Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ Ե ...

 

 

115.0181.301298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 181-Պ

 

i

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգի»-ն համապատասխան

 

հրամայում եմ

 

1. Հաստատել «Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամտի հաշվարկման մասին» հրահանգը:

2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամտի հաշվարկման մասին» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

1998 թ. «28» հոկտեմբերի թիվ 181 - Պ

հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ վարչապետի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 040-4691 հանձնարարականի համաձայն մշակված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգով» նախատեսված անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամուտների հաշվարկման կարգը:

2. Ընտանիքների անասնապահությունից ստացվող եկամուտը հաշվարկելու համար անասնատեսակները վերածվում են պայմանական գլխի` համաձայն ՀՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի թիվ 508 որոշմամբ հաստատված գործակիցների (հավելված 1):

3. Մեկ պայմանական գլխի ընդհանուր տարեկան եկամուտ սահմանված է 73,3 հազար դրամ (հիմք` ՀՀ գյուղատնտեսության նախարարության 1998 թվականի օգոստոսի 25-ի տեղեկանքը հանրապետությունում 1 պայմանական կովից ստացվող տարեկան զուտ եկամուտի վերաբերյալ):

4. Ընտանիքների եկամտի վերաբերյալ տեղեկությունները ստացվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում կամ տվյալ ընտանիքի գլխավորի (չափահաս անդամի) հայտարարության հիման վրա` տեղական ինքնակառավարման մարմնում համապատասխան տվյալների բացակայության դեպքում:

Օրինակ` եթե ընտանիքը պահում է երկու կով, երեք ոչխար և հինգ մեղվաընտանիք, ապա անասնապահությունից ստացված

ամսական զուտ եկամուտը = (2+3 x 0,1+5 x 0,2) x 73,3/12 = 20,16 հազ. դրամ:

5. Սեփականության կամ վարձակալության իրավունքով մշակվող հողից ստացվող եկամտի հաշվարկը հիմնված է տվյալ հողատարածքի կադաստրային զուտ եկամտի հաշվարկի վրա` ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 3-ի թիվ 237 «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» որոշման համաձայն:

Հողագործությունից ստացված եկամուտը հաշվարկվում է օգտագործելով մեկ հեկտար հողատարածքի համար կադաստրային զուտ եկամտի նորմացույցը, սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող հողատարածքի մակերեսը:

Նշված հաշվարկով ստացված զուտ եկամուտից հանվում է հողի հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրական վճարումների չափը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է 1995 թ. հուլիսի 6-ի

թիվ 508 որոշմամբ

 

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

 

անասնատեսակները պայմանական գլխի վերածելու համար

 

.______________________________________________________________________.

|  անասնատեսակ                                 |  գործակից             |

|______________________________________________|_______________________|

| Կով, արտադրող ցուլ, բանող եզ և  ձի           |    1,0                |

|______________________________________________|_______________________|

| Ջորի և  ավանակ                               |    0,8                |

|______________________________________________|_______________________|

| Տավարի և  ձիու մատղաշ                        |    0,6                |

|______________________________________________|_______________________|

| Ջորու և  ավանակի մատղաշ                      |    0,5                |

|______________________________________________|_______________________|

| Խոզ                                          |    0,3                |

|______________________________________________|_______________________|

| Ոչխար և  այծ                                 |    0,1                |

|______________________________________________|_______________________|

| Հասակավոր թռչուն                             |    0,02               |

|______________________________________________|_______________________|

| Թռչնի մատղաշ                                 |   0,002               |

|______________________________________________|_______________________|

| Ճագար                                        |    0,02*)             |

|______________________________________________|_______________________|

| Գազաններ`                                    |                       |

|______________________________________________|_______________________|

| Ճահճակուղբ                                   |    0,02*)             |

|______________________________________________|_______________________|

| ջրաքիս, արծաթափայլ սամույր                   |    0,05*)             |

|______________________________________________|_______________________|

| սևարծաթափայլ  աղվես                          |    0,1*)              |

|______________________________________________|_______________________|

| Մեղվաընտանիք                                 |    0,2                |

.______________________________________________________________________.

 

*) Բոլոր հասակային խմբերի համար միջինացված գործակից

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                      «30»           12           1998 թ.

                           ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980229

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
28.10.1998
N 181-Պ
Հրաման