010.0223.261208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկը 90021 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._________________________________________________________________________.
|« |90054 |»Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ |Արմավիրի մարզ, |
|21.| | |Զվարթնոց, գ. |
| 1| | |Նորակերտ». |
._________________________________________________________________________.
2) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 90040 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._________________________________________________________________________.
|« |90052 |»Արտագերատեսչական փորձաքննություն» |քաղ. Երևան, |
|40.| |ՓԲԸ |Փ. Բուզանդի 1/3». |
| 1| | | |
._________________________________________________________________________.
3) Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.
._________________________________________________________________________.
|«Գեղարքունիքի մարզպետարան |
|_________________________________________________________________________|
|44.|90056 |«Մարտունու ստոմատոլոգիական |քաղ. Մարտունի, |
| 1| |պոլիկլինիկա» ՊՓԲԸ |Գետափնյա 1 |
| | | |(Սայաթ-Նովա 36)». |
._________________________________________________________________________.
4) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90051 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._________________________________________________________________________.
|« |90057 |»Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ |քաղ. Երևան, |
|45.| | |Շիրակի 39». |
| 1| | | |
._________________________________________________________________________.
5) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.
._________________________________________________________________________.
|«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
|_________________________________________________________________________|
|45.|90053 |«Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի |քաղ. Երևան, |
| 2| |2,35%-ը |Վազգեն Սարգսյան 2 |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի |
|գլխավոր վարչություն |
|_________________________________________________________________________|
|45.|90055 |«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ |քաղ. Ստեփանավան, |
| 3| | |Ստեփանավանի |
| | | |օդանավակայան»: |
._________________________________________________________________________.
ՀՈԴՎԱԾ 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
26 դեկտեմբերի 2008 թվականի
ՀՕ-223-Ն