Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱ ...

01.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2007  -ից մինչեւ   01.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 01.11.08թվականից` 16.10.07 թիվ 422-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1998 թվականի թիվ 25

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի թիվ 20 հոդվածը, հաստատել.

1.1. (1.1-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.07.07 թիվ 298-Ն որոշում)

i

1.2. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին (մինչև 1000 Վ այլ սպառողների և բարձր լարման սպառողների համար)» պայմանագրի օրինակելի ձևը (հավելված թիվ 2):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 06.07.07 թիվ 298-Ն որոշում)

i

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 06.07.07 թիվ 298-Ն որոշում)

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Հաստատված է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

«22» ապրիլի 1998 թ. թիվ 25 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  ԹԻՎ _____

էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի

(բնակչության համար)  «_____»____________ 199 ___ թ.

(ուժը կորցրել է 06.07.07 թիվ 298-Ն որոշում)

 

Օրինակելի ձև

 

Հաստատված է ՀՀ էներգետիկայի

հանձնաժողովի

22 ապրիլի 1998 թ. թիվ 25 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  ԹԻՎ ________

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ*

 

  «_____» ______________ 199  թ.                ______________

                                                   (քաղաք, մարզ)

 

_________________________________________________________________________

(էլեկտրամատակարարող ձեռնարկության (ընկերության) անվանումը)

 

_________________________________________________________________________

 

հետագայում` Վաճառող, ի դեմս ____________________________________________

 

_________________________________________________________________________

                   (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` մի կողմից, և ___________________________

 

_________________________________________________________________________

             (ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը)

 

հետագայում` Գնորդ, ի դեմս ______________________________________________

 

________________________________________________________________, որը,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ___________________________________________ և Հայաստանի

(փաստաթղթի անվանումը)

 

Հանրապետության օրենսդրությամբ` մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

Հոդված  1

 

Պայմանագրի առարկան

 

1.1. Վաճառողը վաճառում է, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա` սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2. Վաճառողի և Գնորդի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն Պայմանագրով, էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

_______________

* սույն պայմանագրի ձևը չի տարածվում բնակչության վրա

 

Հոդված  2

 

Էլեկտրաէներգիայի սակագինը

 

2.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից

 

_______________________________________________________ սպառողների համար սահմանված`

- էլեկտրաէներգիայի ցերեկային սպառման       ________ դրամ/կՎտժ,

- էլեկտրաէներգիայի գիշերային սպառման       ________ դրամ/կՎտժ,

- հզորության                               ________ դրամ/կՎտ

առավելագույն սակագնից ելնելով, սույն Պայմանագրի 3.1.3. կետով սահմանված որակի էլեկտրաէներգիայի և հզորության վաճառքի պայմանագրային գինը Գնորդի համար սահմանվում է համապատասխանաբար` _____ դրամ/կՎտժ, _______ դրամ/կՎտժ և _______ դրամ/կՎտ ներառյալ ԱԱՀ-ն:

2.2. Սույն Պայմանագրի 3.1.3. կետում սահմանված որակի ցուցանիշներին չհամապատասխանող ցերեկվա ժամերին և գիշերը սպառած էլեկտրաէներգիայի ու հզորության համար Գնորդը վճարում է համապատասխանաբար ______ դրամ/կՎտժ, _______ դրամ/կՎտ գներով (գործող սակագնի 80 օ/օ - ից ոչ պակաս` համաձայն ԷՕԿ-ով սահմանված կարգի):

2.3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում, մինչև Պայմանագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելը կամ նոր Պայմանագրի կնքումը, էլեկտրաէներգիայի նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

 

Հոդված  3

 

Կողմերի պարտավորությունները

 

3.1. Վաճառողը պարտավորվում է.

3.1.1.* ապահովել Գնորդի անխափան էլեկտրամատակարարումը` ըստ արտաքին էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության ցուցանիշների:

* Առաքել Գնորդի էլեկտրական ցանց սույն Պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված չափաքանակներով էլեկտրաէներգիա և հզորություն..

