Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱ ...

 

 

102.0228.291208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        12            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10208409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 228-Ն

 

i

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅՏՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` Ֆիրմային անվանման գրանցման հայտի լրացման և ներկայացման կարգը (հավելված N 1):

2. Հաստատել` Ֆիրմային անվանման գրանցման հայտի փորձաքննության մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը (հավելված N 2):

3. Հաստատել` Ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևը (հավելված N 3):

 

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 25-ի

N 228-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, հայտը (հավելված 3) պարունակում է գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը (նշվում է նախընտրելի ոչ ավելի, քան երեք ֆիրմային անվանման տարբերակ), դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա), ինչպես նաև ստեղծման ձևը` համապատասխան վանդակում կատարելով «X» - աձև նշում, հայտատուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ` նշվում են նաև հայտին կից ներկայացված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթի համար (լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով, համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն, եթե ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուններում օգտագործվում են «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, վճարված պետական տուրքի անդորրագրի առկայությունը) համապատասխան վանդակում կատարվում է «X» - աձև նշում:

2. Հայտը ստորագրում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը` նշելով անունը, ազգանունը և ստորագրման թվականը: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումն ստորագրում է դրա ղեկավարը կամ այդպիսի իրավունք ունեցող այլ անձ (նշելով պաշտոնը), որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:

3. Հայտը Պետական ռեգիստր է ներկայացվում հայերեն, տպագրված կամ տպատառերով լրացված, 1 օրինակից:

Հայտը ներկայացնում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը:

Եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով, ապա հայտին կցվում է նաև լիազորագիրը:

4. Եթե ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուններում օգտագործվում են «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում հայտին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը:

5. Հայտին կցվում է նաև` սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը):

6. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող ներկայացված հայտը ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, պետական ռեգիստրը տվյալ հայտն էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացնում է փորձաքննության մարմին` ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար:

7. Հայտը ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, փորձաքննության մարմինն անցկացնում է ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին փորձաքննություն և եզրակացությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Պետական ռեգիստր:

8. Ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրությանը համապատասխան` փոփոխության պետական գրանցում:

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 25-ի

N 228-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պետական ռեգիստրը օրենքի սահմանված պահանջներին համապատասխանող ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալու օրվանից հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով` Վեբ կայքով հայտը (ձևը կցվում է) ներկայացնում է փորձաքննության մարմին ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես պահուստային եղանակ կարող են օգտագործվել էլեկտրոնային փոստը կամ էլեկտրոնային կրիչը:

2. Վեբ կայքում լրացվում են հետևյալ տեղեկությունները` ներկայացված ֆիրմային անվանումը (նշվում է նախընտրելի ոչ ավելի քան երեք ֆիրմային անվանման տարբերակ), դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա), ինչպես նաև ստեղծման ձևը, համապատասխան վանդակում կատարելով «V» - աձև նշում, հայտատուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ, հայտը պետական ռեգիստր ներկայացման ամսաթիվը, նշվում են նաև հայտին կից ներկայացված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթի համար (լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով, համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն, եթե ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուններում օգտագործվում են «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում) համապատասխան վանդակում կատարվում է «X» - աձև նշում:

3. Հայտը Վեբ կայքում լրացվում է միայն հայերենով:

4. Հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, փորձաքննության մարմինն անցկացնում է ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին փորձաքննություն և եզրակացությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Պետական ռեգիստր:

5. Ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրությանը համապատասխան` փոփոխության պետական գրանցում:

 

Հավելված N 3

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 25-ի

N 228-Ն հրամանով

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ

 

1. Գրանցման ներկայացվող ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Ստեղծման ձևը`  | | միաձուլում | | առանձնացում | | բաժանում

| | վերակազմավորում | | անվանափոխություն

 

2. Հայտատուի անունը կամ անվանումը _________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

3. Գտնվելու վայրը (հասցեն) ________________________________________

_______________________________________________________________________

4. Ֆիրմային անվանման բացատրությունը _______________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

    5. _____________________          _____________________________

        (անուն, ազգանուն)               (ստորագրություն, թվական)

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

| | սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը

| | լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթ

| | համաձայնությունը կամ թույլտվությունը վկայող փաստաթուղթը «Ֆիրմային

անվանումների մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածով նախատեսված դեպքերում:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
25.12.2008
N 228-Ն
Հրաման