում:

 

41. Փոքր ունակության ԱՀԿ-ները, ինչպես նաև այլ մի քանի բաժանորդների կողմից օգտագործվող բաժանորդային սարքավորումները միացվում են տեղական հեռախոսացանցին բաժանորդի և հեռահաղորդակցության օպերատորի միջև համաձայնության հիման վրա, միանալով հիմնական ԱՀԿ-ի բաժանորդային կոմպլեկտներին, համաձայն գործող տեխնիկական պայմանների և համապատասխանության սերտիֆիկատի:

 

IV. Միջքաղաքային հեռախոսակապի ծառայությունների մատուցման

առանձնահատկությունները

 

42. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատված են հեռախոսավարի (օպերատորի) օգնությամբ տրամադրվող միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների (միացումների) հետևյալ կարգերը.

- արտահերթ հեռախոսային խոսակցությունների, այդ թվում նաև սույն

Կանոնների 5 կետով նախատեսված դեպքերի

- պետական

- ծառայողական

- նշանաբանային

- սովորական

Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունները (միացումները) (ըստ «արտահերթ», «պետական», «ծառայողական» և «նշանաբանային» կարգերի) տրամադրվում են լիազորված մարմնի կողմից սահմանված կանոնակարգով միայն պաշտոնատար անձանց, համապատասխան վկայականների առկայության դեպքում:

 

43. Միջքաղաքային միացման պատվեր ընդունելիս, պատվերով տրվող ծառայությունների մատուցման ժամանակ, կանչող անձին պետք է տեղեկացվի պատվերի կատարման ժամկետի մասին:

Պատվերը կարող է չեղյալ համարվել պատվիրող անձի ցանկությամբ կամ պատվերի կատարման ժամկետը լրանալու դեպքում:

Չկատարված և չեղյալ համարված պատվերների գործողության ժամկետը ավարտվում է ժամը 24 00-ին տեղական ժամանակով, պատվերի ընդունման օրը:

 

44. Ժամանակը, որի ընթացքում պետք է կատարվի միջքաղաքային միացումը հեռախոսավարի օգնությամբ, որոշվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնուրույն, բայց պատվերը ընդունելու, կամ պատվիրող կողմի նշանակված ժամանակից ոչ ավելի, քան 1 ժամվա ընթացքում: Նշված ժամկետը սպառվելուց հետո, պատվիրող անձի համաձայնությամբ չկատարված պատվերը տեղափոխվում է այլ ժամանակ կամ չեղյալ է համարվում:

Պատվիրող անձի պահանջով միջքաղաքային միացումը կարող է տրամադրվել 30 րոպեի ընթացքում (շտապ պատվեր)` պատվերի ընդունման պահից: Այն ուղղությունների ցանկը, որոնցով ընդունվում են շտապ պատվերներ, որոշվում և բաժանորդներին տեղյակ է պահվում հեռահաղորդակցության օպերատորի կողմից:

 

45. Տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով հեռահաղորդակցության օպերատորը բաժանորդների համար միջքաղաքային հեռախոսակապի մատուցման սահմանափակումներ է մտցնում պատվերների քանակի և խոսակցությունների տևողության վրա, իսկ կապի բացարձակ բացակայության ժամանակ, հրաժարվում է պատվեր ընդունելուց:

Միջքաղաքային խոսակցությունների ծառայությունների սահմանափակումների մասին բաժանորդը տեղյակ է պահում պատվիրելու կամ պատվերը միացնելու պահին, պատվերով սպասարկման համակարգից օգտվելու դեպքում:

Հեռախոսակապից օգտվելու երկարատև սահմանափակումների առաջացման դեպքում հեռահաղորդակցության օպերատորը զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական ծառայությունների, հեռահաղորդակցության ծառայությունների կոլեկտիվ օգտագործման կետերում հայտարարությունների միջոցով բաժանորդներին տեղյակ է պահում այդ մասին, նշելով սահմանափակումների երկարատևության ժամկետը, պատճառը և նույն ծառայությունից օգտվելու այլընտրանքային եղանակը:

 

46. Միջքաղաքային խոսակցությունների միացումների մատուցման նախապատվությունը պատվերով սպասարկման համակարգում տրվում է`

- պետական իշխանության մարմինների ղեկավարներին.

- արտասահմանյան երկրների դիվանագիտական և հյուպատոսական

ներկայացուցիչներին.

- միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք

հավատարմագրված են Հայաստանի Հանրապետությունում.

- առանձին քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության

համաձայն:

Մարդու կյանքի անվտանգության, պաշտպանության հետ կապված անհետաձգելի միջոցառումների, երկրի իրավակարգի պահպանման և անվտանգության հետ կապված, ինչպես նաև խոշոր վթարների, աղետների, համաճարակների և բնական աղետների հետ կապված հաղորդագրությունները ապահովվում են հեռահաղորդակցության ծառայություններով` արտահերթ կարգով:

 

V. Միջազգային հեռախոսակապի ծառայությունների

մատուցման առանձնահատկությունները

 

47. Միջազգային հեռախոսային խոսակցությունները (միացումները) բաժանվում են հետևյալ կարգերի.

- աղետ - հեռախոսային խոսակցությունները նախատեսված սույն Կանոնների 6

կետով, նաև առողջապահության Համաշխարհային կազմակերպության բացառիկ

շտապ հաղորդագրությունները համաճարակի մասին.

- կառավարական.

- ծառայողական.

- արտոնյալ (նշանաբանային խոսակցություններ).

- մասնավոր:

Միջազգային հեռախոսային «աղետ», «կառավարական», «ծառայողական» և «արտոնյալ» կարգերի խոսակցությունները տրամադրվում են միջազգային նորմերին համապատասխան (մասնավորապես Էլեկտրակապի Միջազգային Միության կողմից հանձնարարականներով սահմանված կարգի համաձայն):

Միջազգային հեռախոսակապի ծառայության պատվերի կատարման հերթականությունը որոշվում է ըստ հեռախոսային խոսակցության կարգի: Ավելի բարձր կարգի խոսակցությունները տրամադրվում են առաջնահերթ:

Միջազգային հեռախոսակապի ծառայությունները պատվերով սպասարկման դեպքում ունեն առաջնություն նույնատիպ միջքաղաքային հեռախոսակապի ծառայության նկատմամբ:

 

48. Հեռախոսավարի միջոցով միջազգային հեռախոսային խոսակցության (միացման) պատվերի դեպքում, օգտվողներին մատուցվում են հետևյալ լրացուցիչ ծառայություններ`

1) կոնֆերենց-կապ - հեռախոսային միացում առնվազն 3 կամ ավելի բաժանորդային սարքերի միջոցով.

2) տվյալների փոխանցում-բաժանորդային սարքերի միջև ցանկացած տիպի տվյալների փոխանցում, որոնք սարքավորված են հեռախոսացանցի միջոցով տվյալների փոխանցման համար.

3) տեղեկանքի հարցում - օգտվողի ցանկության դեպքում տեղեկանալ` հանդիսանում է արդյոք անձը, որի ազգանունը և հասցեն (կամ այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նրա նույնականացման համար) հայտնի են, հեռախոսային ցանցի բաժանորդ և նրա բաժանորդային համարը.

4) անհատական խոսակցություն - կանչող անձի և որոշակի կանչվող անձի միջև հեռախոսային խոսակցություն: Կանչվող անձը կարող է նշվել ազգանունով, պաշտոնով, հեռախոսի լրացուցիչ համարով, հասցեով (ծանուցումով պատվեր), այս կամ այն լեզվի իմացությամբ կամ այլ հատկանիշներով.

5) ֆաքսիմիլային հաղորդումների փոխանցում-փաստաթղթերի և այլ գրաֆիկական լրատվության հաղորդում հեռախոսացանցին միացված հեռաֆաքսերի միջոցով.

6) խոսակցություն կանչվող անձի հաշվին - հեռախոսային խոսակցություն, որի պատվիրման ժամանակ պատվիրող անձը նշում է, որ այդ խոսակցության վճարումը պետք է կատարվի կանչվող, կամ երրորդ անձի կողմից.

7) ուղիղ խոսակցություն երկրի հետ (այլ երկրի հեռախոսավարի ուղիղ կանչով) - ծառայություն, որը թույլատրում է արտասահմանում գտնվող օգտվողին, հատուկ համար հավաքելով, միանալ իր երկրի հեռախոսավարի հետ և նրա միջոցով միացում պատվիրել տվյալ երկրի բաժանորդի հետ, վճարելով կամ կանչվող բաժանորդի հաշվին կամ կրեդիտ քարտով:

 

49. Ժամանակը, որի ընթացքում պետք է կատարվի միջազգային միացումը հեռախոսավարի օգնությամբ, որոշվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնուրույն, բայց պատվերը ընդունելու կամ պատվիրող կողմի նշանակված ժամանակից ոչ ավելի, քան 2 ժամվա ընթացքում: Նշված ժամկետը սպառվելուց հետո պատվիրող անձի համաձայնությամբ չկատարված պատվերը տեղափոխվում է այլ ժամանակ կամ չեղյալ է համարվում:

 

50. Միջազգային հեռախոսային խոսակցության պատվերի գործողության ժամկետը լրանում է պատվեր տալու հաջորդ օրվա առավոտյան ժամը 8-ին տեղական ժամանակով, իսկ անհատական խոսակցություններ և կոնֆերենց-կապ հաստատելու դեպքում, պատվեր տալու պահից 2 օր հետո, առավոտյան ժամը 8-ին:

 

51. Միջքաղաքային և միջազգային ծառայության տրամադրման ժամանակի մասին տեղեկությունները տրվում են տեղական ժամանակով:

 

VI. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման

առանձնահատկությունները խոսակցական կետերում և ավտոմատ

հեռախոսներից օգտվելու դեպքում

 

52. Խոսակցական կետերում հեռախոսակապի ծառայության մատուցման պատվերը ձևակերպվում է հեռախոսավարի կողմից պատվերի բլանկի լրացմամբ, հաճախորդի ներկայությամբ: Այդ դեպքում հեռախոսավարը հաճախորդին տալիս է հեռախոսակապի ծառայություններից օգտվելու պայմանագրի կնքման մասին հաստատող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, որը պետք է պարունակի`

- հեռահաղորդակցության օպերատորի անվանումը (անհատ ձեռներեցի համար`

ազգանուն, անուն, հայրանուն, պետական գրանցման մասին

տեղեկություններ).

- հաճախորդի ազգանուն, անուն, հայրանունը.

- պատվերի ընդունման օրը (ամսաթիվը) և ժամը.

- հեռախոսակապի ծառայության մատուցման անվանումը.

- նշում պատվերի տեղափոխման մասին.

- ծառայության մատուցման գինը.

- ծառայության մատուցման ժամկետը.

- ծառայության մատուցման տևողությունը.

- նշում պատվերը հանելու մասին:

 

53. Ավտոմատ հեռախոսների (տեղական, միջքաղաքային, միջազգային, ունիվերսալ) օգտագործմամբ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը համարվում է կնքված հեռախոսակապի մատուցման համար հաճախորդի գործողությունների կատարման պահից (ժետոն կամ պլաստիկ քարտ ձեռք բերելը, հեռախոսահամարի հավաքելը):

 

54. Հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել իր անվանման, գտնվելու վայրի, աշխատանքի օրակարգի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք հաճախորդը պետք է կատարի հեռախոսակապի ծառայություններ ստանալու համար: Տվյալ տեղեկատվությունը պետք է տեղադրված լինի ավտոմատ հեռախոսների վրա:

 

VII. Հեռահաղորդակցության օպերատորի իրավունքներն ու

պարտականությունները

 

55. Հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է `

 

1) ապահովել հեռախոսակապի կայուն և որակյալ աշխատանքը.

2) ընդունել անձի դիմումը.

3) հեռախոսակապի ծառայություններից օգտվողներին տրամադրել մանրամասն տեղեկություններ` համաձայն սույն Կանոնների 56 կետի.

4) բաժանորդի հետ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5) ապահովել հեռախոսակապի ծառայությունների մատուցումը պայմանագրով և սույն Կանոններով սահմանված ժամկետներում.

6) բաժանորդի դիմումի համաձայն` կատարել բաժանորդային սարքի անջատում, ապահովելով համարի և գծի ամրագրում, ժամանակավոր սահմանափակումներ մտցնել միջքաղաքային և միջազգային ավտոմատ հեռախոսակապի միացմանը.

7) ոչ բաժանորդի մեղքով հեռախոսակապի խափանումների, հեռախոսացանցերում տեղի ունեցած խոշոր վթարների դեպքերում, հեռախոսակապի խափանման պահից 1 օրվա ընթացքում, փոստով բաժանորդին տեղեկացնել հեռախոսակապի խափանման մասին` ամրագրելով խափանման օրը, ժամը և բաժանորդային սարքի անգործության յուրաքանչյուր օրվա համար կատարել բաժանորդային վարձի պակասեցում` սահմանված սակագնի 5 %-ի չափով:

Հեռախոսակապի խափանման և վերականգման ժամանակահատվածն ամրագրվում է կողմերի փոխհամաձայնությամբ գրավոր ձևով: Նշված փաստաթուղթը պետք է պարունակի.

- հեռահաղորդակցության օպերատորի անվանումը.

- բաժանորդի անուն, ազգանուն, հայրանունը.

- բաժանորդի հեռախոսի համարը.

- հեռախոսակապի խափանման ամսաթիվը (օր, ժամ).

- հեռախոսակապի վերականգնման ամսաթիվը (օր, ժամ).

- բաժանորդային սարքի անգործության օրերի քանակը.

- բաժանորդի ստորագրությունը.

- օպերատորի ստորագրությունը:

Հեռախոսակապի վերականգնումից հետո 1 օրվա ընթացքում, հեռահաղորդակցության օպերատորը (օպերատորին ներկայացնող իրավասու անձը) պարտավոր է ներկայանալ բաժանորդին և նրա հետ միասին լրացնել վերը նշված փաստաթուղթը` երկու օրինակից: Կողմերը մեկական օրինակ պահում են իրենց մոտ, որը հիմք է հանդիսանում բաժանորդային վարձի վերահաշվարկման համար: Օպերատորի կողմից սույն պահանջի խախտման դեպքում, բաժանորդային վարձի պակասեցման վերահաշվարկը կատարվում է օրական 10 %-ի չափով:

Օպերատորը պարտավոր է օգտվողներին տեղեկացնել հեռախոսացանցերում գոյություն ունեցող խոշոր վթարների և դրանց վերացման հավանական ժամկետների մասին զանգվածային լրատվամիջոցներով:

8) բաժանորդից գանձել առավելագույնը` սահմանված բաժանորդային վարձի 50%, այն դեպքում, երբ բաժանորդին երկար ժամանակ (1 ամսից ավել) մատուցվում է տեխնիկապես և որակապես ոչ լիարժեք ծառայություն, այդ թվում չի ապահովվում բաժանորդի անխափան և անընդհատ մուտքը դեպի համակցված հեռախոսացանց:

Նման դեպքերում գանձվող կրճատված բաժանորդային վարձի չափը որոշում է լիազորված մարմինը.

9) մատուցած (բաժանորդային և բաժանորդային-ժամավճարային) ծառայությունների համար հաշվարկ կատարելիս բաժանորդին հաշիվ ներկայացնել սույն Կանոնների 87 կետի համաձայն, ոչ ուշ, քան հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող 15 օրվա ընթացքում,

10) առնվազն հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող 2 ամիսների վերջից 15 օր առաջ բաժանորդին փոստով նախազգուշացնել մատուցված ծառայությունների դիմաց վարձը չմուծելու պատճառով իր բաժանորդային սարքավորումը անջատելու մասին.

11) առնվազն հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող 3 ամիսների վերջից 15 օր առաջ բաժանորդին փոստային ծանուցումով նախազգուշացնել վարձը չմուծելու պատճառով բաժանորդային համարը հանելու մասին.

12) հեռախոսահամարի փոփոխության կամ հեռախոսի անջատման անհրաժեշտության դեպքում տեղյակ պահել բաժանորդին` ըստ սույն Կանոնների 40 կետի.

13) տեղական հեռախոսային ծառայությունների բաժանորդային-ժամավճարային հաշվարկի համակարգի ներդրման մասին բաժանորդին տեղեկացնել առնվազն մեկ ամիս առաջ, ընդ որում այդ մեկ ամսվա ընթացքում բաժանորդին ներկայացնել փորձնական հաշիվներ առանց դրանց վճարման պարտավորության:

Տեղական հեռախոսակապի ծառայությունների համար բաժանորդային-ժամավճարային հաշվարկ թույլատրվում է կատարել միայն թվային կայանների բաժանորդների համար.

14) հեռախոսակապի ծառայությունների սակագների փոփոխության մասին հրապարակային տեղեկագրություն տրամադրել նոր սակագների ներդրումից առնվազն 30 օր առաջ.

15) հեռախոսավարի միջոցով միջքաղաքային և միջազգային ծառայություններ մատուցելիս բաժանորդներին տեղեկացնել այն նվազագույն խոսակցության տևողության մասին, որը սահմանված է հեռահաղորդակցության օպերատորի կողմից, լիազորված մարմնի համաձայնությամբ.

16) չվճարված ծառայությունների համար անջատված բաժանորդային սարքավորումները միացնել ոչ ուշ, քան պարտքի մարման մասին փաստաթղթերը օպերատորին ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում.

17) բաժանորդի դիմումի համաձայն կատարել հեռախոսային ծառայությունների մատուցման դիմումի կամ պայմանագրի վերաձևակերպում.

18) օգտվողներին տեղեկացնել սույն Կանոնների մասին.

19) իր կողմից բաժանորդին չհիմնավորված հաշիվ ներկայացնելիս ազատել նրան հաշվի վճարման պարտավորություններից` հաշվում նշված ժամանակահատվածի համար.

20) չներկայացնել հաշիվ` հեռախոսակապի ծառայությունների մատուցմանը նախորդող հաշվարկային ժամանակահատվածի համար: Նման դեպքում ծառայությունների մատուցման արժեքը վճարվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից, բացառությամբ սույն Կանոնների 55 կետի 9 և 10 ենթակետերում նկարագրված դեպքերի.

21) անձանց դիմում-բողոքների և դրանց տրված գրավոր պատասխանների պատճենները 10-օրվա ժամկետում ներկայացնել լիազորված մարմնին:

 

56. Օպերատորի կողմից բաժանորդներին և հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը պետք է պարունակի`

- հեռահաղորդակցության օպերատորի և նրա կառուցվածքային

ստորաբաժանումների անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), աշխատանքի

ռեժիմը.

- լիազորված մարմնի կողմից հեռահաղորդակցության օպերատորին տրված

լիցենզիայի համարը և գործողության ժամկետը.

- օգտվողներին մատուցվող հիմնական և լրացուցիչ (վճարովի և անվճար)

հեռախոսակապի ծառայությունների ցանկը.

- հեռախոսակապի հիմնական և լրացուցիչ ծառայություններ տրամադրելու

պայմանները և կարգը.

- հեռախոսակապի ծառայությունների տրամադրման սահմանափակումները.

- հեռախոսակապի ծառայությունների մատուցման որակը որոշող նորմատիվ

փաստաթղթերը.

- հեռահաղորդակցության ծառայությունների սակագները և այդ

ծառայությունների մատուցման և վճարման արտոնությունները.

- հեռախոսակապի ծառայությունների վճարման կարգը և ձևերը.

- նոր ավտոմատ հեռախոսակայանների շահագործման ներդրման և գործող

հեռախոսակայանների բաժանորդային ունակության ավելացման ժամկետները.

- հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար

դիմումների բավարարման կարգն ու ժամկետները և պայմանագրերի կնքման

հերթի շարժը.

- հեռախոսացանցերում օգտագործման համար թույլատրված սերտիֆիկացված

բաժանորդային սարքերի ցանկը.

- տեղեկատու և վերանորոգման ծառայությունների հեռախոսահամարները:

Ծառայությունների մատուցման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը օպերատորը (օպերատորին ներկայացնող իրավասու անձը) պետք է օգտվողներին տրամադրի անվճար, մատչելի և տեսանելի ձևով:

Հեռահաղորդակցության օպերատորը, օգտվողի պահանջով, պարտավոր է նրան տրամադրել լրացուցիչ տեղեկություններ հեռահաղորդակցության օպերատորի միջոցով մատուցվող հեռախոսակապի ծառայությունների վերաբերյալ:

 

57. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք չունի բաժանորդին պարտադրելու հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագրի մեջ մտցնել տրամադրվող առանձին վճարովի լրացուցիչ ծառայություններ:

 

58. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք չունի հեռախոսակապի ծառայությունների մի տեսակի տրամադրումը պայմանավորել մեկ այլ տեսակի պարտադիր տրամադրմամբ:

 

59. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք չունի դադարեցնելու բաժանորդի (հաճախորդի) մուտքը դեպի էլեկտրոկապի ցանց, հեռախոսացանցի միջոցների և սարքավորումների օգտագործմամբ մատուցված ծառայությունների դիմաց չվճարելու համար, եթե այդ ծառայությունները չեն հանդիսանում հեռահաղորդակցության ծառայություններ:

 

60. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք ունի անջատել վերջնային բաժանորդային սարքավորումը և չեղյալ համարել բաժանորդային պայմանագիրը ճշտությամբ պահպանելով օրենսդրության և սույն Կանոնների դրույթները:

 

61. Հեռահաղորդակցության օպերատորը օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նրան վերապահված են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

 

VIII. Բաժանորդի իրավունքներն ու պարտականությունները

 

62. Բաժանորդը պարտավոր է`

- տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի, հեռախոսով տրված

հեռագրերի ծառայությունների և հեռահաղորդակցության այլ

ծառայությունների համար, որոնք կատարվում են բաժանորդին պատկանող

բաժանորդային սարքավորումների օգնությամբ, վճարումներ կատարել լրիվ

ծավալով և պայմանագրում նշված ժամկետներում.

- չթույլատրել արգելված բաժանորդային սարքավորումների միացումը

հեռախոսացանցին.

- իր տարածքներում ունեցած բաժանորդային գիծը և բաժանորդային

սարքավորումները պահպանել սարքին վիճակում.

- հեռախոսակապի ծառայություններ ստանալու համար հեռահաղորդակցության

օպերատորին տեղեկացնել բաժանորդային սարքավորման ձևի մասին.

- զուգտակ սխեմայով նույն բաժանորդային գիծը օգտագործող բաժանորդների

համար չստեղծել բարդություններ հեռախոսակապից օգտվելիս.

- բացառել ինքնուրույն որևէ աշխատանքի կատարումը, կապված բաժանորդային

սարքավորումների և հեռախոսային գծերի հետ:

 

63. Հաճախորդը պարտավոր է`

- հեռախոսակապի օգտագործման ընթացքում այլ անձանց համար

անհարմարություններ չստեղծել.

- պայմանագրով որոշված լրիվ ծավալով և ժամկետներում կատարել վճարումներ

տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների

համար, որոնք տրամադրվել են կոլեկտիվ օգտագործման վայրերում և

ավտոմատ հեռախոսների օգտագործմամբ.

- պահպանել ավտոմատ հեռախոսներից և խոսակցական կետերի սարքավորումներից

օգտվելու կանոնները:

 

64. Բաժանորդն (հաճախորդն) իրավունք ունի`

- պահանջել օրենքով կամ այլ նորմատիվ ակտերով նախատեսված

արտոնությունների և առավելությունների ապահովում.

- հեռախոսացանցի օգտագործման միջոցով վարել հեռախոսային խոսակցություն

և տեղեկատվության փոխանակում.

- պահանջել հեռախոսակապի ծառայությունների վճարման վերահաշվարկ կամ այդ

ծառայություններից օգտվելու համար հեռախոսակապի բացակայության

ժամանակահատվածում դրամական միջոցների վերադարձ.

- հրաժարվել պայմանագրով չնախատեսված ծառայությունների վճարումից.

- վճարումները կատարել կանխավճարի ձևով:

Բաժանորդն (հաճախորդն) ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոններով նախատեսված այլ իրավունքներ:

 

IX. Հեռախոսակապի ծառայությունների արժեքի սահմանման կարգը

 

65. Հեռախոսակապի հիմնական և լրացուցիչ ծառայությունների սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հեռախոսակապի անվճար ծառայությունների ցանկը սահմանում է լիազորված մարմինը:

 

66. Օգտվողներին մատուցվող հեռահաղորդակցության միանման ծառայությունների սակագները պետք է լինեն միատեսակ բոլոր օգտվողների համար:

 

67. Տեղական հեռախոսացանցի ծառայությունները մատուցվում են բաժանորդային կամ բաժանորդային-ժամավճարային վճարման կարգի կիրառմամբ:

Միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի միացումները` տրամադրված հեռախոսավարի օգնությամբ կամ ավտոմատ կերպով և հեռախոսային միացումները` ավտոմատ հեռախոսների միջոցով, վճարվում են ըստ հեռախոսային միացման տևողության:

 

68. Ելնելով միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների մատուցման հրատապությունից, կիրառվում են պատվերների հետևյալ տեսակները`

- սովորական

- շտապ

Շտապ սակագնի համար կիրառվում է սակագնի բարձր գործակից սովորականի համեմատ, բայց ոչ ավել քան 3 միավոր:

Միջքաղաքային կամ միջազգային խոսակցության շտապ պատվերի ժամանակի խախտման դեպքում, վճարումը կատարվում է այն սակագնով, որը գործում է սովորական պատվերի դեպքում, վերադարձնելով բաժանորդին (հաճախորդին) վճարի տարբերությունը:

 

69. Միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ավտոմատ կապի օգտագործման ժամանակ, միացման տևողությունը որոշվում կամ հաշվարկվում է յուրաքանչյուր անձի կամ բաժանորդային սարքավորման պատասխանի պահից մինչև կանչվող անձի կամ բաժանորդային սարքավորման անջատման պահը ընկած ժամանակահատվածի համար:

Բաժանորդային սարքավորումների շարքին, որոնց պատասխանի ազդանշանը հավասարվում է կանչվող անձի պատասխանին և ծառայում իբրև հեռախոսակապի տևողության հաշվարկի սկիզբ, դասվում են`

- տվյալների փոխանցման սարքավորումները.

- ֆաքսիմիլային սարքը.

- ավտոմատ պատասխանիչով բաժանորդային սարքավորումը.

- հեռախոսահամարի որոշիչով հեռախոսային սարքը.

- բաժանորդային այլ սարքավորումները, որոնք փոխարինում են բաժանորդին

նրա բացակայության ընթացքում և ապահովում ինֆորմացիայի փոխանակումը:

 

70. Եթե միջքաղաքային հեռախոսակապի ծառայությունների մատուցման ընթացքում հեռախոսավարը պարզում է, որ կանչվող անձի գիծը միացված է բաժանորդային սարքին, որը փոխարինում է բաժանորդին վերջինիս բացակայության ժամանակ, ապա հեռախոսավարը պարտավոր է այդ մասին տեղեկացնել օգտվողին:

Հեռախոսակապի իրականացման համաձայնեցման դեպքում, ծառայության դիմաց վճարը որոշվում է ըստ հեռախոսակապի տևողության:

Եթե օգտվողը համաձայն չէ այդպիսի միացմանը, ապա հեռախոսավարի կատարած աշխատանքի դիմաց վճար չի գանձվում:

 

71. «Տվյալ անձի կանչը հեռախոսի մոտ» կամ «անհատական խոսակցություն» ծառայությունների տևողության սկիզբը որոշվում է սկսած այն պահից, երբ պատասխանում է կանչվող անձը կամ նրան փոխարինող անձը (իր համաձայնությամբ) կամ նրան պատկանող բաժանորդային սարքը:

 

72. Միջազգային և միջքաղաքային հեռախոսակապի չկայացման դեպքում, որի պատճառը կարող է լինել կանչվող անձի բացակայությունը, բաժանորդից (հաճախորդից) գանձվում է վճար` ըստ հեռախոսակապի խոսակցության րոպեի արժողության` պատվիրված խոսակցության սակագնի համաձայն:

 

73. «Կոնֆերենց-կապի» ծառայության տևողությունը հաշվարկվում է բոլոր անձերի և կանչվող անձի միջև կապի միացումից հետո և վերջանում է կանչվող անձի անջատման ազդանշանով:

 

74. Հեռահաղորդակցության ցանցերի ծանրաբեռնվածության ռացիոնալ բաշխման նպատակով հեռահաղորդակցության օպերատորը կարող է տեղական, միջքաղաքային և միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների համար սահմանել սակագներ, որոնք կդիֆերենցվեն ըստ ժամերի, ինչպես նաև կարող է հաստատել արտոնյալ սակագներ` կոնկրետ շաբաթվա օրերի համար, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

 

75. Համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ հեռահաղորդակցության օպերատորը, ելնելով օգտագործվող կոմուտացիոն սարքավորումների հնարավորություններից, սահմանում է նվազագույն սակագրման միավորը տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումների համար: Ընդ որում սակագրման միավորը չի կարող գերազանցել 1 րոպեն:

 

76. Հեռախոսային միացումների վճարը որոշելիս հաշվի է առնվում հեռախոսային խոսակցության տևողությունը, ըստ սակագրվող միավորների քանակի, ըստ սույն Կանոնների 75 կետի:

 

77. Հեռախոսավարի միջոցով միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումներ կատարելիս, հեռահաղորդակցության օպերատորը իրավասու է սահմանել վճարման ենթակա հեռախոսային միացման նվազագույն տևողությունը: Ի դեպ, նվազագույնից քիչ տևողությամբ միացումների համար վճարվում է նվազագույնի չափով:

Նշված նվազագույն հեռախոսային միացման տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն:

78.Ժամավճարային տեղական, միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացումների վճարումները կատարվում են տվյալ միացման օրվա գործող սակագների հիման վրա:

 

79. Հեռախոսավարի միջոցով մատուցվող միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացման վարձը չի գանձվում, եթե այն չի կայացել հեռահաղորդակցության օպերատորի մեղքով:

Պատվերներում փոփոխությունները վճարման ենթակա չեն:

 

80. Նախօրոք պատվիրված միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացում տրամադրելու պահին բաժանորդի (հաճախորդի) հրաժարվելու դեպքում, նրանից գանձվում է պատվիրված միացման մեկ րոպեի սակագնի արժեքը:

 

81. Եթե միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացման բաժանորդը (հաճախորդը) կանչվող բաժանորդային սարքավորման բաժանորդային համարը սխալ է նշել, նա վճարում է հեռախոսային միացումն իրականացնելու տևողության համար, ըստ տվյալ պատվերի համար գործող սակագների:

 

82. «Միջքաղաքային հեռախոսային խոսակցության պատվերում նշված բաժանորդային համարներից (մինչև 5 համարներ) որևէ մեկով» լրացուցիչ ծառայությունից օգտվելիս, բաժանորդին` նշված երկու համարներից որևէ մեկով կանչի դեպքում լրացուցիչ վարձ չի գանձվում: Երրորդ, չորրորդ և հինգերորդ հեռախոսահամարով կանչի դեպքում գանձվում է լրացուցիչ վարձ:

 

83. Հայաստանի Հանրապետության տարածքից ելից բոլոր միջազգային հեռախոսային խոսակցությունների համար վճարվում է Հայաստանի Հանրապետությունում, բացի կանչվող անձի հաշվին վճարվող միջազգային հեռախոսակապի ծառայություններից:

 

84. Սպասարկման ավտոմատացված համակարգով մատուցվող, տեղական (ծառայության ժամավճարային ձևի դեպքում), միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացումների համար բաժանորդին (հաճախորդին) հաշիվ ներկայացնելու հիմք են հանդիսանում համակարգիչներում արժեքը հաշվարկող տվյալները, որոնք գրանցվում են մագնիսային կրիչի վրա (մագնիսային ժապավեն, սկավառակ): Հեռախոսավարի միջոցով միջքաղաքային կամ միջազգային միացումներ տրամադրելու ժամանակ` բլանկ-պատվերում հեռախոսավարի մուտքագրված տվյալների հիման վրա, որոնք նաև մուտքագրված են հեռախոսավարի կողմից էլեկտրոնային կոմուտատորների մագնիսային կրիչների վրա (ժապավեններ, սկավառակներ):

 

X. Հաշվարկներ բաժանորդների հետ հեռախոսակապի ծառայությունների

մատուցման համար

 

85. Հեռախոսակապի ծառայության վճարման ձևը և կարգը սահմանվում են հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրով և սույն Կանոններով:

Տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայության հաշվարկը վարում է ծառայություն մատուցող հեռահաղորդակցության օպերատորը կամ պայմանագրով նրա կողմից լիազորված անձը:

Հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է բաժանորդին հնարավորություն տալ մուծելու ստացած հեռախոսակապի ծառայությունների վարձավճարը փոստի և խնայբանկի բաժանմունքներում, ընդ որում տվյալ բնակավայրի սահմաններում բաժանորդը կարող է վճարը մուծել խնայբանկի կամ փոստի ցանկացած բաժանմունքում:

Արգելվում է հեռախոսակապի ծառայությունների վճարումների գանձումը բաժանորդի մշտական բնակության վայրում (բնակարաններում) կամ հիմնարկ ձեռնարկություններից անմիջականորեն կանխիկ դրամով:

 

86. Հեռախոսակապի բոլոր տեսակի ծառայությունների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

Հեռահաղորդակցության ծառայությունների վճարման միջոց կարող են հանդիսանալ պլաստիկ քարտերը, այդ թվում նախօրոք վճարված հեռախոսային քարտերը, կրեդիտ քարտերը և այլն:

 

87. Հեռախոսակապի ծառայությունների հաշվարկման ժամկետները սահմանում է հեռահաղորդակցության օպերատորը, ընդ որում հաշվարկի ժամկետը պետք է կազմի մեկ ամսից ոչ ավելի:

 

88. Հեռախոսակապի մատուցված ծառայությունների դիմաց բաժանորդին փոստով ներկայացվում է հաշիվ, որը պարունակում է`

- հեռահաղորդակցության օպերատորի ռեկվիզիտների անվանումը,

հեռախոսահամարը.

- հաշվարկվող ժամանակահատվածը.

- բաժանորդի անձնական հաշվի համարը (նախնական վճարման ժամանակ).

- տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների

մատուցված տեսակները, միջքաղաքային և միջազգային կոդերի նշումով.

- հեռախոսային խոսակցության կատարման ամսաթիվը և նրա տևողությունը

(միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայության համար հաշիվ

ներկայացնելիս).

- հաշվարկվող ժամանակահատվածում կատարված խոսակցությունների ընդհանուր

թիվը (ժամավճարային տեղական հեռախոսակապի ձևը կիրառելու դեպքում

հաշիվ ներկայացնելիս).

- վճարման ներկայացվող գումարը, որը ներկայացվում է ամեն տեսակի

ծառայությունների և յուրաքանչյուր բաժանորդային սարքավորման`

(բաժանորդային համարին) ներառյալ բաժանորդային վարձը.

- վճարման ներկայացված ընդհանուր գումարը.

- հաշիվ ներկայացնելու ժամկետը.

- հաշվի վճարման ժամկետը.

- տեղական, միջքաղաքային և միջազգային խոսակցությունների հաշվետու

ժամանակահատվածի վերծանման մեկ օրինակը, որը յուրաքանչյուր

խոսակցության վերաբերյալ պետք է պարունակի առնվազն հետևյալ

տեղեկությունները`

- ամսաթիվը.

- միացումն իրականանալու ժամը.

- տևողությունը.

- գումարը.

- հեռախոսահամարը, որի հետ կայացել է միացումը:

Ներկայացվող հաշիվների ձևը սահմանում է հեռահաղորդակցության օպերատորը, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

 

89. Ավտոմատ հեռախոսների օգտագործմամբ կատարված հեռախոսակապի ծառայության վճարումները կատարվում են հեռահաղորդակցության օպերատորից ձեռք բերվող ժետոններով, պլաստիկ քարտերով կամ այլ միջոցներով:

Արտակարգ և վթարային ծառայությունների կանչերը ավտոմատ հեռախոսներից կատարվում են անվճար:

 

90. Տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների վճարը իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ (փոխանցում) ձևով:

Հեռախոսակապի ծառայության վճարը կատարվում է անմիջապես նրա կայանալուց հետո, նախապես վճարման ձևով կամ էլ վճարումը հետաձգվում է հաշվարկվող ժամկետին համապատասխան:

 

91. Հեռահաղորդակցության օպերատորը սահմանում է հեռախոսակապի ծառայության համար վճարման ժամկետը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ բայց հաշիվ ներկայացնելու պահից 10 օրից ոչ պակաս:

 

