Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ...

 

 

118.0104140598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլի 1998թ.  թիվ 104

 

i

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման պահանջներից`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Հաստատել անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեության օրինակելի կանոնակարգը (կցվում է):

i

2. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող մասնագիտացված անձանց սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

(2-րդ կետը խմբ. 01.07.98 թիվ 211 հրաման)

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

թիվ 104 հրամանով

«09» ապրիլի 1998 թ.

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի

վարման գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է ----------------------------------------------

-------------------------------------------------------------------------

              (ձեռնարկության, կազմակերպության անվանումը)

 

(այսուհետև` ռեեստրավար) անվանական արժեթղթերի (այսուհետև` արժեթղթեր) սեփականատերերի ռեեստրի վարման գործունեության կարգը և հիմնադրույթները:

2. Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման համակարգը (այսուհետև` ռեեստրի վարման համակարգ) արժեթղթեր թողարկողի, արժեթղթերի սեփականատերերի, արժեքի, քանակի, տեսակի, մարման, արժեթղթերով կատարվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև այդ տեղեկությունների համար հիմք հանդիսացող ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միասնական համակարգ է:

Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեությունը ներառում է ռեեստրի վարման համակարգը կազմող տվյալների հավաքումը, սևեռումը, վերամշակումը, պահպանումը և փոխանցումը:

3. Ռեեստրավարը գործում է ՀՀ օրենսդրության, սույն կանոնակարգի և ձեռնարկության կանոնադրության համաձայն:

 

II. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ռեեստրի վարման գործունեության ընթացքում ռեեստրավարը իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված հիմքերով և դեպքերում արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում արժեթղթերի ձեռք բերման համար հայտ ներկայացրած անձանց հաշվառում (արժեթղթերի տեղաբաշխման գրանցամատյանի հիմնում և վարում).

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի սեփականատերերի հաշվառման, արժեթղթերով կատարված գործառնությունների և արժեթղթերի հավաստագրերի տրման և ոչնչացման գրանցամատյանների կազմում և սկզբնական գրառումների կատարում, ինչպես նաև գրանցամատյաններում արժեթղթերի սեփականատերերի հաշվառումների, արժեթղթերով կատարված գործառնությունների, արժեթղթերի հավաստագրերի տրման և ոչնչացման գործողությունների գրանցում (ռեեստրի հիմնում և վարում).

գ) ռեեստրի գրանցամատյանների և գրանցումների համար ներկայացվող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի (այսուհետև` ռեեստրի գրանցամատյաններ ու փաստաթղթեր սույն կանոնակարգով սահմանված պահպանում (ռեեստրի պահպանում),

դ) օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում արժեթղթերի սեփականատերերի հաշվառման և արժեթղթերով կատարվող գործառնությունների, արժեթղթերի հավաստագրերի տրման և ոչնչացման գործողությունների դադարեցումից կամ գրանցման անհնարինությունից թելադրված գրանցումների ժամանակավոր դադարեցում (ռեեստրի վարման ժամանակավոր դադարեցում),

ե) օրենսդրությամբ, սույն կանոնակարգով և կամ ռեեստրի վարման վերաբերյալ կնքված պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով գրանցումների վերջնական դադարեցում և ռեեստրի գրանցամատյանների ու փաստաթղթերի արխիվային պահպանության հանձնում (ռեեստրի փակում):

 

III. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

5. Արժեթղթերի տեղաբաշխման գրանցամատյանը հիմնում և վարում է արժեթղթեր թողարկողը կամ ռեեստրավարը` համաձայն ռեեստրի վարման վերաբերյալ կնքված պայմանագրի:

6. Արժեթղթերի տեղաբաշխման գրանցամատյանը լինում է թղթային ձևով (տեղեկությունների գրանցումը կատարվում է թղթային գրանցամատյաններում), և կամ համակարգչային ձևով, (տեղեկությունների գրանցումը կատարվում է համակարգչային ձևով գրանցամատյաններում):

7. Արժեթղթերի տեղաբաշխման գրանցամատյանի ձևը որոշում է թողարկողը:

 

IY. ՌԵԵՍՏՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Ռեեստր հիմնելու և վարելու համար հիմք են հանդիսանում արժեթղթերի տեղաբաշխման գրանցամատյանի տվյալները:

9. Ռեեստրը վարվում է թղթային ձևով (տեղեկությունների գրանցումը կատարվում է թղթային գրանցամատյաններում) և կամ համակարգչային ձևով (տեղեկությունների գրանցումը կատարվում է համակարգչային գրանցամատյաններում):

10. Ռեեստրի ձևը որոշում է թողարկողը կամ ռեեստրավարը` համաձայն ռեեստրի վարման վերաբերյալ կնքված պայմանագրի:

11. Օրենսդրության և սույն կանոնակարգի համաձայն ռեեստրավարը արժեթղթեր թողարկողի հետ կնքում է ռեեստրի վարման վերաբերյալ գրավոր պայմանագիր (այսուհետև` պայմանագիր), որը պետք է ներառի`

ա) թողարկողի և ռեեստրավարի լրիվ անվանումները և իրավաբանական հասցեները.

