(ուժը կորցրել է 06.07.07 թիվ 298-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 1998 թվականի թիվ 34
i
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից բարձրացված` առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի, համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացի ժամկետների և էներգետիկայի բնագավառում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ հարցադրումները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (բնակչության համար)» պայմանագրի
i
կնքման ժամկետը երկարաձգել մինչև 1998 թ. սեպտեմբերի 30-ը:
2. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (մինչև 1000 Վ այլ սպառողների և
բարձր լարման սպառողների համար)» պայմանագրի կնքման ժամկետը սահմանել
մինչև 1998 թ. սեպտեմբերի 30-ը: