ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 1995 թվականի ընթացքում պետական բյուջեի եկամուտների ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առջև ծառացած խնդիրների լուծման գործում համապատասխան արտաբյուջետային ֆոնդերի կարևորությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
i
1. Մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը վերահաստատել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդը», «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը»:
i
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական ու սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի», «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի» կանոնադրությունները: