Սեղմել Esc փակելու համար:
«ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

11 սեպտեմբերի 1998 թ. թիվ 44

i

«ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման

(առք ու վաճառքի)» պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի շոգու

և տաք ջրի տեսքով ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկություններին

և ընկերություններին` եռամսյա ժամկետում նշված օրինակելի ձևերով

սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1998 Թ.

ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՄԲ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ __________

ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ * (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)

       «___» ________________ 199 _ թ.                  Ք. ______________

_______________________________________________________________________

             (վաճառող ձեռնարկության (ընկերության) անվանումը)

_______________________________________________________________________

հետագայում` Վաճառող ի դեմս ____________________________________________

_______________________________________________________________________

                     (պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ, մի կողմից և ___________________________

_______________________________________________________________________

               (ձեռնարկության (ընկերության) անվանումը)

հետագայում` Գնորդ ի դեմս ______________________________________________

__________________________________________________________________ որը,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով

Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է ջերմային էներգիա և վճարում սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2. Կողմերի փոխհարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ջերմային էներգիայից օգտվելու կանոններով» (այսուհետև ՋԷՕԿ) և սույն Պայմանագրով:

ՀՈԴՎԱԾ 2

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն Պայմանագրում գործածված որոշ հասկացություններ սահմանված են հետևյալ կերպ:

2.1. Ջերմային էներգիա - էներգիա տաք ջրի կամ շոգու տեսքով, որն առաքվում

է Վաճառողին և ընդունվում Գնորդի կողմից համաձայն սույն Պայմանագրի:

2.2. Գիգակալորիա կամ Գկալ-ջերմային էներգիայի չափման միավոր, որը

հավասար է 4.187 x 10 9 Ջոուլի:

2.3. Հաշվետու ամիս - ամիս, որի ընթացքում կատարվում են ֆինանսատնտեսական

գործառնությունները:

2.4. Խտուցք - շոգու կոնդենսացված մասը:

2.5. Հաշվառքի հանգույց - ջերմային էներգիայի քանակությունը հաշվառող

չափիչ-ստուգիչ սարքերի համախումբ:

2.6. Ֆորս-մաժոր - արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների

(տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների

(վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի վթարներ, Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ

պայմաններում կողմերի կամքից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի

հետևանքներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում սույն

պայմանագրի պայմանների իրականացումը, որի դեպքում Կողմերը ազատվում են

պատասխանատվությունից:

Պայմանագրում շեղատառերով գրված արտահայտությունները վերաբերվում են

միայն ջերմային էներգիան շոգու տեսքով արտադրող իրավաբանական անձանց:

Պայմանագրում գործածված այլ սահմանումները մեկնաբանվում են ըստ ՋԷՕԿ-ի:

ՀՈԴՎԱԾ 3

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ

3.1. Վաճառող ջերմային էներգիայի համար Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված (ներառյալ ԱԱՀ)`

օ շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ օC) _ - դրամ/Գկալ

օ շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ օC) _ - դրամ/Գկալ

օ տաք ջրի տեսքով - - - դրամ/Գկալ

առավելագույն սակագներից ելնելով, Գնորդի համար ջերմային էներգիայի

վաճառքի պայմանագրային գները (ներառյալ ԱԱՀ) սահմանվում են`

օ շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ օC) _ - դրամ/Գկալ

օ շոգու տեսքով (ճնշումը _ _ կգ/սմ2 ջերմաստիճանը _ _ օC) _ - դրամ/Գկալ

օ տաք ջրի տեսքով - - - դրամ/Գկալ:

3.2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից

ջերմային էներգիայի սակագնի փոփոխության դեպքում, մինչև Պայմանագրի մեջ

համապատասխան փոփոխություններ կատարելը կամ նոր Պայմանագրի կնքումը,

ջերմային էներգիայի նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից

սահմանված ժամկետից:

ՀՈԴՎԱԾ 4

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Վաճառողը պարտավորվում է`

4.1.1. Ապահովել Գնորդի ջերմամատակարարումը` ըստ թիվ 1 հավելվածում նշված

չափաքանակների և որակական ցուցանիշների:

