315.0086.210798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
10 հուլիսի 1998 թ. թիվ 86-ՄՎԸ
i
«ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1996թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «ՀՀ մաքսային սահմանով անցնող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
« » ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.
ՀՐԱՀԱՆԳ
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 60-րդ հոդվածի համաձայն:
2. Սույն հրահանգով սահմանվում է ՀՀ մաքսային սահմանով ուղևորվող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը:
3. Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը արտացոլվում է քաղաքացիների մաքսային հայտարարագրում` ՄՎ-1 ձև (այսուհետև` հայտարարագիր կցվում է):
II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայտարարագիրը կիրառվում է ֆիզիկական անձանց (այսուհետև` քաղաքացիներ) պատկանող ապրանքների և այլ առարկաների մաքսային հսկողության ժամանակ:
2. Հայտարարագիրը լրացվում է հայերեն, իսկ անհրաժեշտության դեպքում` միջազգայնորեն ճանաչված որևէ լեզվով, ընթեռնելի կերպով:
3. Հայտարարագիրը լրացվում է քաղաքացու կողմից, ՀՀ մաքսային սահմանի յուրաքանչյուր անցման ժամանակ:
4. Մինչև ապրանքները և այլ առարկաները մաքսային հսկողության ներկայացնելը, քաղաքացին ստորագրում է հայտարարագիրը: Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
5. Հայտարարագիրը լրացնում են 18 տարեկանը լրացված չափահաս անձինք: Անչափահաս երեխաների և անգործունակ անձանց ապրանքների մասին տեղեկությունները նշվում են նրանց ուղեկցող չափահաս անձանց կողմից:
6. Եթե տեղեկությունները չեն տեղավորվում հայտարարագրի մի օրինակի վրա, ապա դրանք կարող են նշվել նոր լրացուցիչ օրինակի վրա, որոնցում կրկնվում են 1-ին սյունակի տեղեկությունները, իսկ չօգտագործված սյունակները և կետերը փակվում:
7. Հայտարարագրի 1-ին սյունակում նախատեսված տեղեկությունները նշվում են համաձայն անձնագրի տվյալների կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի:
8. Հայտարարագրի 2-րդ սյունակում նշված ապրանքների նկարագրումը կատարվում է հնարավորին չափ տարբերակիչ հատկանիշներով` նշելով նյութը, որից նրանց պատրաստված են, թանկարժեք մետաղի հարգը, գույնը, ձևը, ապրանքի մակնիշը և այլն:
9. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանք փոխադրող ժամանակավոր մեկնող (ժամանող) քաղաքացիների ցանկությամբ գրավոր կերպով կարող են հայտարարագրվել այն ապրանքները և այլ առարկաները, որոնք հետադարձ ներմուծման (արտահանման) ժամանակ ենթակա են տարիֆային կամ ոչ տարիֆային կարգավորման:
10. Մաքսային հսկողության ավարտից հետո հայտարարագիրը կնքվում է մաքսային մարմնի ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի կնիքով` համապատասխան «կ.տ.» դաշտում:
11. Հայտարարագիրը տրվում է այն լրացված քաղաքացուն: Հայտարարագիրը կորցնելու դեպքում այն չի վերականգնվում, և նրա տերը կորցնում է այնտեղ նշված ապրանքների և իրերի անարգել տեղափոխելու իրավունքը:
12. Հայտարարագրի մեջ ուղղումներ և ջնջումներ կարելի է կատարել ծայրահեղ դեպքում, եթե չկա ժամանակ և նոր օրինակի լրացման հնարավորություն: Բոլոր ուղղումները պարտադիր կերպով կատարվում են սխալ տեղեկությունների վրա գիծ քաշելով և պահանջվող տվյալները գրառելով: Այդպիսի ուղղումներ կատարելու դեպքում ուղղումները կնքվում են մաքսային մարմնի ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի կնիքով:
13. Հայտարարագրի 4-րդ սյունակը օգտագործվում է ծառայողական նշումների նպատակով: Այստեղ կարելի է նշել.
- մաքսային իրավախախտումների դեպքում մաքսային կանոնների խախտման
արձանագրության համարը, ամսաթիվը,
- ՀՀ օրենսդրությամբ պահանջվող համապատասխան մարմինների կողմից տրված
հատուկ թույլտվությունների անվանումները, համարները և ամսաթվերը,
- մաքսային մարմնի կողմից տրված փաստաթղթերի (անդորրագիր, վկայականներ և
այլն) տվյալները (անվանումներ, համարներ, ամսաթվեր և այլն), ինչպես
նաև մաքսային հսկողության և ձևակերպման այլ գրառումներ:
ՄՎ-1
Մ Ա Ք Ս Ա Յ Ի Ն Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
.. .. ..
ժամանում .. Մեկնում .. Տարանցիկ ..
.___.
Անհրաժեշտը նշել համապատասխան սյունակում | X | ձևով
.___.
1. Տեղեկություններ ՀՀ սահմանը հատող քաղաքացու վերաբերյալ.
_____________ | ______________ | ________________ | Սերիա ___ N ________
ազգանուն անուն քաղաքացիությունը անձնագիր
______________________________________ | _______________________________
որ երկրից է ժամանել որ երկիրն է մեկնում
2. ՀՀ Մաքսային մարմիններին ունեմ հայտարարագրելու հետևյալ ապրանքները, առարկաները.
Պարտադիր հայտարարագրման են ենթակա բոլոր տեսակի զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը, թմրադեղերը, հոգեներգործող նյութերը, մշակութային արժեքները, կենդանիները, բույսերը, պարտադիր սերտիֆիկացման ապրանքները
._______________________________________________________________________.
| ապրանքների և առարկաների | քանակ | Մաքսային մարմնի |
| անվանումը և նկարագիրը |___________________| նշումները |
| | թվերով | բառերով | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
|__________________________|________|__________|________________________|
| | | | |
._______________________________________________________________________.
Կ. Տ.
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
__________________
Մաքսային հայտարարագրում, ինչպես նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձինք ոչ հավաստի տեղեկություններ տալը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ:
3. Քաղաքացու ստորագրությունը ________________»____»___________199 թ.
4. Ծառայողական նշումների համար
.________________________________________________________________.
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
.________________________________________________________________.
5. Տեսուչի ազգանունը և կնիքի համարը ________________________________
Կ. Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 07 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 489800154