(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1-05/17-Ն հրաման)
i
310.0058.081298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
27 նոյեմբերի 1998թ. թիվ 01/58
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները (կցվում է):
Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ հարկային ՀՀ ֆինանսների և ՀՀ Կենտրոնական ՀՀ արդյունաբերության
տեսչության էկոնոմիկայի բանկի հետ և առևտրի
01/58 հրամանով նախարարության նախարարության
հետ հետ
_____________ _______________ ________________ ___________________
_____________ _______________ ________________ ___________________
ԿԱՆՈՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող
հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնները մշակվել են համաձայն ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջի:
i
1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) առևտրական գործարքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամանակ դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:
Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկները իրականացնում են միայն սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների միջոցով:
(1.2 կետը խմբ. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
1.3. ՀԴՄ-ի տեղակայումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստացած ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների (այսուհետև` կենտրոն) կողմից:
1.4. ՀԴՄ-ի շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները և ՀՀ առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները:
ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները:
II. ՀԴՄ-ների գործարկումը, տեխնիկական
սպասարկումը և նորոգումը
2.1. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողությունները, միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտը (հավելված թիվ 1):
i
2.2. ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խափանումների, Կենտրոնում կատարվող նորոգումների և շահագործողների մոտ կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններում) վերաբերյալ տվյալները գրանցվում են` շահագործողի կողմից վարվող, ՀԴՄ-ի նորոգմանը վերաբերող տեղեկությունների գրանցման գրքում (հավելված թիվ 2), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Այդ տվյալները եռամսյակը մեկ պետք է ներկայացվեն ՀԴՄ-ի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին:
(2.2 կետը հանվել է 27.07.99 թիվ 01/10 հրաման)
i
2.3. ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնն իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (հավելված թիվ 3), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմնին տեղեկանք են ներկայացնում տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
(2.3 կետը փոփ. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
2.4. ՀԴՄ-ի գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործողի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետև` ՀՎՀՀ) և ՀՀ հարկային մարմիններում ՀԴՄ-ի գրանցման համարը պարտադիր նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ, հաշվետվություն և այլն):
III. ՀԴՄ-ն աշխատանքին նախապատրաստելը
i
3.1. Տնտեսավարող սուբյեկտի պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, լիծքավորել այն չեկային ժապավենով, միացնել ՀԴՄ-ն և ստուգման համար տպել մի քանի չեկ առանց գումարը նշելու:
(3.1 կետը փոփ. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
3.2. ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը և տեխնիկական սպասարկման ու նորոգման կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում:
3.3. Տնտեսավարող սուբյեկտի մոտ` ՀԴՄ-ի հետ աշխատելու համար, գանձապահի հաստիքի բացակայության դեպքում գանձապահի պարտականությունները դրվում են մեկ այլ աշխատողի վրա (այսուհետև` գանձապահ):
IY. Գանձապահի աշխատանքը հերթափոխի
ընթացքում
4.1. Գանձապահը պարտավոր է`
i
- մուտքագրել դրամական գումարները, հաշվիչ սարքի միջոցով որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել սպառողին (գնորդին, հաճախորդին, պատվիրատուին և այլն),
- ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարը ստանալու պահին սպառողին տրամադրել դրամարկղային չեկ:
(4.1 կետը փոփ. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
i
4.2. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ձևակերպումներ:
4.2.1. Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարման ենթակա գումարների գրանցման պահին, մինչև գնման չեկի փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ են համարում: Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ:
4.2.2. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ժամանակ տնտեսավարող սուբյեկտները վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի հիման վրա կազմում են վաճառված ապրանքների ետ ընդունման ակտ (հավելված թիվ 7):
4.2.3. Գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ, որը պարունակում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքների ետ ընդունման գինը, ամսաթիվը, ժամը, ինչպես նաև «վերադարձ» նշագրումը:
Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները ետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների ետ ընդունման ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:
4.2.4. Եթե ետ է ընդունվում գնման չեկով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը տպվում է ետ ընդունվող ապրանքների գումարի չափով: Տնտեսավարող սուբյեկտի մոտ պահպանվում է գնման չեկի պատճեն: Գնման չեկի բնօրինակի և պատճենի վրա ետ ընդունված ապրանքների գումարների դիմաց կարմիր գույնով կատարվում է «վերադարձված է» նշագրումը:
4.2.5. Դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի հիման վրա լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը (հավելված թիվ 8) և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպելով վերադարձի չեկ:
Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:
4.2.6. Ետ ընդունված ապրանքների գնման, սխալմամբ գրանցված գումարների և վերադարձի չեկերը ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:
4.2.7. Տնտեսավարող սուբյեկտները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար ներկայացնում են տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանք (հավելված թիվ 9):
4.2.8. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ակտերում նշված գումարները չեն ներառվում տնտեսավարող սուբյեկտի իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են տնտեսավարող սուբյեկտի իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`
- բացակայում է համապատասխան ակտը, կամ ակտի տվյալներից որևէ մեկը.
