ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 1994թ. թիվ 17
i
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի թիվ 30 կարգադրության համաձայն «Երևան-նախագիծ» ինստիտուտի կողմից մշակված աղետի գոտու վերականգնման և շինարարական աշխատանքների հանրապետական նպատակային ծրագրին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերը մշակելիս հիմք ընդունել աղետի գոտու վերականգնման և շինարարական աշխատանքների հանրապետական նպատակային ծրագիրը: