ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և դրանցից բխող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
i
Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման նախապես հաստատված ժամկետը երկարաձգել մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը:
17 փետրվարի 1995 թվական: