Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈ ...

 

 

110.0375.281298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

23 դեկտեմբերի 1998 թ. թիվ 375-Մ

 

i

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Առանձին սովորողների համար հանրակրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխման կարգը»:

2. Նշված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀՀ Կրթության և Գիտության

նախարար`

Լ. Մկրտչյան

                                              «18»   12     1998 թ.

 

ԿԱՐԳ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Աշակերտի համար հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետները կարելի է փոփոխել` ելնելով նրա կողմից հանրակրթական ծրագրի յուրացման փաստացի մակարդակից:

2. Հանրակրթական ծրագրի նորմատիվ ժամկետը փոփոխվում է աշակերտի ծրագրային գիտելիքների ստուգման հիման վրա:

3. Աշակերտների կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխությունը ուստարվա ընթացքում կատարվում է հետևյալ ընթացակարգով.

- մինչև դեկտեմբերի 30-ը աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:

- մինչև հունվարի 10-ը քննարկվում է մանկավարժական խորհրդի նիստում:

- մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու և կրթության և գիտության նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան փոխադրելու վերաբերյալ: Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

- մինչև հունվարի 15-ը դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից երաշխավորված աշակերտների դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու հարցը քննարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` աշակերտի հետ վարվող հարցազրույցի միջոցով: Հարցազրույցին ներկա են գտնվում աշակերտի դասղեկը և դպրոցի տնօրենը:

- հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու փոխադրական քննություններին, որոնք անցկացվում են դպրոցում մինչև փետրվարի 15-ը, ըստ դպրոցի տնօրենի կողմից նախօրոք հաստատված ժամանակացույցի և քննական հանձնաժողովների: Քննություններն անց են կացվում տվյալ դասարանի երկրորդ կիսամյակի և հաջորդ դասարանի առաջին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից (բացի ֆիզկուլտուրա, աշխատանքի ուսուցում և ՆԶՊ առարկաներից):

- հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ռուսաց լեզու առարկաների քննությունները անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաները` ըստ մանկավարժական խորհրդի որոշման:

- փոխադրական բոլոր քննություններից միայն «գերազանց» գնահատական ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում դպրոցի աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

- դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և պաշտոնապես տեղեկացնում նախարարությանը:

- դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են հաջորդ դասարանի առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատականներ, որոնք նշանակվում են դասամատյանում:

 

i

Սույն կարգը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության երկրորդ գլխի 5-րդ կետի «ը» ենթակետի հիման վրա և գործում է միայն 1998-99 ուսումնական տարում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «28» 12 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12980226

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
23.12.1998
N 375-Մ
Հրաման