310.0032.080798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
24 հունիսի 1998թ. թիվ 01/32
i
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
Հաստատել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների և դրանց համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ տեղեկությունների ներկայացման կարգ»-ը:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ
_______________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԹԻՎ 01/32 «24» ՀՈՒՆԻՍԻ 1998Թ.
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներով պայմանավորված` բնակարանների սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից բնակշահագործման ձեռնարկություններին հաղորդելու և վերջիններիս կողմից այդ բնակարանների համար բնակարանային վարձի գանձված և գույքահարկով փոխհատուցվող գումարների մասին տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության մարմիններ ներկայացնելու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքի բոլոր սեփականաշնորհված (ներառյալ ոչ անհատույց) բնակարանների և դրանց սեփականատերերի վերաբերյալ սույն կարգին կից հավելված 1-ի տեսքով, լրացված տեղեկությունները համայնքների ղեկավարների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրվում են (ըստ սպասարկվող տարածքների) բնակշահագործման ձեռնարկություններին: Համայնքների կողմից լրացվում և հաստատվում են հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տեղեկությունները:
Ընդ որում.
- 2-րդ սյունակի տեղեկությունները լրացվում են կանոնակարգված` ըստ փողոցների և դրանցում բնակելի շենքերի, իսկ շենքերում` բնակարանների աճող համարակալման.
- 4-րդ սյունակի տողերում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (ներառյալ նախկին քաղաքային կամ շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեի) կողմից համապատասխան բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ որոշման կայացման ժամկետը:
3. Համայնքի վարչական տարածքը սպասարկող բնակշահագործման ձեռնարկությունները համայնքի ղեկավարից հավելված 1-ի տեսքով ստացած տեղեկություններում լրացնում են 5-ից մինչև 12-րդ սյունակները:
Ընդ որում.
- հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների տեղեկությունները լրացվում են պարտադիր բոլոր տողերի համար.
- 8-ից մինչև 12-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, երբ ձեռնարկությունում առկա են սեփականաշնորհումից հետո տարբեր պատճառներով սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ տեղեկություններ: Սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրացվում են վերջին սեփականատիրոջը վերաբերվող տեղեկությունները:
- 5-րդ սյունակում լրացվում են սեփականաշնորհումից (4-րդ սյունակում նշված ժամկետներից) հետո բնակարանային վարձի տվյալ բնակարանային համար գանձված բոլոր գումարների (1995 թ-ի հուլիսի 1-ից սկսած) ընդհանուր մեծությունը: Իսկ 10-րդ սյունակում` սեփականության իրավունքի ձեռք բերման օրվանից հետո տվյալ բնակարանի համար նոր սեփականատիրոջ կողմից վճարած բնակարանային վարձի բոլոր գումարների ընդհանուր մեծությունը:
Եթե վերը նշված ժամկետներում որևէ բնակարանի համար բնակարանային վարձի գումար չի գանձվել, ապա համապատասխան տողի 5-րդ (կամ 10-րդ) սյունակում գրվում է «0 «.
- 6-րդ (11-րդ) սյունակում լրացվում են այլ ձևերով փոխհատուցվող բնակարանային վարձի այն գումարների չափերը, որոնց վերաբերյալ քաղաքացիների և բնակշահագործման ձեռնարկությունների միջև (մինչև հարկային տեսչության մարմիններ սույն կարգով սահմանված ձևով և ժամկետներում տվյալներ ներկայացնելը) կա գրավոր համաձայնություն: Եթե վերջինս բացակայում է, ապա այդ տողի 6-րդ (11-րդ) սյունակում գրվում է «0 «:
- 7-րդ (12-րդ) սյունակում լրացվում են համապատասխան տողի 5-րդ և 6-րդ (10-րդ և 11-րդ) սյունակների գումարների տարբերությունը.
- 8-րդ սյունակում լրացվում է սեփականատիրոջ ազգանուն, անունը:
- 9-րդ սյունակում լրացվում է սեփականության ձևակերպման ամսաթիվը:
Սույն կարգի 3-րդ կետի պահանջներով լրացված և իրենց կողմից ևս հաստատված տեղեկությունները բնակշահագործման ձեռնարկությունները օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնում են տվյալ համայնքը սպասարկող համապատասխան հարկային տեսչության մարմին:
4. Այն դեպքերում, երբ գյուղական բնակավայրերում կատարվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհում և նրանց սեփականատերերից նույնպես գանձվել է բնակարանային վարձ, ապա սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունները լրացվում, հաստատվում են գյուղական համայնքի ղեկավարի կողմից և օրենքով սահմանված ժամկետներում ներկայացվում են համայնքը սպասարկող համապատասխան հարկային տեսչության մարմին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
-------------
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(գումարները դրամով)
._________________________________________________________________________.
|հ/հ|Սեփակա|Ում ա |Սեփակա|Բնակա|այլ ձե|Գույ |Սեփա- |Սեփա |Բնա-|այլ |գուքա |
| |նաշնոր|նունով|նաշնոր|րանա |վերով |քա- |կանա- |կանու|կարա|ձե- |հարկով|
| |հըված |է ձևա |հըման |յին |փոխհա-|հար- |տեր |թյան |նա- |վե- |փոխհա |
| |բնակա |կերպել|ժամկե |վարձի|տուց- |կով |(Ազ- |ձևա |յին |րով |տուց |
| |րանի |սեփա |տը(օր,|գանձ |վող |փոխ- |գանուն|կերպ |վար-|փոխ |վող |
| |հասցեն|կանու |ամիս, |ված |գումար|հա- |Անուն)|ման |ձի |հա- |գումա |
| | |թյունը|տարի) |գումա| ներ |տուց | |(օր, |գանձ|տուց|րը |
| | |(Ազգա-| | րը | |վող | |ամիս |ված |վող |(սյ10 |
| | |նուն, | | | |գումա| |տարի)|գու-|գու |սյ11) |
| | |Անուն)| | | |րը(սյ| | |մարը|մար | |
| | | | | | |5-սլ | | | |ները| |
| | | | | | | 6) | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
|___|______|______|______|_____|______|_____|______|_____|____|____|______|
| | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
__________________ համայնքի ղեկավար ______________
«________» ____________ 1998 թ. Կ. Տ.
________________ ԲՇՏ ղեկավար _____________
«________» ____________ 1998 թ. Կ. Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 07 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800147