010.0169.140611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2.1-ին հոդվածը «դատարանի անդամի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի,» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածից հանել «, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` նոր կազմավորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1-ին նիստի օրվանից:
14 հունիսի 2011 թվականի
ՀՕ-169-Ն