3.1.2. վերականգնել Գնորդի ընդհատված էլեկտրամատակարարումը ______ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ԷՕԿ-ով սահմանված ժամանակահատվածը` ______ ժամ, եթե էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված չէ ԷՕԿ-ով և սույն Պայմանագրով սահմանված կարգով թույլատրվող դադարեցումներով կամ Գնորդի կողմից սպասարկվող էլեկտրամատակարարման համակարգի տարրերի վնասվածքներով:

Էլեկտրամատակարարման ընդհատման պայմանագրային ժամկետը գերազանցող յուրաքանչյուր դեպք համարվում է էլեկտրաէներգիայի թերամատակարարում.

3.1.3. պահպանել Կողմերի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակն ըստ գործող ստանդարտների պահանջների`

   3.1.3.1. լարման շեղումը - 5 օ/օ   Y     +  5 օ/օ.

3.1.3.2. հաճախության շեղումը  + 0,25 Հց.

-

3.1.4. հայտնել Գնորդին`  վերջինիս էլեկտրամատակարարման համակարգին միացված իր էլեկտրատեղակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսելուց ոչ ուշ, քան ______ ժամ առաջ. եթե նորոգման ընթացքում պետք է հոսանքազրկվեն Գնորդի էլեկտրամատակարարման ցանցերը (մի մասը) կամ կատարվեն բեռի սահմանափակումներ: Վերջիններիս պարագայում Գնորդի նախնական համաձայնությունը պարտադիր է.

3.1.5.* Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով էլեկտրամատակարարման դադարեցումներ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան _____ րոպեի ընթացքում _________________________________________________________

(հեռագրով, հեռախոսագրով, հեռատիպով և այլն)

 

տեղեկացնել Գնորդին էլեկտրամատակարարման դադարեցման, իսկ սահմանափակումներ կիրառելու դեպքում` էլեկտրաէներգիայի և հզորության սպառման չափը մինչև պայմանագրով սահմանագրված տեխնոլոգիական (վթարային) մեծությունները սահմանափակման մասին.`

3.1.6. չխոչընդոտել Գնորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և սահմանված կարգով անհրաժեշտ զննման համար.

3.1.7. անհապաղ տեղեկացնել Գնորդին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան ________ ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և փոխարինումից հետո կապարակնքումը կատարել Գնորդի (լիազորած անձի) ներկայությամբ.

3.1.8. ապահովել իր միույթներում տեղադրված` Գնորդին պատկանող էլեկտրասարքավորումների պահպանումը և դրանցում անսարքությունների հայտնաբերման դեպքում անհապաղ հայտնել Գնորդին:

3.2. Գնորդը պարտավորվում է.

3.2.1.* ընդունել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն Պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված հզորության և էլեկտրաէներգիայի պայմանագրային մեծություններին համապատասխան.

3.2.2. վճարել ստացած էլեկտրաէներգիայի դիմաց` ԷՕԿ-ով նախատեսված կարգով, եթե սույն Պայմանագրի 10-րդ հոդվածով Կողմերը վճարման այլ կարգ չեն նախատեսում.

3.2.3. անհապաղ տեղեկացնել Վաճառողին էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին: Պայմանագրի 3.1.2. կետով սահմանված կարգը խախտելու դեպքում էլեկտրաէներգիայի թերամատակարարման ժամանակը և պատճառները որոշվում են Վաճառողի և Գնորդի օպերատիվ փաստաթղթերով և (կամ) գրանցող սարքերի տվյալներով ու արձանագրվում երկկողմանի ակտով.

3.2.4. թույլ չտալ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառում և հաշվառքի խախտում` սպառումն առանց հաշվառքի սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով, սպառումը հաշվիչի կողանցումով, հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի տեխնիկական պայմանների խախտումներով (հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկում կամ խախտում, հաշվիչի միացման սխեմայի փոփոխում, էլեկտրաընդունիչների միացում, հաշվիչի սկավառակի արհեստական արգելակում և հաշվառքն աղավաղող այլ միտումնավոր խախտումներ).

3.2.5. հատուցել 3.2.4. կետում թվարկված էլեկտրաէներգիայի հաշվառքի խախտումների հետևանքով Վաճառողի չհաշվառված էլեկտրաէներգիայի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

3.2.6. ապահովել անհրաժեշտ պայմաններ սույն Պայմանագրի 3.1.4. կետի պահանջների կատարման և Վաճառողի` վթարային իրավիճակում հայտնված սարքավորումների սահմանված կարգով նորոգման նպատակով հանելու համար.

3.2.7. չխոչընդոտել Վաճառողի լիազորած ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի զննման, ցուցմունքների գրառման կամ էլեկտրատեղակայումներում սահմանված կարգով տարանցիկ գծերի փոխանջատումներ և ստուգումներ կատարելու համար.

3.2.8. ապահովել իր տարածքում տեղադրված` իր և ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը.

3.2.9. Վաճառողի կողմից սահմանված կարգով անջատված և կապարակնքված էլեկտրատեղակայանքները չմիացնել գործող ցանցին` առանց Վաճառողի գրավոր թույլտվության:

_______________

*  աստղիկով նշվածները վերաբերվում են միայն 1000 Վ և բարձր լարման

բաժանորդներին.

 

Հոդված  4

 

Էլեկտրաէներգիայի քանակի չափումը և վճարման կարգը

 

4.1. Առք ու վաճառքի էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետ (եր) ում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման վայրը բերվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված 2):

4.2. Էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման ժամանակահատված է համարվում հաշվարկային ամիսը: Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ժամը _______ - ին Վաճառողի և Գնորդի էլեկտրաէներգիայի առուվաճառքի պատասխանատու անձինք կազմում են էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի երկկողմ ակտ` ԷՕԿ-ով սահմանված կարգով:

4.3. Առևտրային հաշվիչները Կողմերի հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդի էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը որոշելու համար առևտրային հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվիչների տեղադրման և Կողմերի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի կորստի չափը:

Էլեկտրաէներգիայի կորուստի սահմանված կարգով հաշվարկը կատարում է վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

4.4. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչները պետք է լինեն 2.0 -ից ոչ ցածր ճշտության դասի: Առևտրային հաշվիչների միացման համար նախատեսված հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորները պետք է լինեն _______ -ից ոչ ցածր ճշտության դասի, լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաները միացնող հաղորդալարերում լարման անկումը չպետք է գերազանցի անվանական (նոմինալ) լարման ________ օ/օ-ը, հոսանքի տրանսֆորմատորների փոխարկման (տրանսֆորմացիայի) գործակիցը պետք է ընտրել հնարավոր նվազագույնին հավասար, հաշվի առնելով դրա ջերմակայունությունը կարճ միացման հոսանքների նկատմամբ:

4.5. Գնորդի առևտրային հաշվիչների զգայունության շեմից ցածր բեռնվածքի ռեժիմներում օգտագործված էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է ԷՕԿ-ով սահմանված կարգով:

4.6. Գնորդին թերմատակարարված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սույն Պայմանագրի 3.2.3. հոդվածով սահմանված կարգով արձանագրված թերմատակարարման փաստացի ժամանակով և հաշվարկայինին նախորդող ամսվա միջին հզորությամբ: Վերջինս որոշվում է հաշվարկայինին նախորդող ամսում ծախսված էլեկտրաէներգիայի և աշխատանքային ժամերի ընդհանուր թվի քանորդով:

 

Հոդված  5

 

Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Վաճառողի.

5.1.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը հատուցում է Վաճառողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5.1.2. Գնորդից անկախ պատճառով էլեկտրաէներգիայի թերմատակարարման դեպքում (Պայմանագրով չնախատեսված անջատումներ կամ սահմանափակումներ, նորոգման փոխհամաձայնեցված կարգի խախտում, սարքավորումների վնասվածք և այլն, որոնք կապված չեն սույն Պայմանագրի 7.3. կետով նախատեսված հանգամանքների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված էլեկտրամատակարարման դադարեցումների ու սահմանափակումների հետ) Վաճառողը թերմատակարարման յուրաքանչյուր դեպքի համար վճարում է տուգանք`

 

_________________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով  (գրել կարգը

 

_________________________________________________________________________

և չափը), բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավել

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

5.1.3. իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառման սարքերի բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած կապարակնիքների կամ հաշվառքի միտումնավոր խախտումների դեպքում Վաճառողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե սույն Պայմանագրի 10-րդ հոդվածում այլ բան չի սահմանված:

5.2. Գնորդի.

