Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵ ...

11.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.1998  -ից մինչեւ   11.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.02.05 թիվ 13-Ն հրաման)

i

115.0153.021198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

7 հոկտեմբերի 1998 թ. թիվ 153-Պ

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տեսուչի պաշտոնեական հրահանգը հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից արված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարություն

«07» հոկտեմբերի 1998թ.

թիվ 153-Պ հրամանով

 

Պաշտոնեական հրահանգ

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տեսուչի

 

1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետև` կենտրոն) տեսուչի լիազորությունները:

2. Տեսուչն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ մարզպետների (Երևանի քաղաքապետի) որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ցուցումներով, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետև` Կենտրոն) կանոնադրությամբ:

3. Տեսուչի պաշտոնում կարող են նշանակվել «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան որակավորում ունեցող, ինչպես նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «սոցիալական աշխատանքն» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած անձինք:

4. Տեսուչին աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Կենտրոնի տնօրենը: Տեսուչը իր գործունեությամբ հաշվետու է տնօրենին:

5. Տեսուչը պատասխանատվություն է կրում իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` ընտանեկան նպաստ (այսուհետև` նպաստ) տրամադրելու, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ստացված տվյալների հավաստիության համար:

6. Տեսուչը պարտավոր է.

ա) ամբողջությամբ տիրապետել նպաստի նշանակման և վճարման կազմակերպման գործընթացի հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերին (կանոնադրություն, կարգ, հրահանգ այլ փաստաթղթեր) և «Փարոս» ու «Նպաստ» համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանվող գիտելիքներին.

բ) հայտնաբերել և հաշվառել կարիքավոր և բարեկեցիկ ընտանիքներին ստացած դիմումների, ահազանգերի, տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների, ինչպես նաև ստուգայցերի միջոցով.

գ) ապահովել Կենտրոն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ.

դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ Կենտրոն դիմած անձանց.

ե) ընդունել նպաստի նշանակման համար ներկայացված դիմումները.

զ) ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը.

է) սահմանված կարգով և ժամանակին փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում (այսուհետև` ՍԱ).

թ) համակարգում մուտքագրել ընտանիքի կարիքավորության աստիճանի գնահատման համար ՍԱ-ում ամրագրված տվյալները և փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.

ժ) համակարգչի միջոցով որոշել ընտանիքի կարիքավորության աստիճանը.

ժա) որոշել ընտանիքի նպաստի իրավունքը, ստանալ համապատասխան կարգադրություն և ներկայացնել տնօրենի հաստատմանը.

ժբ) ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման) տպել և ներկայացնել տնօրենի հաստատմանը.

ժգ) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարման դադարեցման (կասեցման) մասին, պարզաբանելով` նրա իրավունքները.

ժդ) կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են «Փարոս» համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմումը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր.

ժե) ուսումնասիրել դիմում բողոքներում բարձրացված հարցերը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պատասխանել դիմումատուին.

ժզ) այցելել նախորդ ամսվա չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել տնօրենին.

ժէ) պահպանել Կենտրոն դիմած անձանց (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը.

ժը) կատարել տնօրենի և գլխավոր տեսուչի հանձնարարությունները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «02»       11          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980203

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07.10.1998
N 153-Պ
Հրաման