XI. Հեռախոսակապի վնասվածքները և դրանց վերացման ժամկետները

 

92. Վնասվածք է համարվում անընդմեջ հեռախոսակապի խափանումը, ինչը հաստատվում է ստուգիչ-փորձարկող սարքավորումներով կամ բաժանորդի հայտով (բանավոր կամ գրավոր):

 

93. Կայանային վնասվածքներ են համարվում հեռախոսակայանների սարքավորումների բոլոր այն վնասվածքները, որոնք խախտում են կայանի աշխատանքն ամբողջությամբ, առանձին հանգույցներում, սարքերում կամ մասերում:

 

94. Մալուխային վնասվածքներ են համարվում` մալուխի առանձին զույգերի (ջիղերի) շարքից դուրս գալը թռիչքում կամ կցորդիչում, ինչպես նաև վերջնային մալուխային սարքավորումում (բաշխիչ պահարաններ և տուփեր, մալուխային արկղեր):

 

95. Վնասվածքի տևողություն է համարվում հեռախոսակապի խափանման մասին բաժանորդի հայտի ներկայացման պահից մինչև վնասվածքի վերականգնման ժամանակահատվածը, ներառյալ գիշերային ժամանակը, տոնական և հանգստյան օրերը:

 

96. Հեռախոսակապի խափանման մասին բաժանորդի հայտը պետք է ընդունվի հեռախոսակայանի վերանորոգման գրասենյակում աշխատանքային ժամերի ընթացքում, այդ թվում տոնական և հանգստյան օրերին:

Հեռախոսակապի խափանման վերաբերյալ բաժանորդների հայտերի և վնասվածքների վերացման հաշվառումը կատարվում է ինչպես հեռահաղորդակցության օպերատորի կողմից մշակված առանձին մատյաններում և բաժանորդային քարտերում, այնպես էլ համակարգիչներով:

 

97. Կայանային վնասվածքի թույլատրելի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը:

 

98. Տեղական հեռախոսային ցանցերում մայրուղային մալուխների (200 զույգից ավել ունակությամբ) խոշոր վնասվածքների (վթարների) դեպքում, բաժանորդային սարքավորման վնասվածքի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը:

5 օրից ավելի բաժանորդային սարքավորման չաշխատած օրերի համար բաժանորդային վարձը վերահաշվարկվում է համաձայն սույն Կանոնների 55 կետի «7» ենթակետի:

 

99. Բաժանորդային սարքավորման աշխատանքի վերականգնման հսկիչ ժամկետը կազմում է 24 ժամ` հայտի ներկայացման պահից:

 

100. Միջքաղաքային հեռախոսակապի վնասվածքների վերականգնման առավելագույն ժամանակը կազմում է`

1) տոնալ հաճախության կապուղիների - 1 ժամ .

2) կայանային - 1 ժամ.

3) գծային`

- տրակտի փոխարինում (պահուստային տրակտի առկայության դեպքում)-30 րոպե.

- պահուստային տրակտի բացակայության դեպքում-12 ժամ:

 

101. Միջքաղաքային հեռախոսային ցանցի պատվերամիացնող և միացնող գծերի վնասվածքների վերացման առավելագույն ժամանակը կազմում է 12 ժամ:

 

102. Միջազգային հեռախոսակապի վնասվածքների վերականգնման ժամանակը կազմում է`

1) կայանային - մինչև 1 ժամ.

2) գծային `

      - անցում ռեզերվի        - մինչև  40 րոպե.

- վնասվածքների վերացում - մինչև 24 ժամ:

 

XII. Կողմերի պատասխանատվությունը

 

103. Հեռահաղորդակցության օպերատորը օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բաժանորդի (հաճախորդի) նկատմամբ պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ ձևով կատարելու, հեռախոսակապի ծառայությունների մատուցման որակը չապահովելու, խափանումները վերացնելու ժամկետները խախտելու և ոչ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար:

 

104. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման ժամկետները խախտելու դեպքում, բաժանորդը (հաճախորդը) իրավասու է իր ընտրությամբ`

- հեռահաղորդակցության օպերատորին նշանակել նոր ժամկետ, որի ընթացքում

պետք է մատուցվի հեռախոսակապի ծառայությունը և (կամ) պահանջել

ծառայության համար սահմանել ցածր արժեք.

- հրաժարվել հեռախոսակապի ծառայության մատուցման պայմանագիրը

կատարելուց.

- առաջարկել երրորդ անձին մատուցել տվյալ ծառայությունները և

հեռահաղորդակցության օպերատորից պահանջել իր կատարած ծախսերի

հատուցում:

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման ընթացքում թերություններ հայտնաբերելիս բաժանորդը (հաճախորդը) իրավասու է իր ընտրությամբ պահանջել`

- հեռախոսակապի ծառայության խախտումների անհատույց վերացում.

- հեռախոսակապի ծառայության գնի իջեցում:

Բաժանորդն իրավունք ունի պահանջել պատճառած վնասների լրիվ հատուցում:

 

105. Հեռախոսային ծառայությունների մատուցման վերաբերյալ բողոքները և պահանջները քննարկվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

106. Սույն Կանոնների դրույթները խախտող անձինք (օպերատոր, բաժանորդ, հաճախորդ) պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 1

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների

 

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման

 

_________________________________________________________________

(հեռահաղորդակցության օպերատորի անվանումը, հասցեն)

_________________________________________________________________

 

Դիմում

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն ______________________________

2. Հասցե ___________________________________________________

3.Հեռախոսաֆիկացման ենթակա տարածք ___________________________

4. Դիմողի անձը հաստատող և տվյալ տարածքի նկատմամբ դիմողի իրավունքը հաստատող փաստաթղթեր ____________________________________________

(դիմողի անձնագրի կամ սահմանված կարգով

________________________________________________________________

          ձևակերպված անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ)

________________________________________________________________

(վարձակալության կամ սեփականության իրավունքի վկայական, պայմանագիր)

5. Արտոնություններից օգտվելու հիմքի առկայությունը ________________

(արտոնությունների

________________________________________________________________

կարգը, արտոնությունը հաստատող փաստաթղթի համարը, երբ և ում կողմից է

________________________________________________________________

տրվել փաստաթուղթը)

 

6. Դիմողի խնդրանքը` հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման հնարավորությունն ուսումնասիրելու մասին

________________________________________________________________

(նշել բաժանորդային սարքավորման այն տեսակը, որը բաժանորդը նպատակ ունի

________________________________________________________________

օգտագործել հեռախոսակապի ծառայությունների ստացման համար)

 

    __________________                 _______________________

    (դիմողի ստորագրությունը)        (դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

 

Հեռահաղորդակցության օպերատորի ծառայողական նշումներ

 

Դիմումն ընդունված է ուսումնասիրման ______________________________

(դիմումի ընդունման ամսաթիվը և հաշվառման համարը)

 

Հեռահաղորդակցության օպերատորի որոշումը դիմողի հետ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու հնարավորության մասին__________________________.