- հարկային տեսչության մարմնին չի ներկայացվել կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանքը (հավելված թիվ 9).
- չեղյալ համարման, վերադարձի, սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված տեղեկանքում:
(4.2 կետը խմբ. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
4.3. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս, գանձապահը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և այդ մասին անհապաղ տեղեկացնել տնօրինությանը: Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը հայտ է (հավելված թիվ 4) ներկայացնում Կենտրոնին տեխնիկական սպասարկման համար, հայտի մեկ օրինակը պարտադիր կարգով ներկայացվում է հարկային մարմնին:
4.4. Գանձապահին արգելվում է.
- թույլատրել ՀԴՄ-ի հետ աշխատել կողմնակի անձանց, բացառությամբ տնօրինության թույլտվությամբ` հարկային մարմինների աշխատակիցների և տեխնիկական մասնագետների,
- հեռանալ աշխատատեղից առանց ՀԴՄ-ն անջատելու:
Y. ՀԴՄ-ի վրա աշխատանքի ավարտը
5.1. Հերթափոխի (աշխատանքային օրվա) ավարտից հետո գանձապահը ՀԴՄ-ից դուրս է բերում դրամարկղի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև գանձապահի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է հասույթը հաշվառելու համար սկզբնական փաստաթուղթ է տնտեսավարող սուբյեկտի մոտ տպելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:
i
5.2. Հերթափոխի ավարտից հետո ՀԴՄ-ի միջոցով ստացվող հիմնական ցուցանիշներն են` հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձների թիվը, վերադարձների գումարը, չեղյալ համարումների թիվը, չեղյալ համարումներիի գումարը, հերթափոխային հասույթը, դրամարկղում առկա կանխիկ գումարը:
Օրվա (հերթափոխի) ավարտից հետո կանխիկ դրամը սահմանված կարգով մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ:
(5.2 կետը լրաց. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
5.3. Գանձապահի հերթափոխային հաշվետվությունը տպագրվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր ըստ չեկերի համարների և չեկերը տպելու ժամանակի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի ստացումից 24 ժամվա ընթացքում, այլապես դրամարկղային գործառնություններն ընդհատվում են:
YI. Հարկային տեսուչի աշխատանքը ՀԴՄ-ի
ֆիսկալային (հարկային) հիշողության հետ
6.1. ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ հարկային տեսուչը մեքենայի հիշողության մեջ է մտնում հարկային մարմնի կողմից սահմանված տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հետագայում հնարավորություն է տալիս աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ, ինչպես նաև գրանցել կամ վերագրանցել ՀԴՄ-ն:
6.2. ՀԴՄ-ի գրանցման կամ վերագրանցման ժամանակ հարկային տեսուչը ՀԴՄ-ի մեջ է մտնում հետևյալ ցուցանիշները, գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային մարմնում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն: Հետագայում ցանկացած ժամանակ կարելի է ստանալ հաշվետվություն բոլոր գրանցումների և վերագրանցումների մասին:
6.3. Նշանաբանի հիման վրա հարկային տեսուչը կարող է ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողությունից դուրս բերել ինչպես համառոտ, այնպես էլ ընդլայնված հաշվետվություններ: Հաշվետվությունները կարող են դուրս բերվել ինչպես առանձին ամսաթվերով սահմանափակված ժամանակահատվածի, այնպես էլ կոնկրետ հերթափոխերի համարներով սահմանափակված ժամանակահատվածի համար:
6.4. Հարկային տեսուչը տնտեսավարող սուբյեկտի և կենտրոնի ներկայացուցչի հետ միասին, վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ի համար կազմում է ակտ ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին (հավելված թիվ 5):
YII. Ժամանակավորապես տրամադրվող կամ
վարձակալությամբ վերցված մեքենաների
շահագործումը
7.1. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն, ինչպես նաև շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային մարմիններում:
7.2. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին նրա ֆիսկալային (հարկային) հիշողությունից հանվում են տվյալները և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ (հավելված թիվ 1) և տվյալ ՀԴՄ-ն կապարակնքվում է:
Շահագործողի ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին` ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից հանվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվություն, որը կարվում է շահագործողի հարկային տեսչությունում պահվող հարկային գործի մեջ: Նշված հաշվետվության շահագործողին վերաբերվող մասը պետք է ներառված լինի շահագործողի ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի գանձապահի հերթափոխի հաշվետվությունները ձևակերպվում են շահագործողի մոտ սույն կանոններով սահմանված կարգով, և այդ մասին կազմվում է ակտ (հավելված թիվ 6):
7.3. Շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային մարմիններում սահմանված ընդհանուր կարգով:
YIII. Պատասխանատվությունը սույն կանոնների
խախտման համար
8.1. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 12 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980216
Հավելված թիվ 1
ՀԴՄ-ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ______
1. Հսկիչ-դրամարկղային մեքենա __________________________________________
(մոդելը)
2. Գործարանային համարը ________________________________________________
3. Հարկային մարմնում գրանցման համարը __________________________________
4. Արտադրության տարեթիվը ______________________________________________
5. Տեղադրման վայրը ____________________________________________________
(Տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)
_______________________________________________________________________
6. Գործարկման ամսաթիվը 4 «_____» _____________ 199 ___ թ.
7. Գործարկվող կազմակերպություն ________________________________________
_______________________________________________________________________
(Անվանումը, հասցեն)
8. Երաշխիքային նորոգում կատարող կազմակերպություն ______________________
_______________________________________________________________________
9. Տեխնիկական սպասարկում իրականացնող` _________________________________
_______________________________________________________________________
(Անվանումը, հասցեն (ֆիզիկական անձի Ա. Ա. Հ.))
.________________________________________________________________________.
| Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները |
|________________________________________________________________________|
| Հասույթ | Չեղյալ համարում | Վերադարձ |
|_________________________|________________________|_____________________|
| գումար | գնումների | գումար | քանակ | գումար | քանակ |
| | քանակ | | | | |
|___________|_____________|___________|____________|_________|___________|
| | | | | | |
.________________________________________________________________________.
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար _________________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ.Տ.
Տնտեսավարող սուբյեկտի հաշվապահ ________________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն)
Գանձապահ ______________________________________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ _____________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ.Տ.
Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ _______________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ.Տ.
«____» ___________ 199 ___ թ.
Հավելված թիվ 2
i
(Գրքի դիմային երես)
ԳԻՐՔ N ________
ՀԴՄ-ի վերանորոգմանը վերաբերվող տեղեկությունների
գրանցման
(հավելված 2-ը հանվել է 27.07.99 թիվ 01/10 հրաման)
1. Տնտեսավարող սուբյեկտ _______________________________________________
(Անվանումը և ՀՎՀՀ)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենա __________________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը ________________________________________________
4. Արտադրության տարեթիվը ______________________________________________
5. Տեղադրման վայրը ____________________________________________________
(Տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)
6. ՀԴՄ-ի Կապարակնիքի համար * ___________________________________________
(Գրքի էջի ձև)
1.
._______________________________________________________________________.
|N| Նորոգման|Խափան-|Նորոգման|Նորոգու-|Տեխնիկական|ՀԴՄ-ի նորոգման ժամանակ |
| |(տեխնիկա-|ման |հանձնման|մից վե- |սպասարկում|ֆիսկալային (հարկային) |
| |կան սպա- |ամսա- |(տեխնի- |րադարձ |և (կամ) |հիշողության ցուցումների|
| |սարկման) |թիվը |կական |ման |նորոգում |հանման ակտի համարը և |
| |իրականաց-|և |սպասարկ-|(տեխնի- |իրականաց- |ստորագրման ամսաթիվը ** |
| |ման հրա- |ժամը |ման |կական |նող ձեռ- | |
| |վերի հայ-| |սկսման) |սպասարկ-|նարկության| |
| |տի համա- | |ամսաթի- |ման |անվանումը | |
| |րը տրման | |վը և |ավարտի) |(ֆիզիկական| |
| |ամսաթիվը | |ժամը |ամսաթի- |անձի Ա.Ա. | |
| | | | |վը և |Հ.) և | |
| | | | |ժամը |ՀՎՀՀ | |
|_|_________|______|________|________|__________|_______________________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_|_________|______|________|________|__________|_______________________|
| | | | | | | |
|_|_________|______|________|________|__________|_______________________|
| | | | | | | |
._______________________________________________________________________.
