Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹ ...

11.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.06.1998  -ից մինչեւ   11.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 87-ն հրաման)

i

115.0053.080698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 1998 թ. թիվ 53-Պ

 

i

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Ընտանեկան նպաստի վճարման և փոխադարձ հաշվետվությունների իրականացման մասին» հրահանգը:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«18» 05 1998թվ.

ԹԻՎ 53-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն հրահանգով սահմանվում է ընտանեկան նպաստի (այսուհետև նպաստ) վճարման և վճարող մարմնի (այսուհետև ՎՄ) հետ փոխադարձ հաշվետվությունների իրականացման կարգը:

1.2. Նպաստը նշանակում, համապատասխան ցուցակները կազմում և տպագրում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (այսուհետև կենտրոն):

 

2. Նպաստի վճարման փաստաթղթերի կազմումը

 

2.1. Նպաստի վճարումը կատարվում է ամսական վճարման ցուցակներով (հետագայում ցուցակ, հավելված թիվ 1):

2.2. Կենտրոնի կողմից տպագրված ցուցակները, ռեեստրներով (տես սույն հրահանգի 4-րդ բաժին) փոխանցվում են համապատասխան ՎՄ տվյալ ամսվա երկրորդ տասնօրյակում:

 

2.3. Ցուցակների բովանդակությունը`

 

2.3.1 Ցուցակների էջերը համարակալվում են:

 

2.3.2. Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, կենտրոնի և ՎՄ-ի անվանումը

 

2.3.3 Ցուցակի ամեն տողում նշվում են մեկ նպաստառու ընտանիքին վերաբերող հետևյալ տվյալները`

 

հասցեն

 

նպաստառուի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը

 

սոցիալական անձնագրի (ՍԱ) համարը,

 

փաստաթուղթ     լրացվում է նպաստառուի անձնագրի տվյալները,

 

անձանց         նախորդ ամիսների ընթացքում նպաստառուի կողմից

 

ամիսների       չստացած գումարը, ոչ ավելի քան երկու ամիս

 

գումարը

 

ստորագրությունը ստորագրում է նպաստառուն

 

ստորագրությունը ստորագրում է վճարողը

 

տվյալ ամսվա     այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը,

 

նպաստի չափը

 

ստորագրությունը ստորագրում է նպաստառուն,

 

օր              վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը

 

ստորագրությունը ստորագրում է վճարողը

 

2.3.4 Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, կնիքի տեղը, կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:

 

2.3.5 Ցուցակի վերջում նշվում է 2.3.4 կետով սահմանված բոլոր տեղեկությունների ամփոփ տվյալները:

 

2.4. Ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկի պահանջով նպաստը կարող է նրան վճարվել իր բաժնեմասով, որը ստացվում է ընտանեկան նպաստի գումարը բաժանելով ընտանիքի անդամների թվի վրա:

2.4.1 Տպված վճարման ցուցակում մեկ պարզ գծով ջնջվում է այդ ընտանիքին վերաբերող ամբողջ տողը (ռեեստրը ներառյալ) և նույն էջի հակառակ երեսին ձեռագիր լրացվում է այդ ընտանիքի չափահաս այն անդամների ազգանունները և տվյալները վճարման ցուցակին և ռեեստրին համապատասխան, որոնց նպաստը նշանակվում է բաժնեմասով:

 

2.4.2 Եթե բաժնեմասը պահանջվում է մի քանի անձի համար (օրինակ մայրն իր երկու երեխաների հետ), ապա մեկ անձին հասնող գումարը բազմապատկվում է բաժնեմասը պահանջող անձանց թվով (բերված օրինակի համար 3-ով) և նշվում որպես վճարման ենթակա գումար:

 

3. Վճարման փաստաթղթերի հանձնումը

 

3.1 Ցուցակները հանձնվում են ՎՄ տիտղոսաթերթի հետ (հավելված 2):

 

3.2 Տիտղոսաթերթի բովանդակությունը`

 

3.2.1 Տիտղոսաթերթերի գլխամասում նշվում է կենտրոնի անվանումը, ՎՄ-ի անվանումը, կազմելու ամսաթիվը, ո՞ր ամսվա համար է, նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարները:

 

3.2.2 Մնացյալ տվյալները տրվում են ըստ էջերի հետևյալ բովանդակությամբ.

 

էջի համարը

 

այդ էջում նպաստառու ընտանիքների թիվը

 

այդ էջում ընտանիքների անդամների թիվը

 

վճարման ենթակա գումարը

 

3.2.3 Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է էջերի քանակը, նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, վճարման ենթակա գումարը:

 

3.2.4 Վերջին էջում նշվում է 3.2.3 կետով որոշված բոլոր տվյալների ամփոփը:

3.3 Տիտղոսաթերթը ստորագրում են կատարողը` կենտրոնի լիազոր ներկայացուցիչը և ստացողը` ՎՄ-ի լիազոր ներկայացուցիչը:

 

3.4 Տիտղոսաթերթը կազմում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կենտրոնում, մյուսը` ՎՄ-ում:

 

4. Կենտրոնում - ՎՄ փոխադարձ հաշվետվությունների անցկացման կարգը

 

4.1 Կենտրոնները ՎՄ են հանձնում ամսական ռեեստրներ, որոնք տպագրվում են վճարման ցուցակին զուգահեռ նույն էջի վրա:

 

   4.1.1    Ռեեստրի բովանդակությունն է`

 

ՍԱ-ի

համարը  նպաստառուի ՍԱ-ի համարը

 

Գումարը տվյալ ամսում վճարվող գումարի չափը

 

   Օր       նշվում է այն օրը (երկու նիշով), երբ վճարվել է տվյալ գումարը

            կամ չվճարելու դեպքում` «չվ», որը լրացվում է ՎՄ-ի վճարման

            համար պատասխանատու անձի կողմից

 

Անցողիկ նախորդ 2 ամիսների ընթացքում տվյալ ընտանիքին չվճարված

գումարները, որոնք պետք է վճարել նախորդ ամիսների ցուցակով

 

   Օր       նշվում է անցողիկ գումարի վճարման ամսաթիվը (երկու նիշով),

            կամ չվճարելու դեպքում` «չվ»

            եթե տվյալ գծով չկա անցողիկ գումար, ապա համապատասխան

            դաշտում նշվում է «*****» (աստղանիշեր)

 

4.2.1 Ռեեստրը ՎՄ-ում լրացվում և մշակվում է, ապա հաստատվում և կնքվում է ՎՄ-ի ղեկավար աշխատակցի կողմից ու վերադարձվում կենտրոն:

 

5. Փաստաթղթերի հանձնման և վերադարձման կարգը

 

5.1 Ցուցակները ՎՄ է հանձնվում տվյալ ամսվա 2-րդ տասնօրյակում:

Հանձնումը կատարվում է կենտրոնում, ՎՄ կողմից լիազորված անձին, երկուսն էլ ստորագրելով տիտղոսաթերթի երկու օրինակներում:

 

5.2. ՎՄ-ները լրացված և հաստատված ռեեստրները կենտրոն են հանձնում հաջորդ ամսվա առաջին հինգ օրացուցային օրվա ընթացքում, 5.1 կետով սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                         «08»  06     1998Թ

                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 169800133

 

Ց ՈՒ Ց Ա Կ

  ՍԵՎԱՆԻ     ՍԾՏԿ-Ի ԿՈՂՄԻՑ 1998 Թ. ՀՈՒՆՎԱՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ             ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

                     ԸՆԴԱՄԵՆԸ  1    1       620 Կ/ԲԱԺ

._________________________________________________________________________.

