Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁ ...

 

 

040.0367.160698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 1998 թ. թիվ 367

 

i

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահին և պաշտոնական պատվիրակություններին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության այն պետական մարմինների ցանկը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) օպերատիվ ծառայությունների ցանկը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման առկայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով` համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Սահմանել, որ արտաեզրաչափքային բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր տեղափոխող, ճանապարհների վրա շինարարական, վերանորոգման կամ մաքրման աշխատանքների համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները կահավորվում են դեղին կամ նարնջագույն հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) ազդանշաններով:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` թույլատրել սույն որոշման թիվ թիվ 2 և 3 հավելվածներում նշված պետական մարմինների և օպերատիվ ծառայությունների ավտոտրանսպորտային միջոցների հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով կահավորումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, ընդունել «Օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, գունագրաֆիկ սխեմաներ, ճանաչման նշաններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 16-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 367 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

 

ՀՀ Նախագահին սպասարկող

ավտոտրանսպորտային

       միջոցների համարանիշեր                    001 UU ---  002 UU

 

Պաշտոնական պատվիրակություններին

սպասարկող ավտոտրանսպորտային

       միջոցների համարանիշեր                    ARM 001 --- ARM 050

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 367 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՒՆԱԳՐԱՖԻԿ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ՀԱՏՈՒԿ ԼՈՒՍԱՅԻՆ (ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐ) ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ

 

._______________________________________________________________________.

|   ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ              | ՀԱՏՈՒԿ ԼՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ |

|                                         | ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ    |

|                                         | ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ    |

|                                         | ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ              |

|_________________________________________|_____________________________|

| ՀՀ Նախագահի աշխատակազմ                  |           *                 |

|                                         |                             |

| ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմ            |           *                 |

|                                         |                             |

| ՀՀ կառավարության աշխատակազմ             |           *                 |

|                                         |                             |

| ՀՀ ներքին գործերի և  ազգային            |                             |

| անվտանգության նախարարություն            |           *                 |

|                                         |                             |

| ՀՀ պաշտպանության նախարարություն         |           *                 |

|                                         |                             |

| ՀՀ արտաքին գործերի նախարարություն       |          * *                |

|                                         |                             |

| ՀՀ տրանսպորտի նախարարության             |                             |

| տրանսպորտի անվտանգության և  գծային      |                             |

| հսկողության ծառայություն                |          * *                |

|                                         |                             |

| ՀՀ կառավարությանն առընթեր               |                             |

| արտակարգ իրավիճակների վարչություն       |          * *                |

|                                         |                             |

| ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության         |                             |

| նախարարության հատուկ կապի               |                             |

| ծառայություն                            |          * *                |

|                                         |                             |

| ՀՀ դատախազություն                       |          * *                |

|                                         |                             |

| ՀՀ մաքսային վարչություն                 |          * *                |

|                                         |                             |

._______________________________________________________________________.

 

--------------

* Թիվը որոշում են նշված պետական մարմինների ղեկավարները

 

* * Թիվը որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 367 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՒՆԱԳՐԱՖԻԿ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ՀԱՏՈՒԿ ԼՈՒՍԱՅԻՆ (ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐ) ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ

 

1. Զինվորական ոստիկանություն և ավտոտեսչություն

 

2. Ինկասացիոն ծառայություններ

 

3. Հրշեջ պահպանության ծառայություն

 

4. Ոստիկանություն

 

5. Շտապ բուժօգնություն

 

6. Վթարային - փրկարարական ծառայություններ

 

7. Օդանավակայանային ապահովման ավտոծառայություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.1998
N 367
Որոշում