Սեղմել Esc փակելու համար:
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 հոկտեմբերի 1998 թ. թիվ 47

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

i

(ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի թիվ 20 հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հաստատել «Ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման (բնակչության համար)» պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):

2. Սահմանել, որ նշված պայմանագրի ձևաթղթերը բնակչությանն են տրվում ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկությունների կողմից` անվճար:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին` եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով բոլոր սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի

ԹԻՎ 47 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)

 

1. Պայմանագրային կողմերը

 

1.1 ՎԱՃԱՌՈՂ

 

._______________________________________________________________________.

|   ԱՆՎԱՆՈՒՄԸ                                                     |  |  |

|                                                                 |  |  |

|_______________________________________________________________________|

|   Հասցեն                           |    Հեռախոսներ                    |

|                                    |                                  |

|_______________________________________________________________________|

|   Բանկային տվյալները                          | | | | | | | | | | | | |

|                                               | | | | | | | | | | | | |

._______________________________________________________________________.

 

1.2. ԳՆՈՐԴ

._______________________________________________________________________.

| Փոստային կարգաթիվը և  հասցեն  | Հաշվառման     | | | | | | | | | | | | |

|                               | քարտի համարը  | | | | | | | | | | | | |

|_______________________________________________________________________|

| Անուն, ազգանուն          |  Հեռախոսներ    | Անձնագրային տվյալներ      |

|                          |                |                           |

._______________________________________________________________________.

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Վաճառողը վաճառում, իսկ գնորդը գնում է ջերմային էներգիա և վճարում սույն պայմանագրով սահմանված կարգով:

2.2. Կողմերի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ջերմային էներգիայից օգտվելու կանոններով», Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով:

2.3. Ջեռուցման ժամանակաշրջանի սկիզբը և տևողությունը սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:

 

3. Ջերմային էներգիայի սակագինը

 

3.1. Վաճառողի կողմից առաքվող ջերմային էներգիայի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` բնակչությանը տրվող 1 քմ բնակելի մակերեսի ջեռուցման համար` ____ դրամ, ջեռուցման ամբողջ ժամանակահատվածի համար` _______ օր տևողությամբ կամ 1 Գկալ ջերմային էներգիայի համար _______ դրամ` առավելագույն սակագնից ելնելով, Գնորդի համար ջերմային էներգիայի վաճառքի պայմանագրային գինը սահմանվում է`

______ դրամ/քմ 1 քմ բնակելի մակերեսի ջեռուցման համար (ջեռուցման ամբողջ ժամանակահատվածի համար` _______ օր տևողությամբ) կամ _______ դրամ մեկ Գկալ ջերմային էներգիայի համար:

3.2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ջերմային էներգիայի սակագնի փոփոխման դեպքում, նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե սույն պայմանագրում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ կամ չի կնքվել նոր պայմանագիր:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Վաճառողը պարտավորվում է`

4.1.1 _______________ թթ. ջեռուցման ժամանակահատվածում իրականացնել ________ քմ բնակելի մակերեսով շենքի (բնակարանի) ջեռուցումը: Ջերմամատակարարման խափանման դեպքում վերականգնել այն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

4.1.2 Ջեռուցման ողջ ժամանակաշրջանում գնորդի ջեռուցվող տարածքում ապահովել անխափան ջերմամատակարարում` պահպանելով 18 օ C-ից ոչ պակաս ջերմաստիճան:

4.1.3 Պարտադիր կերպով իր գրասենյակում կամ կենտրոնական ջերմային հանգույցում (ԿՋՀ) վարել գրանցման մատյան` չջեռուցված ընդհանուր ժամանակահատվածի գրանցման համար: Գրանցում կարող է կատարվել նաև գնորդի կամ նրա լիազորված անձի հետ համատեղ` տեղում ստուգման արդյունքների հիման վրա:

Հաշվարկային ամսվա վերջում գնորդի կամ նրա լիազորված անձի հետ կազմել ջերմային էներգիայի առք ու վաճառքի համատեղ ակտ, որը հիմք է հանդիսանում գնորդին վճարման փաստաթուղթ ներկայացնելու համար: Ակտը կարող է կազմվել առանձին գնորդի կամ գնորդների խմբի հետ:

4.1.4 Սպասարկել ջերմամատակարարման բոլոր ջերմագծերը մինչև

 

-------------------------------------------------------------------------

                      (նշել սահմանազատման կետը)

 

Ջեռուցման սեզոնն սկսվելուց առաջ ստուգել ջեռուցման ցանցին միացված շենքի մուտքի և ելքի փականները, որպեսզի նրանց փակ վիճակում բացառվի ջրի թողունակությունը:

4.1.5 Ջեռուցման ընթացքում գնորդի` ջեռուցումից հրաժարվելու դեպքում կատարել վերջնահաշվարկ` դիմումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում և դադարեցնել ջերմամատակարարումը:

4.1.6 Գնորդին ծանոթացնել ՋԷՕԿ-ով սահմանված` կողմերի իրավունքների և պարտականությունների մասին:

4.2. Գնորդը պարտավորվում է`

4.2.1 Հաշվարկային ամսվա վճարման փաստաթուղթն ստանալուց հետո ______ օրյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան 30 օրում) վճարել հաշվարկային ամսում ծախսած ջեռուցման արժեքը ______________________________________________:

(հաշվարկային համարը, վճարման կետը)

 

Նշված ժամկետում չվճարելու դեպքում վաճառողը գնորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին նախապես գրավոր զգուշացնելուց 5 օր հետո դադարեցնում է շենքի ջերմամատակարարումը: Այն վերականգնվում է գնորդների խմբի կողմից պարտքը ամբողջապես մարելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

4.2.2 Ջեռուցման ժամանակահատվածում ջեռուցվող բնակարանում չբնակվելու կամ բնակարանը ուրիշին հանձնելու դեպքում շարունակել վճարել ջեռուցման վարձը, իսկ բնակարանը վաճառելու (փոխանակելու դեպքում դիմել վաճառողին վերջնահաշվարկ կատարելու և պայմանագիրը դադարեցնելու համար, որի համար վաճառողը գնորդին տալիս է տեղեկանք:

Ջեռուցումից հրաժարվելու դեպքում, գրավոր հայտնել վաճառողին, որից հետո վերջնահաշվարկի հիման վրա կատարել ջեռուցման վարձի վճարում:

4.2.3 Իր ներտնային ջերմային ցանցերում կատարված փոփոխությունների հետևանքով բնականոն ջերմամատակարարման խափանման (նվազման) դեպքում` անհապաղ վերականգնել սեփական միջոցներով:

4.2.4 Ապահովել իր բնակարանի ջեռուցման սարքերի ու խողովակագծերի սպասարկումը:

4.2.5 Ջեռուցման համար նախատեսված ջուրը չօգտագործել այլ նպատակներով:

4.2.6 Ջերմային կորուստները կանխելու նպատակով ապահովել բնակարանի ջերմամեկուսացումը:

4.2.7 Ջեռուցվող տարածքը կամ (սխեման) փոփոխելու ցանկության դեպքում գրավոր դիմել վաճառողին` պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Պայմանագրի 4.2.5 կետի խախտման դեպքում վաճառողը գնորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի հետ կազմում է համատեղ ակտ, որից հետո գնորդը պարտավոր է անհապաղ վերացնել խախտումը: Չվերացնելու դեպքում գնորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով:

5.2. Սույն պայմանագրի պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով:

 

6. Այլ պայմաններ

 

6.1. Ջեռուցման տվյալ ժամանակաշրջանի վերջին ամսում վաճառողը և գնորդը կամ նրա լիազոր ներկայացուցիչը փոխհամաձայնությամբ կարող են անդրադառնալ վճարման կարգին`

 

_______________________________________________________________________

                     (նշել օրերը և պարբերությունը)

 

_______________________________________________________________________

6.2. Ջեռուցվող տարածքի փոփոխման դեպքում պայմանագրում կատարվում է

 

համապատասխան փոփոխություն. --------------------------------------------

(նշել փոփոխված տարածքի մակերեսը)

 

_______________________________________________________________________

 

6.3. Ըստ ՋԷՕԿ-ի ջերմային էներգիայի մատակարարման և սպառման սահմանազատման կետերն են`

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

6.4. 4.1.1 և 4.1.2 կետերի խախտման դեպքում վերահաշվարկը կատարել ՋԷՕԿ-ով սահմանված կարգով:

6.5. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից, 1 տարի ժամկետով և յուրաքանչյուր տարի համարվում է երկարացված ևս մեկ տարով` նույն պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը չի դիմել մյուսին պայմանագիրը դադարեցնելու կամ վերանայելու առաջարկությամբ:

6.6. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.7. Պայմանագիրը կազմվում է երկու օրինակից, մեկական յուրաքանչյուր կողմի համար:

 

         ՎԱՃԱՌՈՂ`                             ԳՆՈՐԴ`

 

       ----------------------              ----------------------

 

       «----» --------- 199  թ.            «----» ------------ 199  թ.

 

Կ.Տ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.10.1998
N 47
Որոշում