|   Հասցե |Ազգանուն, Անուն, Հ.  |Սոց.  | Անձը հաստ.  |   Անցած ամիսների   |

|Շենք|Բնակ|                     |Անձ.  | Փաստաթուղթ  |Գումար |Ստորագ.|Ստր |

|____|____|_____________________|______|_____________|_______|_______|____|

| 54 | 62 |ԲԵԲԵՐՅԱՆ ԲԵԲԱ Բ.     |187524|             |       |       |    |

|         |                     |      |             |       |       |    |

|  ՎԱՐՍԵՐ |                     |      |             |       |       |    |

|         |                     |      |             |       |       |    |

|    |    |ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍԵԴԱ Հ.   |187539|             |       |       |    |

|    |    |                     |      |             |       |       |    |

|    |    |ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ Ա.  |187532|             |       |       |    |

|    |    |                     |      |             |       |       |    |

|    |    |ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ Գ.  |187534|             |       |       |    |

|    |    |                     |      |             |       |       |    |

|    |    |ՍԱՐԳՍՅԱՆ ԹԱՔՈՒՇ Ա.   |187530|             |       |       |    |

._________________________________________________________________________.

 

    Էջում  Ընդամենը   5  ընտանիք         անձ` 25

     Կ.Տ.             Կենտրոնի տնօրեն`  ________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1.

ՆՊԱՍՏՆԵՐ 06/05/98

                                   ՍԵՎԱՆԻ      ՍԾՏԿ 620 Կ/ԲԱԺ

                                       ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԷՋ,  ԷՋ 1

 

.____________________________.  ._______________________________.

|       ՀՈՒՆՎԱՐ Ամսվա        |  | Թիվ|  Սոց. |Անցած |Հունվար    |

| Գումար  | Ստորագ.| Օր |Ստր |  |    |  Անձ. |Գումար|Գումար| Օր |

|_________|________|____|____|  |____|_______|______|______|____|

|  3500   |        |    |    |  | 1  |187524 |      | 3500 |    |

|         |        |    |    |  |    |       |      |      |    |

|         |        |    |    |  |    |       |      |      |    |

|         |        |    |    |  |    |       |      |      |    |

|  4000   |        |    |    |  | 2  |187539 |      | 4000 |    |

|         |        |    |    |  |    |       |      |      |    |

|  4000   |        |    |    |  | 3  |187532 |      | 4000 |    |

|         |        |    |    |  |    |       |      |      |    |

|  4500   |        |    |    |  | 4  |187534 |      | 4500 |    |

|         |        |    |    |  |    |       |      |      |    |

|  1500   |        |    |    |  | 5  |187530 |      | 1500 |    |

.____________________________.  ._______________________________.

  17500                                              17500

                                      Ընդ. 5 ընտ.   17500   դր.

                                      Վճարվել է ընտ.        դր.

Գլխ. Հաշվապահ` _______________

 

   -1                                                    ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

      ՍԵՎԱՆԻ                  ՍԾՏԿ         06/05/98 Թ.

      ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ     ԹԻՎ          620

      ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ     ԱՆՑՈՂԻԿ ԵՎ    ՀՈՒՆՎԱՐԻ

      ԳՈՐԾԵՐԻ ՔԱՆԱԿԸ                       5

      ԱՆՁԵՐԻ ՔԱՆԱԿԸ                        1

ԱՆՑՈՂԻԿ

      ՀՈՒՆՎԱՐ                              17500

 

._____________________________________________________________________.

| Էջի թիվ  | Գործերի քանակը  |  Անձերը  |  Անցողիկ   |    Հունվար     |

|__________|_________________|__________|____________|________________|

|     1    |       5         |   25     |            |     17500      |

._____________________________________________________________________.

 

        ՀԱՆՁՆԵՑԻ                                 ԸՆԴՈՒՆԵՑԻ

      ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ                      ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

 

  ______________________                  ________________________

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18.05.1998
N 53-Պ
Հրաման