(ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 օրենք)
i
010.0255.091198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
13 հոկտեմբերի 1998թ.
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` տասնչորսերորդ մասով`
«Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Ազգային ժողովը` «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Խմբակցություններին և պատգամավորական խմբերին` հաղորդման թեմայի շուրջ, իրենց տեսակետները ներկայացնելու համար, միևնույն հաղորդման ընթացքում ապահովվում է հավասար մասնակցություն` մինչև երեք րոպե տևողությամբ: Հաղորդման թեման որոշվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած` խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ համաձայնեցված կարգով: «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հայաստանի ազգային հեռուստատեսության ՊՓԲԸ հեռուստաալիքով, յուրաքանչյուր կիրակի, ժամը 20-ին` երեսուն րոպե տևողությամբ»:
9 նոյեմբերի 1998թ.
ՀՕ-255