4.1.2. Վերականգնել Գնորդի ընդհատված ջերմամատակարարումը - - - ժամվա

ընթացքում (ոչ ուշ, քան ՋԷՕԿ-վ սահմանված ժամանակահատվածում` 24 ժամ),

եթե ջերմամատակարարման ընդհատումը պայմանավորված չէ ՋԷՕԿ-ով և սույն

Պայմանագրով սահմանված կարգով թույլատրվող դադարեցումներով կամ Գնորդի

կողմից սպասարկվող ջերմամատակարարման համակարգի տարրերի

անսարքություններով: Ջերմամատակարարման ընդհատման պայմանագրային ժամկետը

գերազանցող յուրաքանչյուր դեպք համարվում է ջերմային էներգիայի

թերմատակարարում:

4.1.3. Նախապես Գնորդի հետ համաձայնեցնել ջերմամատակարարման համակարգի

նորոգման այն աշխատանքների տարեկան ժամանակացույցը (հավելված թիվ 2),

որոնց կատարման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում ընդհատել կամ

սահմանափակել ջերմային էներգիայի մատակարարումը Գնորդին:

4.1.4. Ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցիչների ազատ մուտքն իր տարածք`

չափիչ սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ

զննումներ կատարելու համար:

4.1.5. Գնորդին անհապաղ տեղեկացնել Վաճառողի պատասխանատվության տակ

գտնվող առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ

ուշ, քան - - - ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի

կապարակնիքների պոկումը և վերանորոգումից հետո նրանց փոխարինումն ու

կապարակնքումը կատարել Գնորդի մասնակցությամբ:

4.1.6. Ջերմամատակարարման համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու

համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության դեպքում,

որոնք հանգեցնում են ջերմային էներգիայի մատակարարման ընդհատման կամ

սահմանափակման, անհապաղ Գնորդին տեղեկացնել պատճառների և վթարների

վերացման հնարավոր ժամկետների մասին:

4.1.7. Ոչ ուշ, քան - - ժամ առաջ, հաստատված ժամանակացույցով Գնորդի հետ

համաձայնեցնել ջերմամատակարարման համակարգի նորոգման այն աշխատանքների

կատարման ցանկը, որոնք հանգեցնում են ջերմային էներգիայի մատակարարման

ընդհատման կամ սահմանափակման:

4.2. Գնորդը պարտավորվում է`

4.2.1. Ընդունել Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիան` սույն

Պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված ջերմային էներգիայի չափաքանակներին

համապատասխան:

4.2.2. Վաճառողին անհապաղ տեղեկացնել մատակարարվող ջերմային էներգիայի

ընդհատման, ինչպես նաև սպառման համակարգի վթարային դադարեցման և

ջերմամատակարարման վերսկսման հնարավոր ժամկետների մասին:

4.2.3. Թույլ չտալ ջերմային էներգիայի ապօրինի սպառում և հաշվառքի

խախտում` սպառում առանց Հաշվառքի հանգույցի կամ վերջինիս սարքավորումների

հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով, սպառում հաշվառքի

հանգույցի կողանցումով, հաշվառքի հանգույցի սարքավորումների բնականոն

աշխատանքի տեխնիկական պայմանների խախտումներով (հաշվառքի սարքերի

կապարակնիքների պոկում կամ խախտում):

4.2.4. Հատուցել 4.2.3 կետում թվարկված ջերմային էներգիայի հաշվառքի

խախտումների հետևանքով Վաճառողի կողմից առաքված և չհաշվառված ջերմային

էներգիայի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2.5. Ապահովել իր տարածքում տեղադրված` իր և ենթասպառողների

առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը:

