117.0046.210598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
28 ապրիլի 1998թ. թիվ 46
i
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 05.02.98 թ. «Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի թիվ 159 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պետական պատվերով կառուցվող օբյեկտներում տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգման և վերահսկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» թիվ 59 որոշման 2-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգը:
2. Գիտատեխնիկական ինֆորմացիոն կենտրոնին (Գ. Մաթևոսյան) տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի ապահովել նշված կարգի հրատարակումը և տարածումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Ս. Կարապետյանի վրա:
ԿԱՐԳ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Կիրառման բնագավառը
Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, արդիականացում, վերանորոգում (հետագայում` շինարարություն):
2. Նորմատիվային վկայակոչումներ
Սույն կարգում վկայակոչված են ՀՍՏ 1.0-93 «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգ: Հիմնական դրույթներ»:
3. Սահմանումներ
Սույն կարգում կիրառվել են տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.0-93-ին համապատասխան:
4. Ընդհանուր դրույթներ
4.1. Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցներին նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորվող օբյեկտներում կատարվում է գործող գներով շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում`
- կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման.
- կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման.
- արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:
4.2. Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`
Ա = Ծ + Շ + Հ
որտեղ`
Ա - արժեքն է
Ծ - ծախսերն է
Շ - շահույթն է
Հ - հարկերն է
4.3. Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը` ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով`
Ծ = ՈՒ + Վ + Ա
որտեղ`
Ծ - շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են
ՈՒ - ուղղակի ծախսերն են
Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն`
ՈՒ = Ա + Ն + Մ
որտեղ`
Ա - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են
աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով
Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է
Մ - շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են
Վ - վերադիր ծախսերն են
Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):
Ա - այլ ծախսերն են, որոնք հաշվի են առնում շինարարության վրա ազդող
յուրահատուկ (շին. հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների
կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները,
շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:
5. Գների հաշվարկումը
5.1. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՀՀՇՆ, ՇՆևԿ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:
5.2. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները`
- աշխատավարձ
- նյութերի արժեքը
- մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը
- վերադիր ծախսեր
- շահույթ
- այլ ծախսեր
- ավելացված արժեքի հարկ
5.2.1. Աշխատավարձի հաշվարկը
Աշխատավարձը հաշվարկվում է`
Ա = Տ x Դ x Գ
որտեղ`
Ա - աշխատավարձի չափն է
Տ - աշխատատարությունն է մարդ. ժամերով (որոշվում է ելնելով կատարված
աշխատանքների ծավալից և միավոր աշխատաժամի նորմայից)
Դ - 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը
բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ՀՀ
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշմամբ)
Գ - սոցապահովման հատկացումների գործակիցն է
Աշխատատարության նորմաների բացակայության դեպքում աշխատավարձի չափը որոշվում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
5.2.2. Նյութերի արժեքի հաշվարկը
Նյութերի արժեքը հաշվարկվում է`
Ն = (Ն1 x Ա1 + Ն2 x Ա2 ... + Նn x Աn) x 1,05 x 1,05 x 1,02
որտեղ`
Ն - նյութերի արժեքն է
Ն1, Ն2, Նn - նյութերի ծախսն է ըստ նորմերի
Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են,
ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի
(հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և
այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների,
անհատ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում
ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների
գները չպետք է գերազանցեն ՀՀ Քաղաքաշինության
նախարարության կողմից թողարկվող ինֆորմացիոն
տեղեկագրում բերված գներին:
1,05 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է
1,05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է
1,02 - պահեստավորման - փաթեթավորման ծախսերը հաշվի առնող
գործակիցն է
5.2.3. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`
Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2 ... + Ժn x Աn) x 1.03
որտեղ`
Մ - Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Ժ1, Ժ2, Ժn - մեքենաների աշխատանքի ժամանակն է
Ա1, Ա2, Ա3 - 1 մեք/ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ
պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների
պլանա - հաշվարկային գներով).
1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող
գործակից է
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
5.2.4. Վերադիր ծախսերի հաշվարկը
Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:
ՈՒ x 5,3
Վ = _____________
100
5.2.5. Շահույթի չափի հաշվարկը
Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 օ/օ-ի չափով:
(ՈՒ + Վ) x 10
Շ = _________________
100
5.2.6. Այլ ծախսերի հաշվարկը
Այլ ծախսերը հաշվարկվում են`
Ա = Ժ + Ձ + Լ
որտեղ`
Ա - այլ ծախսերն են
Ժ - ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության
(շարժական կամ հավաքովի - քանդովի շենքերի օգտագործման),
ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (Էլեկտրաէներգիայի,
ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների և հրապարակների և այլն)
ծախսերն են, ընդունվում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության
նորմաներով
Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ
ծախսերն են, ընդունվում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության
նորմաներով
Լ - ՀՀ Կառավարության (սահմանված կարգով ՀՀ կառավարման մարմնի)
կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր
5.2.7. Հարկեր
ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն թիվ 1 հավելվածի (ձև 1,2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն թիվ 2 հավելվածի (ձև 1,2):
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ձև թիվ 1
Պատվիրատու ____________________________ Շինարարության անվանումը և նրա հասցեն ________________________________ Օբյեկտի անվանումը _____________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Շինարարական աշխատանքների արժեքի
___________________ 19 թ.
.__________________________________________________________________________.
