Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.04.1994  -ից մինչեւ   25.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 20.11.01 ՀՕ-265 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

i

1.»Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից եռամսյա ժամկետում.

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը և չափերը,

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման կանոնները,

գ) սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն անցման կետերը, որոնցով իրականացվելու է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցություններ,

դ) սահմանել սահմանային գոտու և սահմանային շերտի որոշման և փոփոխման կարգը,

ե) վերանայել սահմանային շերտում կատարված հողի սեփականաշնորհման և հետգնման հարցը` այն սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար,

զ) սահմանել սահմանային գոտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց մուտք գործելու, ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու, տնտեսական գործունեություն իրականացնելու կանոնները կարգավորող սահմանային ռեժիմի կարգը:

26 ապրիլի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
26.04.1994
N ՀՆ-1048-I
Որոշում