Սեղմել Esc փակելու համար:
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ...

31.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.2010  -ից մինչեւ   31.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)

i

602.0023.300610

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        06            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60210242

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2010 թվականի N 23-Ն

 

i

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 46-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2010 թվականի հունիսի 28-ի

թիվ 23-Ն որոշման

 

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման, ինչպես նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումների ամբողջական վերահեռարձակման լիցենզիաների տրամադրման նպատակով հայտարարվող և անցկացվող մրցույթների իրականացման ընթացակարգը:

2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համաձայն:

3. Հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է լիցենզավորման մրցույթ:

Արտահերթ մրցույթ անց է կացվում օրենքով սահմանված դեպքերում և սույն կարգով:

Նույնական պայմաններով հայտարարված մրցույթները տարբերակման նպատակով համարակալվում են:

Յուրաքանչյուր մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է սույն կարգով սահմանված փաստաթղթերի ամբողջական փաթեթ:

4. Մրցույթին մասնակցում են միայն իրավաբանական անձինք:

5. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

2) հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությունը.

3) հեռուստածրագրի սփռման տարածքը.

4) մրցույթի հերթական համարը (ըստ անհրաժեշտության).

5) մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը.

6) հայտի (դիմումի) ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ):

7. Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

1) հայտը ներկայացնողի անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը.

4) սփռման տարածքը.

5) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստաընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.

6) սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.

7) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.

8) հայտին կցվում են` ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաև լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված

83-ից մինչև 93-րդ օրը ներառյալ, առձեռն` ստացականով: Հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալները օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, տեղեկությունները աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին ներկայացվում է երկու օրինակից` կարված, դիմողի կնիքով կնքված:

9. Հանձնաժողովը մրցույթ հայտարարելուց հետո մինչև 95-րդ օրը իր կայքէջում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:

10. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու 100-րդ օրվանից սկսված:

11. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում մրցութային հայտի և կից փաստաթղթերի օրինակը: Մասնակիցը հրապարակում է դրա բովանդակությունը:

Հայտը և կից փաստաթղթերը ներկայացնելու համար տրվում է 30 րոպե:

Մրցույթի մասնակիցն իրավունք ունի հանդես գալ միջնորդությամբ: Միջնորդության կապակցությամբ Հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում:

12. Հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումից հետո` դրանց ուսումնասիրման համար, Հանձնաժողովը ընդհատում է նիստը մինչև 50 օր տևողությամբ:

13. Մրցույթում լիցենզավորված անձի ընտրությունը Հանձնաժողովը կատարում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանիշային քվեարկությամբ:

14. Մրցութային հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումից և ուսումնասիրությունից հետո Հանձնաժողովը անցկացնում է վարկանիշային քվեարկություն: Մինչև վարկանիշային քվեարկությունը հանձնաժողովի անդամները մրցութային հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ:

Վարկանիշային քվեարկությունը իրականացվում է ըստ մասնակիցների հայտերի գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին, Հանձնաժողովի անդամների համաժամանակյա քվեարկությամբ: Համեմատելով տվյալ մրցույթի մասնակիցների հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները, Հանձնաժողովի անդամը 0-10 ամբողջ թվերով գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցին:

Մինչև վարկանիշային քվեարկությունը Հանձնաժողովի անդամները կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`

1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.

3) հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.

4) բազմակարծությունը խթանելու կարողությունը.

5) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.

6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

Վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում գումարային առավելագույն միավոր ստացած մասնակիցը:

15. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.

2) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:

16. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար միավորներ ստացած և սույն կարգի 15-րդ կետի ա) և բ) ենթակետերի պահանջները բավարարած մասնակիցների միջև Հանձնաժողովը անց է կացնում վարկանիշային կրկնակի քվեարկություն:

17. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա` քվեարկությամբ:

19. Հանձնաժողովի որոշումը` մասնակցին մրցույթում հաղթող ճանաչելու և հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա տալու մասին, հրապարակվում է այն ընդունելուց անմիջապես հետո:

21. Հանձնաժողովի պատշաճ հիմնավորված և պատճառաբանված որոշումը այն ընդունելուց 10-օրյա ժամկետում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:

22. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր կայքէջում մեկամսյա ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

24. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) հանձնաժողովը օրենքով սահմանված դեպքերում չեղյալ է ճանաչել լիցենզիա տալու մասին իր որոշումը.

3) մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
28.06.2010
N 23-Ն
Որոշում