5.2.1. Գնորդը պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր տեղակայանքներում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է վաճառողը, իսկ պլանով չնախատեսված դեպքերում (հաշվառքի սարքերի վնասվածք, խափանում և այլն) համապատասխան ծախսերը կատարում է Գնորդը.

5.2.2. Սույն Պայմանագրի թիվ 1 հավելվածում հաստատված հզորության պայմանագրային մեծության (ներառյալ 7.5. կետով սահմանված փոփոխությունը) 10 օ/օ -ը գերազանցելու դեպքում Գնորդը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված  6

 

Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե նրանց գործունեությանն անմիջապես ազդող անհաղթահարելի ուժերի (ֆորս-մաժորային) պայմաններում (երկրաշարժ, ջրհեղեղ, երկրի կեղևի սահք և այլ բնական աղետներ), իրավիճակներում (պատերազմ, ռազմական գործողություններ) կամ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սահմանափակումների պատճառով, հնարավոր չէ պարտավորությունների պատշաճ կատարումն ըստ սույն Պայմանագրի պայմանների:

6.2. Կողմերը պարտավոր են Պայմանագրի 6.1. կետում նշված վիճակների մասին ոչ ուշ, քան ______ ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

6.3. Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները:

6.4. Ֆորս-մաժորի սկիզբն ու ավարտը հայտարարում է այն գրանցող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:

 

Հոդված  7

 

Լրացուցիչ պայմաններ

 

7.1. Առևտրային հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները կապարակնքում են Կողմերը և ստուգում սահմանված կարգով:

7.2. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`

7.2.1. հաճախությունը` Ազգային էլեկտրական ցանցի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.

7.2.2. լարումը` Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում (ցանկը նշվում է թիվ 2 հավելվածում) տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով կամ օպերատիվ փաստաթղթերում գրառումների հիման վրա:

7.3. Էներգահամակարգի վթարային իրավիճակներում վաճառողն իրավունք ունի սահմանափակել Գնորդի էլեկտրաէներգիայի և հզորության չափաքանակները` սույն Պայմանագրի թիվ 1 հավելվածում բերված սահմաններում, ԷՕԿ-ով սահմանված կարգով:

7.4. Գնորդը յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 31-ը, Վաճառողին է ներկայացնում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի և էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարները): Փոփոխությունների դեպքում _______ -օրյա ժամկետում Գնորդը այդ մասին գրավոր տեղեկացնում է Վաճառողին:

7.5. Գնորդին իրավունք է վերապահվում մինչև տվյալ ամսվա 15-ը Վաճառողին ներկայացնել հայտ` էլեկտրաէներգիայի և հզորության հաջորդ ամսվա պայմանագրային մեծությունների փոփոխման մասին: Տասնօրյա ժամկետում Վաճառողի կողմից մերժում չստանալու դեպքում հայտագրված մեծությունները ստանում են պայմանագրային մեծությունների ուժ:

 

Հոդված  8

 

Վեճերի լուծումը

 

8.1. Պայմանագրի կատարման ընթացքում առաջացած վեճերը կարող են լուծվել Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:

8.2. Սույն Պայմանագրի 8.1. կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

Հոդված 9

 

Պայմանագրի գործողության ժամկետը

 

9.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց հետո` սկսած «______» ____________ 199 թ. և գործում է _______________ ժամկետով` մինչև «______» ______________ 199 թ.:

9.2. Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, եթե պայմանագրային ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ Կողմերից մեկը չի դիմել մյուսին` այն դադարեցնելու կամ վերանայելու խնդրանքով:

9.3. Պայմանագիրը կազմված է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

Հոդված  10

 

Հատուկ պայմաններ

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Հոդված  11

 

Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկ

 

1. Հավելված թիվ 1 - Գնորդի և ենթաբաժանորդների էլեկտրատեղակայանքների և հաշվառքի սարքերի տվյալները

2.* Հավելված թիվ 1 - էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային մեծությունները

3.* Հավելված թիվ 2 - Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը

_____________

*  պետք է չհակասեն սույն Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը.

 

Հոդված  12

 

Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային համարները

 

Վաճառող`                               Գնորդ`

Հասցեն` ___________________________    Հասցեն` __________________________

___________________________________    __________________________________

___________________________________    __________________________________

Հ/հ _______________________________    Հ/հ ______________________________

___________________________________    __________________________________

 

Լիցենզիայի համարը                      Պետ. ռեգիստրի գրանցման համարը

Հեռախոս                                Հեռախոս

Հեռատիպ                                Հեռատիպ

Ֆաքս                                   Ֆաքս

Ղեկավար                                Ղեկավար

 

            Կ.Տ.                                  Կ.Տ.

 

Հավելված թիվ 1

էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի

«______» _____________ 199 թ. թիվ ______ պայմանագրի

(1000 վ ցածր լարման սպառողների համար)

 

Գնորդի և ենթաբաժանորդների էլեկտրատեղակայանքների և հաշվառքի սարքերի տվյալները

1. Վաճառող` __________________________________________________________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

 

2. Գնորդ` _________________________________________ քարտ թիվ _________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

 

_________________________________________________________________________

                                 (հասցեն)

 

3. Էլեկտրաէներգիայի վաճառքի պատասխանատու անձը

 

_________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

 

4. Էլեկտրաէներգիայի գնման պատասխանատու անձը

 

_________________________________________________________________________

             (պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

 

հերթափոխների թիվը _______________ , ամսվա աշխատանքային օրերը ____________

 

հերթափոխների տևողությունը ___________ ժ.

5. Գնորդի և ենթաբաժանորդների էլեկտրատեղակայանքների հաշվառքի սարքերի տվյալները

 

.___________________________________________________________________________.

|Հ.   | Էլեկտրա-  | Հասցեն |     Տեխնիկական պայմանները      | Աշխա- | Սըն-  |

|ը.հ. | տեղակա-   |        |________________________________| տան-  | ման   |

|     | յանքների  |        | Սնման    | Սնման   | Հայտարար- | քային | կետը  |

|     | անվանու-  |        | սխեմայի  | լարումը | ված առա-  | ժամե- |       |

|     | մը        |        | խումբը   |         | վելագույն | րի    |       |

|     |           |        |          |         | բեռը*     | քանա- |       |

|     |           |        |          |         | (կՎտ)     | կը    |       |

|     |           |        |          |         |           | (ժամ) |       |

|_____|___________|________|__________|_________|___________|_______|_______|

| 1   |    2      |   3    |   4      |   5     |   6       |   7   |  8    |

|_____|___________|________|__________|_________|___________|_______|_______|

| 1   |           |        |          |         |           |       |       |

|_____|___________|________|__________|_________|___________|_______|_______|

| 2   |           |        |          |         |           |       |       |

|_____|___________|________|__________|_________|___________|_______|_______|

| 3   |           |        |          |         |           |       |       |

.___________________________________________________________________________.

.___________________________________________________________________________.

| Հ.  |               Հաշվառքի սարքերի տվյալները                |           |

| ը.հ.|_________________________________________________________|  Սահմա-   |

|     |   Տեղա- | Պատաս- |  Հաշ-   | Պլանային  | Հոսանքի տրանս- |  նազատման |

|     |   դրման | խանատու|  վիչի   | ստուգման  | ֆորմատորի      |  կետը     |

|     |   տեղը  | կողմը  |  տեսա-  | ժամկետը   | փոխարկման      |           |

|     |         |        |  կը և   |           | գործակիցը      |           |

|     |         |        |  գործ.  |           |                |           |

|     |         |        |  համարը |           |                |           |

|_____|_________|________|_________|___________|________________|___________|

| 1   |    9    |  10    |   11    |   12      |    13          |    14     |

|_____|_________|________|_________|___________|________________|___________|

| 1   |         |        |         |           |                |           |

|_____|_________|________|_________|___________|________________|___________|

| 2   |         |        |         |           |                |           |

|_____|_________|________|_________|___________|________________|___________|

| 3   |         |        |         |           |                |           |

.___________________________________________________________________________.

 

* մեկդրույքանի սակագնի դեպքում պայմանագրային մեծություն չէ և կրում է

տեղեկատվական բնույթ

 

Վաճառող` _____________________    Գնորդ` ____________________

           (ստորագրությունը)              (ստորագրությունը)

 

______________________________    ___________________________

      (անունը, ազգանունը)             (անունը, ազգանունը)

 

______________________________    ___________________________

 

       Կ.Տ.                             Կ.Տ.

 

«______» _____________ 199 թ.  «_____»_____________ 199 թ.

 

Հավելված թիվ 1*

էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի

«_____» ____________ 199 թ. թիվ _____ պայմանագրի

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Վաճառող` __________________________________________________________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

 

2. Գնորդ` _______________________________________ քարտ թիվ ___________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

 

_________________________________________________________________________

                                (հասցեն)

 

3. Գնորդի սպառիչի դրվածքային հզորությունը ____________________________ հերթափոխների թիվը ________ , ամսվա աշխատանքային օրերը __________ հերթափոխի տևողությունը _________ ժ.

4. Գնորդի էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային մեծությունները էներգահամակարգի աշխատանքի տարբեր վիճակներում

 

.___________________________________________________________________________.

|Աշխատան|   Պայմանագրային  |   Պայմանագրային մեծությունների չափն ըստ        |

|քային  |   մեծությունների |   եռամսյակների                                 |

|վիճակը |   անվանումը      |________________________________________________|

|       |                  |     I    |    II    |   III     |   IY         |

|_______|__________________|__________|__________|___________|______________|

|       |                  |          |          |           |              |

| Բնա-  |   Առավելագույն   |          |          |           |              |

| կանոն |   բեռը (կվտ)     |          |          |           |              |

|       |__________________|__________|__________|___________|______________|

|       |   էլեկտրաէներ-   |          |          |           |              |

|       |   գիայի միջին    |          |          |           |              |

|       |   օրական ծախսը   |          |          |           |              |

|       |   (կվտժ)         |          |          |           |              |

|_______|__________________|__________|__________|___________|______________|

|       |   Տեխնոլոգիական  |          |          |           |              |

| Վթա-  |   ամրագրված      |          |          |           |              |

| րային |   բեռը (կվտ)     |          |          |           |              |

|       |__________________|__________|__________|___________|______________|

|       |   Վթարային       |          |          |           |              |

|       |   ամրագրված      |          |          |           |              |

|       |   բեռը (կվտ)     |          |          |           |              |

.___________________________________________________________________________.

 

5. Հզորության պայմանագրային մեծությունը սահմանվում է աշխատանքային օրվա ժ.__________ -ից մինչև ժ.__________ -ը:

6. Էներգահամակարգի վթարային վիճակներում Վաճառողի պահանջով Գնորդը պարտավոր է սահմանափակել էլեկտրաէներգիայի (հզորության) սպառումը մինչև տեխնոլոգիական ամրագրված մեծությունը: Վթարային վիճակի մասին Վաճառողը հայտնում է Գնորդին _____________________________:

(հեռախոսով, հեռագրով և այլն)

 

7. Լրացուցիչ պայմաններ _______________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

_____________

*  1000 Վ և բարձր լարման սպառողների համար.

 

Հավելված թիվ 1

(շարունակություն)**

 

8. Գնորդի ենթասպառողների էլեկտրաէներգիայի

և հզորության պայմանագրային մեծությունները

 

.___________________________________________________________________________|

|   |        Ենթասպառողների տվյալները       | Պայմանագրային մեծություններն  |

|   |                                       | ըստ եռամսյակների              |

|   |_______________________________________|_______________________________|

|   | Անվա- | Քար-|  Էլեկ- |  Հաշվառքի      | Էլեկտրաէներգիայի օրական       |

|   | նումը | տի  |  տրա-  |  սարքերի       | ծախսը  (կՎտժ)                 |

|   | և     | հա- |  կան   |                |_______________________________|

|Հ. | հաս-  | մա- |  սար-  |                |հայտարարված հզորությունը (կՎտ) |

|ը.հ| ցեն   | րը  |  քա-   |________________|_______________________________|

|   |       |     |  վո-   | հաշվի- | հոսան-|      |      |        |        |

|   |       |     |  րում- | չի տե- | քի    |      |      |        |        |

|   |       |     |  ների  | սակը   | տրանս-|   I  | II   | III    | IY     |

|   |       |     |  դըր-  | և      | ֆորմա-|      |      |        |        |

|   |       |     |  ված-  | գոր-   | տորի  |      |      |        |        |

|   |       |     |  քա-   | ծարա-  | փո-   |      |      |        |        |

|   |       |     |  յին   | նային  | խարկ- |      |      |        |        |

|   |       |     |  հզո-  | համարը | ման   |      |      |        |        |

|   |       |     |  րութ- |        | գոր-  |      |      |        |        |

|   |       |     |  յու-  |        | ծակիցը|      |      |        |        |

|   |       |     |  նը    |        |       |      |      |        |        |

|   |       |     |  (կՎտ) |        |       |      |      |        |        |

|   |       |     |        |        |       |      |      |        |        |

|___|_______|_____|________|________|_______|______|______|________|________|

|   |       |     |        |        |       |      |      |        |        |

|___|_______|_____|________|________|_______|______|______|________|________|

|   |       |     |        |        |       |      |      |        |        |

|___|_______|_____|________|________|_______|______|______|________|________|

|   |       |     |        |        |       |      |      |        |        |

|___|_______|_____|________|________|_______|______|______|________|________|

|   |       |     |        |        |       |      |      |        |        |

.___________________________________________________________________________.

 

* ա) լրացվում է բոլոր ենթասպառողների համար, անկախ լրացումից

բ) 1000 Վ-ից բարձր լարման սպառողների համար հզորության պայմանագրային

մեծությունը ունի տեղեկատվական բնույթ

 

   Վաճառող` _______________________      Գնորդ` ______________________

               (ստորագրությունը)                  (ստորագրությունը)

 

   ________________________________      _____________________________

         (անունը, ազգանունը)                  (անունը, ազգանունը)

 

   ________________________________      _____________________________

 

         Կ.Տ.                                  Կ.Տ.

 

   «_______»______________ 199  թ.     «________»____________ 199  թ.

 

Հավելված թիվ 2

Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի

«_____»__________ 199 թ. թիվ _____ պայմանագրի

 

ՎԱՃԱՌՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԵՐԸ

 

1. Վաճառող` _____________________________________________________________

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

 

2. Գնորդ` _________________________________________________ քարտ թիվ ____

(ձեռնարկության, ընկերության անվանումը)

 

_________________________________________________________________________

                                 (հասցեն)

 

I. Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետերը

(էլեկտրամատակարարման միագիծ սխեման կցվում է)

 

1. ______________________________________________________________________ 2. ______________________________________________________________________ 3. ______________________________________________________________________ 4. ______________________________________________________________________ 5. ______________________________________________________________________

 

II. Լրացուցիչ տեղեկություններ և պայմաններ

 

1. Գնորդի էլեկտրատնտեսության պատասխանատու անձ`

 

__________________________________________________  ____________________

          (պաշտոնը, անունը, ազգանունը)                    (հեռախոս)

 

2. Էլեկտրաէներգիայի գնման պատասխանատու անձ`

 

_________________________________________________  _____________________

         (պաշտոնը, անունը, ազգանունը)                    (հեռախոս)

 

3. Էլեկտրաէներգիայի վաճառքի պատասխանատու անձ`

 

_________________________________________________  _____________________

         (պաշտոնը, անունը, ազգանունը)                    (հեռախոս)

 

4. Գնորդի էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի «կարգը» _____________

5. Գնորդի ________ կՎ լարման էլեկտրատեղակայանքների օպերատիվ սպասարկումը կատարում է ______________________:

(գնորդը, վաճառողը)

 

   Վաճառող` ______________________     Գնորդ` ___________________

              (ստորագրությունը)                (ստորագրությունը)

 

   _______________________________     __________________________

        (անունը, ազգանունը)               (անունը, ազգանունը)

 

   _______________________________     __________________________

 

          Կ.Տ.                                Կ.Տ.

 

   «______» ____________ 199  թ.     «_______» _____________ 199  թ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.04.1998
N 25
Որոշում