 

________________________________________________________________

               (ընդունված որոշման էությունը)

 

Ընդունված որոշման մասին տեղեկացվել է դիմողին _______________________

(գրության ամսաթիվը և համարը)

 

________________________________________________________________

(հեռահաղորդակցության օպերատորի լիազորված անձի ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների

 

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման տիպային պայմանագիր

 

  __________________________             ___________________________

    մարզ (քաղաք) համայնք                         (ամսաթիվ)

 

Հեռահաղորդակցության օպերատորը ____________________________________,

(հեռահաղորդակցության օպերատորի անվանումը)

որը գործում է կանոնադրության և տրված N______ լիցենզիայի հիման վրա, մի կողմից ի դեմս _____________________________________________________

(հեռահաղորդակցության օպերատորի պաշտոնատար անձ, որն իրավասու է

________________________________________________________________

կնքելու հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր)

մյուս կողմից բաժանորդի ________________________________________,

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի կամ

________________________________________________________________

սահմանված կարգով ձևակերպված անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ)

 

_________________________________________ որոշման հիման վրա, կնքել են (հեռահաղորդակցության օպերատորի անվանումը)

սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

Հեռախոսային ցանցի մուտքի և հեռախոսակապից օգտվելու տրամադրում հեռախոսակապի հետևյալ ծառայությունների մատուցմամբ`

1.1. Տեղական ավտոմատ միացում.

1.2. Միջքաղաքային միացում (հեռախոսավարի կամ ավտոմատ միացման միջոցով).

1.3. Միջքաղաքային միացում (հեռախոսավարի կամ ավտոմատ միացման միջոցով).

1.4. _________________________________________________

1.5. _________________________________________________

1.6. _________________________________________________

(նշել անհրաժեշտ ծառայությունները, բացակայող ծառայությունները նշել ըստ հեռահաղորդակցության օպերատորի համապատասխան անվանացուցակի)

 

2. Հեռահաղորդակցության օպերատորի ծառայությունների մատուցման պայմանները

2.1. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելիս բաժանորդին տրամադրված բաժանորդային համարը ____________________________

2.2. Բաժանորդային սարքավորման տեսակը _____________________________

(հեռախոսային սարք, մոդեմ, ֆաքս և այլն)

2.3. Բաժանորդային սարքավորման միացման սխեման________________________

____________________________________________________________________

2.4. Բաժանորդային սարքավորման տեղադրման հասցեն _____________________

____________________________________________________________________

2.5. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման և վճարման արտոնությունների առկայությունը__________________________________________

 

3. Հեռահաղորդակցության օպերատորի միջոցների զարգացմանը բաժանորդի մասնակցությունը ______________________________________________________

(չբավականացնող հեռահաղորդակցության գծերի անցկացման շինարարական

________________________________________________________________________

աշխատանքների իրականացումը)

 

4. Կողմերի իրավունքները և պարտականությունները

4.1. Համաձայն հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների, հեռահաղորդակցության օպերատորը և բաժանորդը ունեն իրավունքներ և պարտականություններ.

4.2. Հեռահաղորդակցության օպերատորը պարտավորվում է բաժանորդին մատուցել հեռախոսակապից օգտվելու հնարավորություն, օգտագործելով հատկացված բաժանորդային համարը ___________________________________________________:

(հեռախոսակապից օգտվելու ժամանակի սկիզբը)

4.3. Բաժանորդը պարտավորվում է ժամանակին վճարել դեպի հեռախոսացանց մուտք հատկացնելու ծառայության համար:

 

5. Մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարումը

5.1. Հաշվի վճարման ձևը ___________________________________

(կանխիկ, անկանխիկ (փոխանցում)

5.2. Մատուցված հեռախոսակապի ծառայությունների վճարման կարգը

_______________________________________________________________

              (նախնական վճար, ժամկետը երկարաձգած վճար)

5.3. Հեռահաղորդակցության օպերատորի կողմից մատուցված տեղական հեռախոսակապի ծառայությունների, օգտագործվող վճարման համակարգը _________

__________________________________________________________________

              (բաժանորդային, բաժանորդային-ժամանակավճարային)

5.4. Վճարման ժամկետը _____________________________________________

Մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ից ոչ ուշ:

 

6. Պայմանագրի գործողության ժամկետը _______________________________

(անժամկետ կամ նշել կոնկրետ ժամանակահատվածը)

 

7. Կողմերի պատասխանատվությունը

Հեռահաղորդակցության օպերատորը և բաժանորդը պատասխանատվություն են կրում համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հեռախոսակապի ծառայությունների մատուցման Կանոնների և սույն պայմանագրի:

Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների հետ ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել:

 

    Հեռահաղորդակցության օպերատոր      Բաժանորդ

_______________________________   _______________________________

_______________________________  _______________________________

    (հեռահաղորդակցության օպերատորի    (բաժանորդի հասցեն)

հաշվարկային հաշիվը)

 

_______________________________  _______________________________

_______________________________

          (ստորագրություն)            _______________________________

                                      (ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Պայմանագրի դրույթների փոփոխումները

 

1. _________________________________________________ _________________________________________________ 2. _________________________________________________ _________________________________________________ 3. _________________________________________________ _________________________________________________ (նշել պայմանագրի որ կետն է փոփոխվում և փոփոխման հիմքերը)

 

   _________________________         _________________________

(լիազորված անձի ստորագրությունը)   (բաժանորդի ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 21  01 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11990013

 

 

 

pin
Փոստի եվ հեռահաղորդակցության նախարարություն
12.12.1998
N 64
Հրաման