Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2008 թվականի N 56

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,...»: Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Օրենսգրքի նշված դրույթները վերաբերում են Հանրապետությունում անցկացվող բոլոր ընտրություններին, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քվեարկություններին մասնակցելու, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, այլ սահմանափակումներ չի նախատեսում, ավելին, օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում է օրենքով:

2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասության 2-րդ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքին: Համաձայն այս դրույթի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր ոք:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
17.10.2008
N 56
Պաշտոնական պարզաբանում