315.0074.070898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
18 հունիսի 1998 թ. թիվ 74-ՄՎՐ
i
«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Քաղաքացիների կողմից մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը (կից` 4 էջից):
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
____________________ Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
«___» ___________ 1998 Թ.
ՀՐԱՀԱՆԳ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 60-րդ հոդվածի
համաձայն:
2. Սույն հրահանգով սահմանվում է հայտարարագրման ենթակա տեղեկությունների
ցանկը`
* ՀՀ-ից մշտապես արտահանվող և ՀՀ մշտական ներմուծվող ավտոտրանսպորտային
միջոցների համար,
* «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով
ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքով չհարկվող քանակները
գերազանցող մասի համար:
3. Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը արտացոլվում է
քաղաքացիների բեռների մաքսային հայտարարագրում` ՄՎ-1Ա ձև
(այսուհետև` ՔԲՄՀ, կցվում է):
II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ՔԲՄՀ-ն լրացվում է երեք օրինակից, որից երկու օրինակը թողնվում է
մաքսային մարմիններում, մյուսը տրվում է քաղաքացուն:
2. Հայտարարագրում չի թույլատրվում կատարել ջնջումներ:
Բոլոր ուղղումները պարտադիր կերպով կատարվում են սխալ
տեղեկությունների վրա գիծ քաշելով և պահանջվող տվյալները գրառելով:
Այդպիսի ուղղումներ կատարելու դեպքում հայտարարատուն «հայտարարատուի
ստորագրության» մասում գրում է իր կողմից կատարված ուղղումների, դրանց
քանակի մասին և ապա ստորագրում:
3. Հայտարարագրերը լրացվում են հայերեն (ռուսերեն կամ անգլերեն)
լեզուներով ընթեռնելի կերպով:
4. Մաքսատունը կամ մաքսային կետը գրանցում է հայտարարագրերը հայտարարագրի
սյունակ 3-ում:
5. Քաղաքացիների կողմից լրացվում են հայտարարագրերի հետևյալ
սյունակները. 2, 4, 5, 9, 10, 16 և հաշվարկային մասի առաջինից
հինգերորդ սյունակները:
6. Տեսուչի կողմից լրացվում են 1, 3, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15,
սյունակները և հաշվարկային մասի վեցից տասերորդ սյունակները:
7. Սյունակների լրացման կարգը.
ՍՅՈՒՆԱԿ 1. «Տեսակը» - ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Չօգտագործվող մաքսային ռեժիմի վրա գիծ քաշել:
ՍՅՈՒՆԱԿ 2. «Քաղաքացու հասցեն, անձ. տվյալներ»
Սյունակում նշվում է ապրանքի տիրոջ անուն, ազգանուն, հասցեն,
անձնագրային տվյալները և հեռախոսի համարը:
ՍՅՈՒՆԱԿ 3. «ԲՄՀ-ի տեղեկատու համարը»
Սյունակում նշվում է հայտարարագրի համարը հետևյալ սխեմայով.
xx / x xxxx
1 2 3
Էլեմենտ 1. Մաքսային հաստատության երկնիշ կոդը համաձայն
մաքսային մարմինների դասակարգչի:
Էլեմենտ 2. Ընթացիկ տարվա վերջին թիվը:
Էլեմենտ 3. Տվյալ մաքսային մարմնի կողմից ձևակերպված
հայտարարագրի հերթական համարը, որը գրվում է աճման
կարգով և յուրաքանչյուր տարի սկսվում է նորից:
Հայտարարագրի հերթական համարը չի կրկնվում անկախ այն
բանից ապրանքը արտահանվում է թե ներմուծվում:
ՍՅՈՒՆԱԿ 4. «Տեղերի քանակը»
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների խմբաքանակի
տեղերի ընդհանուր քանակը (թվանիշով):
ՍՅՈՒՆԱԿ 5. «Առաքող երկիրը»
Սյունակը լրացվում է ապրանքների ներմուծման դեպքում: Նշվում է
ապրանքների առաքման երկրի անվանումը:
ՍՅՈՒՆԱԿ 6. «Տարադրամը և հաշիվ-ապրանքագրային արժեքը»
Ձախ ենթախմբում նշվում է հաշիվ-ապրանքագրի տարադրամի
թվանշային կոդը համաձայն «Տարադրամային դասակարգչի»: Աջ
ենթախմբում թվանիշերով նշվում է հայտարարագրվող ապրանքների
խմբաքանակի ընդհանուր արժեքը` տարադրամով:
ՍՅՈՒՆԱԿ 7. «Տարադրամի կուրսը»
Սյունակում նշվում է սյունակ 6-ում նշված տարադրամի կուրսը
տվյալ օրվա ՀՀ կենտրոնական բանկի բանկային կուրսին
համապատասխան:
ՍՅՈՒՆԱԿ 8. «Մաքսային արժեքը»
Սյունակում թվանշաններով նշվում է հայտարարագրվող խմբաքանակի
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ընդհանուր
մաքսային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:
ՍՅՈՒՆԱԿ 9. «Արտահանման երկիրը»
Սյունակը լրացվում է ապրանքների արտահանման դեպքում:
Սյունակում նշվում է հասցեագրվող երկրի անվանումը:
Հաշվարկային մաս
Ձախից աջ նշվում է.
* հաշվարկային համարը
* ապրանքի անվանումը
* ապրանքի չափման միավորը
* ապրանքի քանակը ըստ չափման միավորի
* ապրանքի մեկ միավորի մաքսային արժեքը
* ապրանքի ծածկագրի առաջին չորս նիշը` ըստ արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային անվանացանկի
* ապրանքի ծագման երկրի կոդը
* օրենքով սահմանված բնաիրային կամ գումարային չափը
* գերազանցող մասի մաքսային արժեքը
* հաշվարկված մաքսատուրքի գումարը
* հաշվարկված ակցիզային հարկի գումարը
* հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
ՍՅՈՒՆԱԿ 10. «Այլ տեղեկություններ»
Սյունակում նշվում է տրանսպորտային բեռնագրի, պայմանագրի
առկայության դեպքում` պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի,
համապատասխան գերատեսչությունների թույլտվությունների
համարները և ամսաթվերը, ներկայացված այլ փաստաթղթերի մասին
տեղեկություններ և այլն:
ՍՅՈՒՆԱԿ 11. «Մաքսավճար»
Նշվում է սյունակ 8-ում նշված մաքսային արժեքից հաշվարկված
մաքսավճարի գումարը:
ՍՅՈՒՆԱԿ 12. «Գանձված գումարը»
Սյունակում նշվում է գանձված գումարի չափը:
ՍՅՈՒՆԱԿ 13. «Գանձման անդորագրի համարը և գանձման ամսաթիվը»
Սյունակում նշվում է մաքսային գանձումների բյուջե փոխանցման
հանձնարարականի, գանձման անդորագրի կամ վճարումը հաստատող
այլ փաստաթղթի համարը և գանձումը կատարելու ամսաթիվը:
ՍՅՈՒՆԱԿ 14. «Մաքսային աշխատակցի ազգանունը և կնիքի համարը»
Սյունակում նշվում է ձևակերպումը կատարող տեսուչի ազգանունը
և կնիքի համարը:
ՍՅՈՒՆԱԿ 15. «Կ.Տ.»
Սյունակում ձևակերպումը կատարող տեսուչը դնում է իր
անձնական կնիքը:
ՍՅՈՒՆԱԿ 16. «Քաղաքացու ստորագրությունը»
Սյունակում քաղաքացին ստորագրում է և նշում ամսաթիվը:
ՄՎ-1Ա
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
.________________________________________________________________________.
|2. Քաղաքացու անձնագրային |1. Տեսակը |
| տվյալներ | ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
| |________________________________________|
| |2. ՔԲՄՀ-ի տեղեկատու համարը |
| |________________________________________|
| |4. Տեղերի քանակը |5. Առաքող երկիրը |
|_______________________________|___________________|____________________|
|6. Տարադրամը և | 7. Կուրսը |8. Մաքսային արժեքը |9. Արտահանման երկիրը|
| հաշիվ- | | դրամով | |
| -ապրանքագրային | | | |
| արժեքը | | | |
.________________________________________________________________________.
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
|
.________________________________________________________________________.
Հաշվարկային|Հ/Հ| Ապրանքի | Չ/մ| Քանակը| Միավորի| Կոդը ըստ| Ծագման |
մաս | |անվանումը| | | մաք.արժ| ԱՏԳ ԱԱ-ի| երկիրը |
___________|___|_________|____|_______|________|_________|______________|

________________________________________________________________________|
|
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ |
|
.________________________________________________________________________|
| Բնաիր. կամ գումար. չափը | Մաքսատուրք |Ակցիզային հարկ | ԱԱՀ |
| գեր. մասի մաք. արժեքը | | | |
|_________________________|_____________|_________________|______________|

|________________________________________________________________________|
| | | |
| 10. Այլ տեղեկություններ |11. Մաքսավճար | 12. Գանձված գումար |
| | | |
| |__________________________________________|
| |13. Գանձման անդորրագրի համարը |
.________________________________________________________________________.
|
| 15.
14. | ._____.
______________________________________________ | | Կ.Տ.|
Տեսուչի ազգանունը և կնիքի համարը | ._____.
|
16. Քաղաքացու ստորագրությունը ____________________
«____» _______________ 199 թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «07» 08 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48980168