2.
.__________________________________.
| Պատասխանատու անձի պաշտոնը, |
| Ա.Ա.Հ. և ստորագրությունը |
|__________________________________|
| Նորոգում | Նորոգում |
|(տեխնիկական | (տեխնիկական սպա- |
|սպասարկում) | սարկումը) ընդու- |
|իրականացնողի | նողի |
|_______________|__________________|
| 8 | 9 |
|_______________|__________________|
| | |
|_______________|__________________|
| | |
.__________________________________.
_________________________________
* Կապարակնիքի համարի փոփոխման դեպքում նշվում է նոր կապարակնիքի համարը և
կապարակնքման ամսաթիվը ** Տեխնիկական սպասարկման դեպքում եթե ՀԴՄ-ի կապարակնիքը չեն բացվում և ակտ
չի կազմակերպում, ապա սույն սյունակում գրանցում չի կատարվում
Հավելված թիվ 3
(Գրքի դիմային երես)
ԳԻՐՔ N ________
Կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման
աշխատանքների հաշվառման
1. Տնտեսավարող սուբյեկտ ________________________________________________
(Անվանումը և ՀՎՀՀ)
2. Տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության իրականացման
լիցենզիայի համարը _________________ տրման ամսաթիվը _____________________
3. Գործունեության իրականացման վայրը ____________________________________
(Տնտեսավարող սուբյեկտի փոստային
________________________________________________________________________
հասցեն, հեռախոսը)
(Գրքի էջի ձև)
._______________________________________________________________________.
| N |Նորոգման|Հայտ |Խափան-|Խափան-|ՀԴՄ-ինորոգման վերցման|ՀԴՄ-ի նորոգման |
| |(տեխնիկա|ներ- |ված |ման |(տեխնիկական սպասարկ- |(տեխնիկական սպա-|
| |կան սպա-|կա- |հան- |բնույ-|ման) ամսաթիվը և ժա- |սարկման) ավարտի |
| |սարկման)|յաց- |գույ- |թը |մը |ամսաթիվը և ժամը|
| |իրականց-|նողի |ցի ան-|(պատ- | | |
| |ման հրա-|անվա-|վանու-|ճառը) | | |
| |վերի հայ|նումը|մը | | | |
| |տի համա-|և | | | | |
| |րը, ստաց|ՀՎՀՀ | | | | |
| |ման ամ- | | | | | |
| |սաթիվը | | | | | |
|___|________|_____|______|______|_____________________|________________|
|1. | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|________|_____|______|______|_____________________|________________|
| | | | | | | |
|___|________|_____|______|______|_____________________|________________|
| | | | | | | |
|___|________|_____|______|______|_____________________|________________|
| | | | | | | |
._______________________________________________________________________.
Հավելված թիվ 4
Տնտեսավարող սուբյեկտ ______________________________
(Անվանումը և ՀՎՀՀ)
Հասցեն, հեռախոս ___________________________________
ՀԱՅՏ N ________
Տեխնիկական սպասարկման և նորոգման
մասնագետներ հրավիրելու
._______________________________________________________________________.
| N | ՀԴՄ-ի մոդելը |ՀՀ հարկային մար-|ՀԴՄ-ի գործարա-|Հրավիրելու|ՀԴՄ-ի խա-|
| | |միններում ՀԴՄ-ի |նային համարը |օրը, ժամը |փանման |
| | |հաշվառման համարը| | |բնույթը |
|___|______________|________________|______________|__________|_________|
| 1.| 2. | 3. | 4. | 5. | 6. |
|___|______________|________________|______________|__________|_________|
| | | | | | |
._______________________________________________________________________.
Տնտեսավարող սուբյեկտի Ա.Ա.Հ. ______________________
(Ստորագրություն)
Կ.Տ.
«____» ___________ 199 _____ թ.
Հավելված թիվ 5
ԱԿՏ N _________
ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային
(հարկային) հիշողության ցուցումների մասին
1. Տնտեսավարող սուբյեկտ ________________________________________________
(Անվանումը, ՀՎՀՀ)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենա ___________________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը _________________________________________________
4. ՀԴՄ-ի հարկային մարմնում գրանցման համարը _____________________________
.________________________________________________________________________.
| Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումներ |
|________________________________________________________________________|
| Հասույթ | Չեղյալ համարում | Վերադարձված |
|_________________________|________________________|_____________________|
| գումար | գնումների | գումար | քանակ | գումար | քանակ |
| | քանակ | | | | |
|___________|_____________|___________|____________|_________|___________|
| | | | | | |
.________________________________________________________________________.
Նորոգման առաքումից առաջ
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար __________________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ ___________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Նորոգման առաքումից առաջ .___________________.
ՀԴՄ-ի բացված կապարակնիքը * | |
| |
.___________________.
«___» ___________ 199 ____ թ.
.________________________________________________________________________.
| Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները|
|________________________________________________________________________|
| Հասույթ | Չեղյալ համարում | Վերադարձ |
|_________________________|________________________|_____________________|
| գումար | գնումների | գումար | քանակ | գումար | քանակ |
| | քանակ | | | | |
|___________|_____________|___________|____________|_________|___________|
| | | | | | |
.________________________________________________________________________.
Նորոգումից վերադարձնելու պահին
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար __________________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Տեխնիկական սպասարկման Կենտրոնի ներկայացուցիչ ___________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Նորոգումից հետո ՀԴՄ-ի կապարակնիքի համար ._______________.
._______________.
«___» _________ 199 ___ թ.
____________________________
* Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում,
մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը
Հավելված թիվ 6
ԱԿՏ N _________
Ժամանակավորապես օգտագործվող ՀԴՄ-ի ֆիսկալային
(հարկային) հիշողության ցուցումների մասին
1. Տնտեսավարող սուբյեկտ ________________________________________________
(Անվանումը, ՀՎՀՀ)
2. Ժամանակավորապես օգտագործվող Հսկիչ-դրամարկղային մեքենա _______________
(մոդելը)
3. Կապարակնիքի համարը * ________________________________________________
4. Գործարանային համարը _________________________________________________
5. ՀԴՄ-ի Հարկային մարմնում գրանցման համարը ____________________________
.________________________________________________________________________.
| Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ |
| ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները |
|________________________________________________________________________|
| Հասույթ | Չեղյալ համարում | Վերադարձ |
|_________________________|________________________|_____________________|
| գումար | գնումների | գումար | քանակ | գումար | քանակ |
| | քանակ | | | | |
|___________|_____________|___________|____________|_________|___________|
| | | | | | |
.________________________________________________________________________.
Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար __________________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող ձեռնարկության ներկայացուցիչ ____________________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
«___» ___________ 199 ____ թ.
.________________________________________________________________________.
| Ժամանակավորապես շահագործելուց հետո |
| ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները |
|________________________________________________________________________|
| Հասույթ | Չեղյալ համարում | Վերադարձ |
|_________________________|________________________|_____________________|
| գումար | գնումների | գումար | քանակ | գումար | քանակ |
| | քանակ | | | | |
|___________|_____________|___________|____________|_________|___________|
| | | | | | |
.________________________________________________________________________.
Նորոգումից վերադարձնելու պահին
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար __________________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող ձեռնարկության ներկայացուցիչ ____________________________________________
(Ա. Ա. Հ. Ստորագրություն)
Ժամանակավորապես օգտագործված .___________.
ՀԴՄ-ի կապարակնիքը ** | |
| |
.___________.
«______» _________ 199 ___ թ.
_________________________
* Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի կապարակնիքի համարը ** Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում,
մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը
Հավելված թիվ 7
i
ԱԿՏ ԹԻՎ
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՏ ԸՆԴՈՒՆՄԱՆ
.________________________________. ._________________________________.
| Վաճառող | | Գնորդ 2 |
| | | |
| | | |
|1. Անվանումը 1 _________________| |1. Անվանումը 1 __________________|
| | | |
| | | |
|2. ՀՎՀՀ .________________| |2. ՀՎՀՀ ._________________|
| .________________| | ._________________|
| | | |
| | | |
|3. Հասցե _________________| |3. Հասցե __________________|
| | | |
| | | |
|________________________________| |_________________________________|
| | | |
.________________________________. ._________________________________.
Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի`
Գործարանային համարը .________________. Հարկային ._____________.
.________________. մարմիններում ._____________.
գրանցման
համարը
Ապրանքի վերադարձի (չփոխարինելու)
պատճառը ____________________________
Ետ ընդունված ապրանքների
._________________________________________________________________________.
| Թիվ 3 | Անվանումը| Քանակը | Միավորի գինը | Գումարը |
|_______|__________|_________________|________________|___________________|
| | | թվերով |տառերով |թվերով| տառերով | թվերով| տառերով |
|_______|__________|________|________|______|_________|_______|___________|
| 1 | | | | | | | |
|_______|__________|________|________|______|_________|_______|___________|
| 2 | | | | | | | |
|_______|__________|________|________|______|_________|_______|___________|
|_______|__________|________|________|______|_________|_______|___________|
|_____________________________________________________|_______|___________|
| Ընդամենը | | |
._________________________________________________________________________.
Ետ ընդունված ապրանքների .____________. Տպման ամսաթիվը .______________.
գնման չեկի համարը .____________. և ժամը .______________.
Ձևակերպված ._____________. Տպման ամսաթիվը ._______________.
վերադարձի չեկի ._____________. և ժամը ._______________.
համարը
Վաճառող` Գնորդ`
Ղեկավար (անհատ ձեռներեց) ________________ ________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Գլխ. հաշվապահ ________________
(ստորագրություն)
«_______» ____________ թ.
_______________________________________
1 - Եթե սուբյեկտը անհատ ձեռներեց է,
լրացվում է նրա անունը և ազգանունը
2 - Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը
չի լրացվում
3 - Տողերի քանակը` ըստ ապրանքների
տեսակների
(հավելված 7-ը լրաց. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
Հավելված թիվ 8
ԱԿՏ ԹԻՎ
ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
Տնտեսավարող սուբյեկտ
Անվանումը *
_______________________
ՀՎՀՀ ._________________.
._________________.
Հասցե ________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի`
Գործարանային համարը ._____________________.
._____________________.
Հարկային մարմիններում ._____________________.
գրանցման համարը ._____________________.
Սխալ գումարով տպված չեկի`
Համարը .________________. Տպման ամսաթիվը և ժամը ._________________.
.________________. ._________________.
Սխալմամբ գրանցված գումարը .________________. ._______.
.________________. ._______.
թվերով տառերով
Ձևակերպված վերադարձի չեկի`
Համարը ._________________. Տպման ամսաթիվը և ժամը ._________________.
._________________. ._________________.
Տնտեսավարող սուբյեկտի
Ղեկավար (անհատ ձեռներեց) ____________________
(ստորագրություն)
Գլխ. հաշվապահ ____________________
(ստորագրություն)
«________» ______________ թ.
________________________________________
* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է,
լրացվում է նրա անունը և ազգանունը
(հավելված 8-ը լրաց. 27.07.99 թիվ 01/10 հրաման)
Հավելված թիվ 9
ՀՀ պետական եկամուտների նախարարության .__________________________.
տարածքային հարկային | Փաստաթղթի հերթական |
____________ տեսչություն | համարը |
| թիվ ___________________ |
| (լրացվում է |
| հարկային մարմնի |
| կողմից) |
.__________________________.
ՏԵՂԵԿԱՆՔ
թ. ____________ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների,
վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին
ՀԴՄ օգտագործող տնտեսավարող սուբյեկտի տվյալները
Անվանումը* ____________________________
____________________________
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը (ՀՎՀՀ) .____________________________.
.____________________________.
Հասցե ____________________________
Հեռախոս ____________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները
Գործարանային համարը ___________________________
Հարկային մարմնում
գրանցման համարը ___________________________
Չեղյալ համարումների
քանակը ընդհանուր գումարը
.______________________. ._________________________.
.______________________. ._________________________.
Կատարված վերադարձերի
քանակը ընդհանուր գումարը
.______________________. .__________________________.
.______________________. .__________________________.
Սխալմամբ գրանցված
դեպքերի քանակը ընդհանուր գումարը
.______________________. ._________________________.
.______________________. ._________________________.
Տնտեսավարող սուբյեկտի
Ղեկավար (անհատ ձեռներեց) __________________
(ստորագրություն)
Գլխ. հաշվապահ __________________
(ստորագրություն)
«_________» ________________ թ.
_____________________________________
* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է,
լրացվում է նրա անունը և ազգանունը
(հավելված 9-ը լրաց. 27.07.99 թիվ 01/10 հրաման)