Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 1998 Թ. ՔՎՈՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 1998 թ. թիվ 38

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 1998 Թ. ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի սպառման 1998 թ. ճշտված քանակը, ինչպես նաև էներգետիկ պաշարների առկա ծավալները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների (ձեռնարկությունների) համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքելու 1998 թ. ճշգրտված քվոտաները`

 

_________________________________________________________________________

ԹԻՎ                                     |   ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ

ԹԻՎ  ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ            |   1998 Թ. ՔՎՈՏԱՆԵՐԸ (ՄԼՆ ԿՎՏԺ)

| ______________________________

|    ՏԱՐԵԿԱՆ     2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ

_________________________________________________________________________

 

 1    «ՀԱԷԿ» ՊՓԲԸ                             1800             732

 

 2    «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ                     2044            1026

 

 3    «Երևանի  ՋԷԿ»  ՊՓԲԸ                     405.0           248.0

 

 4    «Սևան-Հրազդանյան  ՀԷԿՀ» ՊՓԲԸ             544            308

 

 5    «Որոտանյան ՀԷԿՀ» ՊՓԲԸ                    940            473.5

 

 6    Այլ ՀԷԿ-եր                               120             54.5

 

 7    Ընդամենը, քվոտավորված առաքում           5853            2842

 

2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության առկա ռեզերվները, 1998 թ. ազգային էլեկտրացանց առաքվող էլեկտրաէներգիայի տարեկան քվոտաներում ներառված 270 մլն կՎտժ արտահանման ծավալները կարող են ավելացվել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պայմանով:

3. Փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲԸ կողմից:

4. Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմների կարգավորումը կատարում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն: Առաջարկել «Հայէներգո» ՊՓԲԸ մեկամսյա ժամկետում վերանայել (հիմք ընդունելով էլեկտրաէներգիայի առաքման 1998 թ. ճշգրտված քվոտաները) էլեկտրաէներգիա արտադրող ՊՓԲԸ հետ կնքված էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերը:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ .- 1. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ համար քվոտան սահմանվել է

գործող պայմանագրով ջերմային էներգիայի

արտադրության համար տեխնոլոգիապես անհրաժեշտ

էլեկտրական էներգիայի արտադրության քանակից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.08.1998
N 38
Որոշում