| Հ/Հ | Հիմնավո- | Աշխատանքների | Չափման |Ծավալը | Արժեքը հազ. դրամ |
| | րում | և ծախսերի | միավորը | |__________________|
| | | անվանումը | | |Միավորի Ընդհանուր|
|______|__________|________________|___________|________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 7 |
|______|__________|________________|___________|________|__________________|
|______|__________|________________|___________|________|__________________|
|______|__________|________________|___________|________|__________________|
.__________________________________________________________________________.
Ընդամենը
____________________________________________ նախագծային ինստիտուտի
(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն) պատասխանատու ներկայացուցիչ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Ձև թիվ 2
Պատվիրատու ________________________
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ____________________________
Օբյեկտի անվանումը _________________
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
________________________ 19 թ.
._____________________________________________________.
| Հ/Հ | Հոդվածների անվանումը | Արժեքը հազ. դրամ |
|_______|_______________________|_____________________|
| 1 | 2 | 3 |
|_______|_______________________|_____________________|
|_______|_______________________|_____________________|
|_______|_______________________|_____________________|
._____________________________________________________.
Ընդամենը
_____________________________________________ նախագծային ինստիտուտի
(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն) պատասխանատու
ներկայացուցիչ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Ձև թիվ 1
Պատվիրատու __________________________
Աշխատանք կատարողը ____________________
Պայմանագիր թիվ _______________________ 19 թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն _______________________________
Օբյեկտի անվանումը ____________________
ՀԱՇՎԱՐԿ
Կատարված շինարարական աշխատանքների
________________________ 19 թ.
.___________________________________________________________________________.
|Հ/Հ | Աշխատանքների և | Աշխատանքների | Կատարված է |
| | ծախսերի անվանումը | և ծախս. արժեքը |_________________________|
| | | | շինարար. հաշվետու |
| | | | սկզբից ժամանակ |
| | | |_________________________|
| | | | օ/օ| կատ. |օ/օ |կատ. |
| | | | | աշխ. | |աշխ. |
| | | | | արժեքը | |ար- |
| | | | | | |ժեքը |
|____|_____________________|______________________|____|________|____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
.___________________________________________________________________________.
Ընդամենը
Կ.Տ. ______________________________________ հաշվարկ կատարող
(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)
Կ.Տ. _____________________________________________ հաշվարկ ընդունող
(պատվիրատուի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
ՀԱՇՎԱՐԿ ԹԻՎ 2
Ձև թիվ 2
Պատվիրատու ______________________________
Աշխատանք կատարողը _______________________
Պայմանագիր թիվ __________________________ 199 թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն __________________________________
Օբյեկտի անվանումը _______________________
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Կատարված շինարարական աշխատանքների
_______________________ 199 թ.
.___________________________________________________________________________.
| Հ/Հ | Աշխատանքների | Հիմնա- | Չափ, |Միավորի | Կատարված է |
| | և ծախսերի | վորում | միավոր |արժեքը |________________________|
| | անվանումը | | | | Հաշվետու | շինարար. |
| | | | | | ժամա- | սկզբից |
| | | | | | նակա- | ներառե- |
| | | | | | շրջանում | լով հաշ- |
| | | | | | | վետու |
| | | | | |_____________| ժամանա- |
| | | | | |քանակը |կատ. | կաշրջանը |
| | | | | | |աշխ. | |
| | | | | | |ար- | |
| | | | | | |ժեքը | |
|_____|______________|_________|_________|_________|_______|_____|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
.___________________________________________________________________________.
Ընդամենը
Կ.Տ. ____________________________________________ հաշվարկ կատարող
(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)
Կ.Տ. _____________________________________________ հաշվարկ ընդունող
(պատվիրատուի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 05 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 199800129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.98 թ. թիվ 10 - 470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան 18.03.98 թ. ՖՓ - 17/433 գրությամբ ներկայացված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի» հայտնում ենք հետևյալը.
Կարգի 5.2.1. ենթակետում «ընդունվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի որոշմամբ» արտահայտությունը փոխարինել «սահմանվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից» արտահայտությամբ: