030.0055.260598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ, որոշում եմ.
1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամներ նշանակել`
ՎԱՐԴԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ (լիազորությունների
ժամկետը` հինգ տարի)
ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովի նախագահի տեղակալ
(լիազորությունների ժամկետը` չորս տարի)
ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովի անդամ (լիազորությունների
ժամկետը` երեք տարի)
ԷՄԻԼ ԱՃԵՄՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովի անդամ (լիազորությունների
ժամկետը` երկու տարի)
ՄԵԼՍԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
հանձնաժողովի անդամ (լիազորությունների
ժամկետը` մեկ տարի):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի մասին» ՆՀ - 717 և 1997 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ - 720 հրամանագրերը:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
26 մայիսի 1998 թ.
ՆՀ-55