4.2.6. Հաշվետու ամսվա փաստացի մատակարարված ջերմային էներգիայի առք ու

վաճառքի ակտի կազմման համար (Վաճառողի մոտ տեղադրված հաշվառքի սարքերի

ցուցմունքների համաձայն) մինչև հաջորդ ամսի - - - ապահովել իր լիազորված

անձի ներկայությունը: Չներկայանալու դեպքում Վաճառողի կողմից կազմվում է

միակողմանի ակտ:

4.2.7. Ապահովել Վաճառողի լիազոր ներկայացուցիչների ազատ մուտք Գնորդի

տարածք` հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով

անհրաժեշտ զննումներ կատարելու համար:

4.2.8. Ապահովել անհրաժեշտ պայմաններ սույն Պայմանագրի 4.1.7 կետի

պահանջները կատարելու և Վաճառողի ջերմամատակարարման համակարգի

սարքավորումների` վթարային իրավիճակում հայտնվելու դեպքում սահմանված

կարգով նորոգելու համար:

ՀՈԴՎԱԾ 5

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

5.1. Ջերմային էներգիայի առք ու վաճառքը կատարվում է առաքման կետում, որի

քանակը չափվում է հաշվառքի սարքերի միջոցով և հաստատագրվում ջերմային

էներգիայի առք ու վաճառքի ամենամսյա երկկողմանի ակտով (հավելված թիվ 4):

Առաքման կետը և հաշվեկշռային պատկանելության սահմանը հաստատող

երկկողմանի ակտի ձևը բերված է թիվ 3 հավելվածում: Առաքման կետը

սահմանազատման կետի հետ չհամընկնելու դեպքում ջերմային էներգիայի

հաշվառման կարգը և կորուստների որոշումը կատարվում է ըստ ՋԷՕԿ-ի:

5.2. Հաշվառման սարքերի քարտագրերի մշակումը կատարվում է յուրաքանչյուր

շաբաթվա - - - - - - օրը - - - - - - - - - - - - - - - - կողմից:

Գնորդի և (կամ) Վաճառողի

5.3. Վերադարձվող խտուցքի քանակի և որակի վերաբերյալ հարցերը կողմերը

կարգավորում են փոխհամաձայնեցված կարգով:

5.4. Հաշվառքի սարքերի մինչև - - - օր չաշխատելու դեպքում մատակարարված

ջերմության քանակությունը որոշվում է նախորդ 3 օրվա ընթացքում առաքված

ջերմային էներգիայի միջին օրական սպառման չափով: Նշված ժամկետը

գերազանցող խափանման դեպքում սպառված ջերմության քանակը որոշվում է

հաշվարկային եղանակով` ըստ «Ջերմային էներգիայի առաքման և սպառման

հաշվառման հաշվարկային մեթոդիկայի»:

5.5. Առևտրային հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը կատարում է

պատասխանատու կողմը` ՋԷՕԿ-ով սահմանված կարգով, իսկ կապարակնքումը`

կողմերը կատարում են համատեղ և ձևակերպում երկկողմանի ակտով:

Առևտրային հաշվառքի սարքերի կապարակնիքների անձեռնմխելիության համար

պատասխանատվություն է կրում այն կողմը, որի տարածքում գտնվում են այդ

սարքերը:

ՀՈԴՎԱԾ 6

i

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1. Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիայի արժեքը որոշվում է ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտի հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:

6.2. Ելնելով ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:

i

6.3. Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված` 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Գնորդը Վաճառողին տույժ է վճարում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի --------%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):

Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:

(6.3 կետը փոփ. 10.08.01 թիվ 35 որոշում)

6.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել:

(6-րդ հոդվածը խմբ. 19.06.01 թիվ 29 որոշում)

ՀՈԴՎԱԾ 7

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Վաճառողը`

7.1.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ

կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը փոխհատուցում է Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1.2. Իր կողմից մատակարարվող` թիվ 1 հավելվածով սահմանված ջերմային

