Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ...

 

 

315.0070.250698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

11 հունիսի 1998 թ. թիվ 70-ՄՎՐ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 28, 32, 46, 47, 57 և 58 հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման մասին» կարգը (կից` 7 էջից):

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

_______________ Մ. ՄԱԿԱՐՅԱՆ

«11» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգը հաստատվում է «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» 28-րդ, 32-րդ, 46-րդ, 47-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածների պահանջներին համապատասխան և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային ձևակերպումների ընդհանուր արարողակարգը:

1.2. Սույն կարգի դրույթները վերաբերվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներին և այլ առարկաներին` անկախ դրանց պատկանելիությունից և նշանակությունից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

1.3. Սույն կարգի իմաստով մաքսային ձևակերպման գործողություն ասելով հասկացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ փաստաթղթային և բեռնային բոլոր գործողությունների ամբողջականությունը (որը իր մեջ ներառում է հայտարարագրումը և զննումը)` ներառյալ մաքսային վճարումների կատարումը:

 

i

II. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԸ

(2-րդ գլուխն ուժը կորցրել է 04.07.03 թիվ 03/42-Ն հրաման)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

3.1. Կազմակերպության կողմից մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը (մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը) ներկայացվում են տարածաշրջանային մաքսատան կազմակերպությունների ապրանքների և այլ առարկաների մաքսային հայտարարագրերի (այսուհետև` ԲՄՀ) տվյալների մուտքագրումն իրականացնող տեսուչին: Տեսուչի կողմից համակարգիչ են մուտքագրվում ԲՄՀ-ի լրացման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Դրանից հետո ԲՄՀ-ն գրանցվում է հայտարարագրման ավտոմատ համակարգում և տպվում է ԲՄՀ-ի մեկ օրինակ:

3.2. Կազմակերպության կողմից ԲՄՀ-ում նշված տվյալներն ստուգելուց հետո այն կնքվում և ստորագրվում է, (եթե անհատ ձեռներեցը կնիք չունի, չի կնքվում) և ներկայացվում տվյալ բաժանմունքի պետին:

3.3. Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում կամ այդ փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների առկայության դեպքում, գնահատումն իրականացնող տեսուչի կողմից մերժվում է ԲՄՀ-ի գնահատումը: Այս դեպքում կազմակերպությանը տրվում է «մերժման եզրակացություն», որտեղ նշվում են մերժման հիմքերը, այն ստորագրվում և կնքվում է գնահատող տեսուչի անձնական կնիքով:

3.4. Գնահատման փուլում գրանցված ԲՄՀ-ի և ներկայացված փաստաթղթերի տեղեկությունների անհամապատասխանության դեպքում գնահատումն իրականացնող տեսուչի կողմից հայտարարագրման ավտոմատ համակարգում կատարվում են համապատասխան ուղղումներ:

3.5. Գնահատումն իրականացնող տեսուչի կողմից համակարգչի միջոցով իրականացվում է ԲՄՀ-ի գնահատում: Հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գնահատման փուլում կատարվում է ԲՄՀ-ի ընտրում` առանձնահատուկ ընթացակարգ ունեցող հետևյալ երկու հնարավոր ուղիներով.

3.5.1. Առաջին ուղի.

Այս դեպքում հայտարարագրման ավտոմատ համակարգը թույլատրում է ԲՄՀ-ի գնահատումը: Տպվում է ԲՄՀ-ի երեք օրինակ: ԲՄՀ-ի հակառակ կողմում գնահատումն իրականացնող տեսուչի կողմից նշվում են ԲՄՀ-ի 4-րդ սյունակում լրացված հայտարարագրվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանումը, համարը, ամիս ամսաթիվը, թերթերի քանակները` և կնքվում է անձնական կնիքով:

Կազմակերպության կողմից գնահատված ԲՄՀ-ն կնքվում և ստորագրվում է, որից հետո կազմակերպությունն իրականացնում է մաքսային վճարումները: Մաքսային վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մաքսային վճարումները կատարելուց հետո կազմակերպությունը տարածաշրջանային մաքսատան գանձապահին է ներկայացնում վճարումը հաստատող փաստաթղթերը:

Գանձապահը համակարգչի միջոցով լրացնում է վճարման անդորրագիր, որտեղ նշվում է մաքսային վճարումների բյուջե փոխանցման հանձնարարականի համարը, ամիս ամսաթիվը: Գնահատված ԲՄՀ-ի B սյունակում նշում է վճարման անդորրագրի համարը, ամիս ամսաթիվը: Դրվում է համապատասխան դրոշմակնիք:

Վճարված ԲՄՀ-ի երեք օրինակները տրվում են կազմակերպությանը` գնահատումն իրականացրած տեսուչին հանձնելու համար:

ԲՄՀ-ի վրա գնահատումն իրականացնող տեսուչի կողմից կատարվում են համապատասխան նշումներ և հայտարարագիրն ու մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են բեռների ստուգման բաժանմունքի պետին:

Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի և վճարված ԲՄՀ-ի առկայության դեպքում բեռների ստուգման բաժանմունքի տեսուչի կողմից կատարվում է ապրանքների և այլ առարկաների զննում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համաձայն:

Անհրաժեշտության դեպքում հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմինների կողմից իրականացվում է անասնաբուժական, բուսական-սանիտարական և այլ տեսակի հսկողություն:

Զննումն ավարտելուց հետո զննումն իրականացնող տեսուչի կողմից հայտարարագրի D սյունակում դրվում է «բացթողումը թույլատրվում է» դրոշմակնիքը և անձնական կնիքը:

Ապրանքների և այլ առարկաների բացթողումը թույլատրելուց հետո ԲՄՀ-ի մեկ օրինակը տրվում է կազմակերպությանը, մյուս օրինակը մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հանձնվում է տարածաշրջանային մաքսատան արխիվ, երրորդ օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:

Զննումն իրականացնելու ժամանակ ԲՄՀ-ում, կից փաստաթղթերում նշված տեղեկությունների և փաստացի առկա ապրանքների և այլ առարկաների անհամապատասխանության դեպքում զննումն իրականացնող տեսուչը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.5.2. Երկրորդ ուղի.

Այս դեպքում ԲՄՀ-ն հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից չի գնահատվում, քանի որ կազմակերպությունը թույլ է տվել մաքսային ձևակերպումների կամ մաքսային վճարումների ժամկետային խախտումներ:

Տպվում է գրանցված ԲՄՀ-ի երեք օրինակ, հակառակ կողմում գնահատող տեսուչի կողմից նշվում են ԲՄՀ-ի 4-րդ սյունակում լրացված, հայտարարագրվող ապրանքների և այլ առարկաների փոխադրման ժամանակ օգտագործված փաստաթղթերի անվանումը, համարը, լրացման ամիս ամսաթիվը, թերթերի քանակները` որը կնքվում է անձնական կնիքով:

ԲՄՀ-ն և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են ընտրողականության ղեկավարումն իրականացնող տեսուչին: Վերջինիս կողմից ԲՄՀ-ի 52-րդ սյունակում նշվում է «ընտրված է դեղին ուղի»: Նշումը կնքվում է տեսուչի անձնական կնիքով:

Կազմակերպությունը սույն կարգի 3.1. - 3.4. կետերով սահմանված կարգով իրականացնում է մաքսային ձևակերպումների ժամկետային խախտման (խախտումների) հետևանքով չհայտարարագրված ապրանքների և այլ առարկաների ԲՄՀ-ի մաքսային ձևակերպումների գործողությունները: Այնուհետև իրականացվում են 3.5.2. կետով նախատեսված վերը նշված գործողությունները:

ԲՄՀ-ն և դրան կից մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են համապատասխան բաժին:

Սահմանված կարգով նախատեսված արարողակարգից հետո (մաքսային ձևակերպումների կամ մաքսային վճարումների ժամկետային խախտումներին առնչվող) կազմվում է ակտ: ԲՄՀ-ի D սյունակում նշվում է կազմված ակտի համարը, ամիս ամսաթիվը, որը կնքվում է տեսուչի անձնական կնիքով:

Ընտրողականության ղեկավարումն իրականացնող տեսուչը մաքսատան պետի որոշման հիման վրա, թույլատրում է իրականացնել գրանցված ԲՄՀ-ի գնահատումը: ԲՄՀ-ի հակառակ կողմում նշվում է «ընտրողականությունն իրականացված», դրվում ամիս ամսաթիվը և կնքում անձնական կնիքով:

ԲՄՀ-ն և մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են գնահատումն իրականացնող տեսուչին: Գնահատումն իրականացնող տեսուչը գնահատում է ԲՄՀ-ն և B սյունակում նշում գնահատման համարը, ամիս ամսաթիվը:

Գնահատված ԲՄՀ-ն և մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են համապատասխան բաժին:

Կազմակերպության կողմից գնահատված ԲՄՀ-ն կնքվում և ստորագրվում է, որից հետո կազմակերպությունն իրականացնում է մաքսային վճարումները: Մաքսային վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մաքսային վճարումները կատարելուց հետո կազմակերպությունը տարածաշրջանային մաքսատան գանձապահին է ներկայացնում վճարումը հաստատող փաստաթղթերը:

Գանձապահը համակարգչի միջոցով լրացնում է վճարման անդորրագիր, որտեղ նշում է մաքսային վճարումների բյուջե փոխանցման հանձնարարականի համարը, ամիս ամսաթիվը: Գնահատված ԲՄՀ-ի B սյունակում նշում է վճարման անդորրագրի համարը, ամիս ամսաթիվը: Դրվում է համապատասխան դրոշմակնիք:

Վճարված ԲՄՀ-ն տրվում է կազմակերպությանը` համապատասխան բաժին ներկայացնելու համար:

Այդ բաժնի տեսուչը ստուգելով մաքսային վճարումները հավաստող փաստաթղթերը, վճարված ԲՄՀ-ն և կից փաստաթղթերը հանձնում է բեռների ստուգման բաժանմունք:

Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի և վճարված ԲՄՀ-ի առկայության դեպքում բեռների ստուգման բաժանմունքի տեսուչի կողմից կատարվում է ապրանքների և այլ առարկաների զննում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համաձայն:

Անհրաժեշտության դեպքում հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմինների կողմից իրականացվում է անասնաբուժական, բուսական-սանիտարական և այլ տեսակի հսկողություն:

Զննումն ավարտելուց հետո զննումն իրականացնող տեսուչի կողմից հայտարարագրի D սյունակում դրվում է «բացթողումը թույլատրվում է» դրոշմակնիքը, և անձնական կնիքը:

Կազմակերպությունների կողմից հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների բացակայության դեպքում բեռների ստուգման բաժանմունքի տեսուչի կողմից ԲՄՀ-ի D սյունակում կատարվում է «Բացթողումը թույլատրվում է մաքսային կանոնների խախտման մասին թիվ (համարը) որոշման համաձայն» նշումը, դրվում է ամիս ամսաթիվը և անձնական կնիքը:

Ապրանքների և այլ առարկաների բացթողումը թույլատրելուց հետո ԲՄՀ-ի մեկ օրինակը տրվում է կազմակերպությանը, մյուս օրինակը մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հանձնվում է տարածաշրջանային մաքսատան արխիվ, երրորդ օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:

Զննումն իրականացնելու ժամանակ հայտարարագրում, կից փաստաթղթերում նշված տեղեկությունների և փաստացի առկա ապրանքների և այլ առարկաների անհամապատասխանության դեպքում զննումն իրականացնող տեսուչը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.6. Եթե մաքսային վճարումները կամ դրանց մի մասը չեն կատարվում մաքսային ձևակերպումների ժամանակ, ապա 3.5. կետում նշված արարողակարգի ժամանակ գանձապահը ԲՄՀ-ի B սյունակում նշում է մաքսային վճարումների հետաձգման օրերի քանակը: Դրվում է համապատասխան դրոշմակնիք:

3.7. Կազմակերպությունների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ չկատարված վճարումները հետագայում կատարվելու դեպքում գանձապահը հայտարարագրման ավտոմատ համակարգում իրականացնում է գնահատված ԲՄՀ-ի վճարում, սույն կարգով սահմանված ձևով` լրացնելով համապատասխան անդորրագիր:

3.8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից պայմանագրի հիման վրա այլ կազմակերպությունների և քաղաքացիների ապրանքների և այլ առարկաների հայտարարագրում և (կամ) մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կարգի 3.1. - 3.7. կետերով կազմակերպությունների համար նախատեսված գործողությունները` կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա` ԲՄՀ-ում դնելով իր կնիքը:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

4.1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող քաղաքացիները մաքսային վարչության կողմից սահմանված կարգով ներկայացնում են քաղաքացիների մաքսային հայտարարագիր (այսուհետև` հայտարարագիր):

4.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնաիրային կամ գումարային քանակությունները գերազանցող ապրանքների և այլ առարկաների համար քաղաքացիների կողմից ըստ սահմանված կարգի լրացվում են քաղաքացիների ապրանքների և այլ առարկաների մաքսային հայտարարագիր (այսուհետև` ՔԲՄՀ): Քաղաքացին հաստատում է ՔԲՄՀ-ն իր ստորագրությամբ և ներկայացնում մաքսային մարմնի պաշտոնատար անձին:

4.3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, հայտարարագրի և ՔԲՄՀ-ի լրացման կարգը ստուգելուց հետո, լրացվում են դրանց համապատասխան սյունակները: Հայտարարագիրը և ՔԲՄՀ-ն կնքում է տեսուչի անձնական կնիքով:

4.4. Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է քաղաքացու ապրանքների և այլ առարկաների զննում: ՔԲՄՀ-ում նշված և քաղաքացու ապրանքների և այլ առարկաների համապատասխանության դեպքում լրացվում են մաքսային վճարումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Փաստաթուղթը կնքվում է ձևակերպող տեսուչի անձնական կնիքով, որը տրվում է քաղաքացուն` մաքսային վճարումներ կատարելու համար:

4.5. Զննումն իրականացնելու ժամանակ հայտարարագրում նշված տեղեկությունների և փաստացի առկա ապրանքների և այլ առարկաների անհամապատասխանության դեպքում զննումն իրականացնող տեսուչը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման անհրաժեշտության դեպքում քաղաքացին ներկայացնում է համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը:

4.7. Անհրաժեշտության դեպքում հայտարարագրվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվում է անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողություն:

4.8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից պայմանագրի հիման վրա այլ կազմակերպությունների և քաղաքացիների ապրանքների և այլ առարկաների հայտարարագրում և (կամ) մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կարգի 4.1. - 4.7. կետերով քաղաքացիների համար նախատեսված գործողությունները` քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված կարգի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «25» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 489800144

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
11.06.1998
N 70-ՄՎՐ
Հրաման