էներգիայի թերմատակարարման դեպքում թերմատակարարված ջերմային էներգիայի

դիմաց Գնորդին վճարում է տուգանք`

_____________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

7.1.3. Մատակարարվող ջերմային էներգիայի թիվ 1 հավելվածով սահմանված

որակի խախտման դեպքում փոխադարձ ակտի հիման վրա կատարվում է վերահաշվարկ

հետևյալ կարգով`

_____________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

_____________________________________________________________________

               բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավելի

թիվ 1 հավելվածում ամրագրված ջերմային էներգիայի նվազագույն և

առավելագույն քանակների սահմաններից դուրս բեռնվածքների դեպքում Վաճառողը

որակի ցուցանիշների համար պատասխանատվություն չի կրում:

7.1.4. Իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառքի սարքերի

բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած

կապարակնիքների խախտման դեպքում պատասխանատվություն է կրում ՀՀ

օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն Պայմանագրի 11-րդ հոդվածում

այլ պայման չի սահմանված:

7.2. Գնորդը`

7.2.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ

կատարելու հետևանքով փոխհատուցում է Վաճառողի կրած վնասը` սույն

պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված

կարգով:

7.2.2. Թիվ 1 հավելվածում ամրագրված ջերմային էներգիայի պայմանագրային

չափաքանակների խախտման դեպքում փոխհատուցում է Վաճառողի կրած վնասը

հետևյալ կարգով`

_____________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

_____________________________________________________________________

               բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավելի

7.2.3. Պայմանագրում ամրագրված ցանցային ջրի նորմայից ավելի կորստի

յուրաքանչյուր դեպքի համար Վաճառողին վճարում է տուգանք, որի չափը

սահմանվում է փոխադարձ ակտով:

7.3. Կողմերը սույն Պայմանագրով նախատեսված պայմանագրային

պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե

այն հետևանք է ֆորս-մաժորային պայմանների:

ՀՈԴՎԱԾ 8

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

8.1. Պայմանագրի շուրջ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում

լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության

դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:

Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական

կարգով:

ՀՈԴՎԱԾ 9

ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

9.1. Կողմերը պարտավոր են ֆորս-մաժորային իրավիճակների մասին ոչ ուշ, քան

24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց վերացման

կանխատեսվող ժամկետները:

9.2. Ֆորս-մաժորային պայմանների ավարտից հետո Կողմերը պարտավոր են

անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց Պայմանագրային պարտավորությունները

կատարելու համար:

9.3. Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը հաստատում է Հայաստանի

Հանրապետության համապատասխան իրավասու մարմինը:

ՀՈԴՎԱԾ 10

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

10.1. Գնորդը ջերմային էներգիայի որակի վերաբերյալ բողոքները Վաճառողին

ներկայացնում է որակի խախտում հայտնաբերելուց հետո - - - ժամվա

ընթացքում: Հայտնաբերված խախտումները ամրագրվում են երկկողմանի ակտով:

10.2. Ջերմային էներգիայի պայմանագրային քանակությունների փոփոխությունը

կատարվում է Վաճառողի և Գնորդի փոխհամաձայնությամբ և ամրագրվում

փոխադարձ ակտով, որը կցվում է սույն Պայմանագրին: Նախատեսվող փոփոխության

օրվանից - - - օր առաջ պայմանագրային քանակությունների փոփոխման համար

դիմող կողմը հայտ է ներկայացնում մյուս կողմին:

ՀՈԴՎԱԾ 11

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ *

____________________________________________________________________

ՀՈԴՎԱԾ 12

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ **

12.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց հետո`

սկսած «- -» - - - - - - 199 - թ. և գործում է մինչև

«- -» - - - - - - 199 - թ.:

12.2. Պայմանագրի գործողությունը նույն տևողությամբ և նույն

պայմաններով համարվում է երկարացված, եթե պայմանագրային ժամկետի ավարտից

առնվազն մեկ ամիս առաջ Կողմերից մեկը չի դիմել մյուսին` այն դադարեցնելու

կամ վերանայելու խնդրանքով:

12.3. Պայմանագիրը կազմված է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր

Կողմի համար:

ՀՈԴՎԱԾ 13

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ

1. Հավելված թիվ 1 - Ջերմային էներգիայի պայմանագրային մեծությունները

2. Հավելված թիվ 2 - Վաճառողի սարքավորումների նորոգումների

ժամանակացույցը

3. Հավելված թիվ 3 - ակտ Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային

պատկանելիության սահմանազատման և ջերմային

էներգիայի առաքման (առք ու վաճառքի) կետերի

սահմանման վերաբերյալ

4. Հավելված թիվ 4 - Ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտ

5. Հավելված թիվ 5 - Գնորդի ենթասպառողների ջերմային էներգիայի

պահանջարկը

ՀՈԴՎԱԾ 14

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

                 Վաճառող                              Գնորդ

Հասցեն _________________________   Հասցեն ___________________________

_____________________________________________________________________

Հաշվարկային հաշիվ ______________  Հաշվարկային հաշիվ ________________

_____________________________________________________________________

Հեռախոս ________________________  Հեռախոս __________________________

Հեռագիր ________________________  Հեռագիր __________________________

    Ֆաքս    ________________________   Ֆաքս    __________________________

Լիցենզիայի թիվ _________________

Ղեկավար` _______________________  Ղեկավար` _________________________

                   Կ.Տ.                                 Կ.Տ.

___________________________________

*   սույն պայմանագրի ձևը չի տարածվում բնակչության վրա

*  պետք է չհակասեն սույն Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը

**  (Արտադրող-փոխադրող) պայմանագիրը ենթակա է գրանցման ՀՀ

էներգետիկայի Հանձնաժողովում և ուժի մեջ է համարվում գրանցման

պահից:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

«___» ___________ 199 Թ.

ԹԻՎ _____ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գերտաք շոգու որակական ցուցանիշները`

.___________________________________________________________________.

|      Ճնշումը       |   Ջերմաստիճանը   |      Ծախսը տ/ժ            |

|                    |                  |     (բեռնվածքը)           |

|____________________|__________________|___________________________|

|  կգ/սմ 2|  շեղումը |   օC   |շեղումը  |  նվազագույն | առավելագույն|

|_________|__________|________|_________|_____________|_____________|

|         |          |        |         |             |             |

.___________________________________________________________________.

2. Առաքման կետում տաք ջրի որակական ցուցանիշները` ըստ փոխհամաձայնեցված

ջերմաստիճանային գրաֆիկի: Շեղումը գրաֆիկից չպետք է գերազանցի

+

- __________ % (ոչ ավելի 5 %):

օ  ցանցային ջրի ծախսը` ոչ պակաս _____________ խ.մ/ժ

օ  ցանցային ջրի հոսակորուստը Գնորդի ցանցում` ոչ ավելի ________ %

ցանցային ջրի ծախսից.

օ  հետադարձ ցանցային ջրի ջերմաստիճանը` ըստ ջերմաստիճանային

գրաֆիկի, շեղումը ջերմաստիճանային գրաֆիկից ոչ ավելի +

- _______ %:

3. Ջերմային էներգիայի (տաք ջրի տեսքով) տարեկան պայմանագրային

մեծությունները

.____________________________________________________.

|              | Մատակարարվող | Առավելագույն առաքում |

|              | ջերմաքանակը  |                      |

|              |______________|______________________|

|              |     Գկալ     |   Գկալ/ժամ |   ժամ   |

|______________|______________|____________|_________|

|  Հունվար     |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Փետրվար     |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Մարտ        |              |            |         |

|  Առաջին եռ.  |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Ապրիլ       |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Մայիս       |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Հունիս      |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Երկրորդ եռ. |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Հուլիս      |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Օգոստոս     |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Սեպտեմբեր   |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Երրորդ եռ.  |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Հոկտեմբեր   |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Նոյեմբեր    |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Դեկտեմբեր   |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  Չորրորդ եռ. |              |            |         |

|______________|______________|____________|_________|

|  ԸՆԴԱՄԵՆԸ    |              |       x    |    x    |

.____________________________________________________.

4. Ջերմային էներգիայի (շոգու տեսքով) չափաքանակն ըստ ամիսների

.________________________________________________________________________.

|                  |Գերտաք շոգի ____ (կգ/սմ 2) Գերտաք շոգի ____ (կգ/սմ 2)|

|                  |_____________________________________________________|

|                  |        |    պարամետրերի  |        |   պարամետրերի   |

|                  |        |      շեղումը    |        |     շեղումը     |

|                  |  Քանակը|_________________| Քանակը |_________________|

|                  |        | ճնշման|  ջերմաս-|        | ճնշման  |ջերմաս-|

|                  |        |       |  տիճանի |        |         |տիճանի |

|                  |________|_______|_________|________|_________|_______|

|                  | տ |Գկալ|կգ/սմ 2|    օC   | տ |Գկալ| կգ/սմ 2 |  օC   |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Հունվար       |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Փետրվար       |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Մարտ          |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Առաջին եռ.    |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Ապրիլ         |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Մայիս         |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Հունիս        |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Երկրորդ եռ.   |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Հուլիս        |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Օգոստոս       |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Սեպտեմբեր     |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Երրորդ եռ.    |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Հոկտեմբեր     |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Նոյեմբեր      |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Դեկտեմբեր     |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    Չորրորդ եռ.   |   |    |       |         |   |    |         |       |

|__________________|___|____|_______|_________|___|____|_________|_______|

|    ԸՆԴԱՄԵՆԸ      |   |    |   x   |   x     |   |    |    x    |   x   |

.________________________________________________________________________.

5. Խտուցքի վերադարձն ըստ ամիսների

.______________________________________________________________________.

|   Խտուցքի        |                    ԱՄՍՆԵՐ                         |

|  վերադարձը       |                                                   |

|__________________|___________________________________________________|

|  ըստ ամիսների    | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12  |

|__________________|___|___|___|___|___|___|___|___|___|____|____|_____|

|  սահմանված %-ը   |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |     |

|  առաքված շոգու   |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |     |

|    քանակից       |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |     |

.______________________________________________________________________.

Խտուցքի որակը պետք է համապատասխանի գործող նորմատիվային պահանջներին:

      ՎԱՃԱՌՈՂ` ______________________       ԳՆՈՐԴ` ______________________

                  ստորագրություն                      ստորագրություն

      _______________________________       _____________________________

             (անուն, ազգանուն)                    (անուն, ազգանուն)

      «___» ______________ 199 ___ թ.       «___» ______________ 199 ___ թ.

            Կ.Տ.                                 Կ.Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

«___» ___________ 199 Թ.

ԹԻՎ _____ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՎԱՃԱՌՈՂԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ

.________________________________________________________________.

| Թիվ/Թիվ |    Նորոգման         |    Նորոգման   |     Նորոգման   |

|         |    անվանումը        |     սկիզբը    |      ավարտը    |

|_________|_____________________|_______________|________________|

|    1    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    2    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    3    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    4    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    5    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    6    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    7    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    8    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|    9    |                     |               |                |

|_________|_____________________|_______________|________________|

|   10    |                     |               |                |

.________________________________________________________________.

  ՎԱՃԱՌՈՂ` ______________________       ԳՆՈՐԴ` ______________________

              ստորագրություն                      ստորագրություն

  _______________________________       _____________________________

         (անուն, ազգանուն)                    (անուն, ազգանուն)

  «___» ______________ 199 ___ թ.       «___» ______________ 199 ___ թ.

          Կ.Տ.                                 Կ.Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

«___» ___________ 199 Թ.

ԹԻՎ _____ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ԱԿՏ

ՎԱՃԱՌՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

1. Վաճառողի և Գնորդի ջերմամատակարարման համակարգերի հաշվեկշռային

պատկանելիության սահմանազատման կետ է սահմանվում _________________

______________________________________________ տեղադրված փականը:

2. Հաշվառքի հանգույցը տեղակայված է _____________________________

________________________________________________________ կետում:

3. Գնորդի ջերմային տնտեսության պատասխանատու անձ`

________________________________________________________________

           (պաշտոնը, անունը, ազգանունը)             (հեռախոս)

4. Ջերմային էներգիա գնող կողմի պատասխանատու անձ`

________________________________________________________________

           (պաշտոնը, անունը, ազգանունը)             (հեռախոս)

5. Ջերմային էներգիա վաճառող կողմի պատասխանատու անձ`

________________________________________________________________

           (պաշտոնը, անունը, ազգանունը)             (հեռախոս)

   ՎԱՃԱՌՈՂ` ______________________       ԳՆՈՐԴ` ______________________

               ստորագրություն                      ստորագրություն

   _______________________________       _____________________________

          (անուն, ազգանուն)                    (անուն, ազգանուն)

   «___» ______________ 199 ___ թ.       «___» ______________ 199 ___ թ.

          Կ.Տ.                                 Կ.Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

«___» ___________ 199 Թ.

ԹԻՎ _____ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

____________________________(ՎԱՃԱՌՈՂ) և___________________________(ԳՆՈՐԴ)

(ձեռնարկության (ընկերության)            (ձեռնարկության (ընկերության)

         անվանումը)                               անվանումը)

ԱԿՏ

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

    Հաշվարկային ժամանակահատված`     _________________________________

Վաճառված (օգտակար առաքված)

Ջերմային էներգիայի ընդհանուր քանակը` _____________________ Գկալ

այդ թվում`

Շոգու տեսքով` ______ կգ/սմ 2 __________ Գկալ

_____ կգ/սմ 2 ___________ Գկալ

Տաք ջրի տեսքով` ________________ Գկալ

Ջերմային էներգիայի

ընդհանուր արժեքը` ______________ դրամ

Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև պայմանագրային

պարտավորությունների խախտումների դիմաց հաշվարկված տույժ ու տուգանք`

  Վաճառողին` _____________ հազ. դրամ      Գնորդին` _____________ հազ. դրամ

   ՎԱՃԱՌՈՂ` ______________________       ԳՆՈՐԴ` ______________________

               ստորագրություն                      ստորագրություն

   _______________________________       _____________________________

          (անուն, ազգանուն)                    (անուն, ազգանուն)

   «___» ______________ 199 ___ թ.       «___» ______________ 199 ___ թ.

          Կ.Տ.                                 Կ.Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

«___» ___________ 199 Թ.

ԹԻՎ _____ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ԳՆՈՐԴԻ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

._________________________________________________________________________.

|Թիվ|Ենթասպառողի|        1-ին եռամսյակ       |      2-րդ եռամսյակ         |

|Թիվ| անվանումը |____________________________|____________________________|

|   | և  հասցեն |Շոգի-կգ/սմ2|Շոգի-կգ/սմ2|Տաք |Շոգի-կգ/սմ2|Շոգի-կգ/սմ2|Տաք |

|   |           |           |           |ջուր|           |           |ջուր|

|   |           |  Գկալ     |   Գկալ    |Գկալ|   Գկալ    |  Գկալ     |Գկալ|

._________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

.___________________________________________________________________.

|          3-րդ եռամսյակ         |          4-րդ եռամսյակ           |

|________________________________|__________________________________|

|Շոգի-կգ/սմ2|Շոգի-կգ/սմ2|Տաք ջուր| Շոգի-կգ/սմ2|Շոգի-կգ/սմ2|Տաք ջուր |

|    Գկալ   |   Գկալ    |   Գկալ |     Գկալ   |    Գկալ   |   Գկալ  |

.___________________________________________________________________.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ

.________________________________________________________________________.

| 1 |         2          | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |10 | 11|12 |13 |14 |

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|___|____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

.________________________________________________________________________.

   ՎԱՃԱՌՈՂ` ______________________       ԳՆՈՐԴ` ______________________

               ստորագրություն                      ստորագրություն

   _______________________________       _____________________________

          (անուն, ազգանուն)                    (անուն, ազգանուն)

   «___» ______________ 199 ___ թ.       «___» ______________ 199 ___ թ.

          Կ.Տ.                                 Կ.Տ.

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
11.09.1998
N 44
Որոշում