բ) ռեեստրի վարումը ռեեստրավարի կողմից իրականացնելու վերաբերյալ որոշումն ընդունող թողարկողի կառավարման մարմնի անվանումը, որոշման ընդունման ամսաթիվը և համարը.

գ) պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը և գործողության ժամկետը.

դ) ռեեստրի պահպանման, վարման ժամանակավոր դադարեցման և փակման պայմանները.

ե) ռեեստրի վարման և պահպանման համար անհրաժեշտ սակագնի չափը և վճարման պայմանները.

զ) օրենսդրությանը չհակասող այլ տեղեկություններ, երկկողմանի համաձայնությամբ սահմանված իրավասություններ ու պարտավորություններ:

12. Ռեեստրավարը պատասխանատու է թողարկողի առաջ ռեեստրի վարման ու պահպանման համար:

 

Y. ՌԵԵՍՏՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

13. Ռեեստրի պահպանումը իրականացվում է ռեեստրավարի կողմից:

14. Ռեեստրավարը ռեեստրի գրանցամատյանների ու փաստաթղթերի պահպանության պայմաններին համապատասխան.

ա) նշանակում է ռեեստրի պահպանման համար պատասխանատու անձի կամ անձանց.

բ) թղթային ձևով ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը պահում է չհրկիզվող առանձին պահարանում.

գ) ապահովում է չհրկիզվող պահարանի տեղադրումը ռեեստրի պահպանման կամ վարման համար պատասխանատու անձի աշխատասենյակում.

դ) ռեեստրին վերաբերող տեղեկատվություն պարունակող համակարգիչները (եթե այդպիսիք կան) պահում է սարքին, պաշտպանված վիճակում, որպեսզի բացառվի տեղեկատվության փչացումը, կորուստը, չնախատեսված արտահոսքը և ապահովում դրանց տեղադրումը ռեեստրի պահպանման կամ վարման համար պատասխանատու անձի աշխատասենյակում:

Սույն կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում ռեեստրավարի լիցենզիան կասեցվում է լիազորված պետական մարմնի կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

YI. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

15. Ռեեստրի վարումը ժամանակավոր դադարեցվում է`

ա) ռեեստրի վարման պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

բ) ռեեստրի վարման պայմանագրի միակողմանի լուծման դեպքում.

գ) ռեեստրի վարման պայմանագրի երկկողմանի լուծման դեպքում.

դ) ռեեստրավարի լիցենզիան լիազորված պետական մարմնի կողմից կասեցվելու կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

ե) ռեեստրավարի լուծարման դեպքում.

զ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

16. Սույն կանոնակարգի 15 կետի ա) ենթակետով նախատեսված դեպքում պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրավարը թողարկողին է փոխանցում ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը, եթե թողարկողը չի նախատեսում նոր պայմանագրի կնքում ռեեստրավարի հետ:

17. Սույն կանոնակարգի 15 կետի բ) ենթակետով նախատեսված դեպքում պայմանագիրը լուծող կողմը մյուս կողմին առնվազն 30 օր առաջ տեղեկացնում է պայմանագրի լուծման մտադրության մասին և պայմանագիրը լուծվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրավարը թողարկողին է փոխանցում ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

18. Սույն կանոնակարգի 15 կետի գ) ենթակետով նախատեսված դեպքում պայմանագիրը լուծվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրավարը թողարկողին է փոխանցում ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

19. Սույն կանոնակարգի 15 կետի դ) ենթակետով նախատեսված դեպքում լիազորված պետական մարմինը ռեեստրավարին և նրա հետ ռեեստրի վարման պայմանագրեր կնքած անձանց տեղեկացնում է ռեեստրավարի լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մտադրության մասին, այդ մասին որոշման ընդունման օրվանից առնվազն 15 օր առաջ: Լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրավարը թողարկողին է փոխանցում ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

20. Սույն կանոնակարգի 15 կետի ե) ենթակետով նախատեսված դեպքում, լուծարման մասին որոշման ընդունման օրվանից առնվազն 15 օր առաջ ռեեստրավարը թողարկողին գրավոր տեղեկացնում է լուծարման մտադրության մասին և լուծարման որոշումն ընդունելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նրան է փոխանցում ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

21. Ռեեստրի գրանցամատյանների ու փաստաթղթերի փոխանցման ժամանակ ռեեստրավարի մոտ կազմվում է փոխանցման և ընդունման ակտ, որը հաստատվում է կողմերի գործադիր տնօրենների կամ օրենսդրության համաձայն նրանց կողմից լիազորված անձանց ստորագրություններով:

 

YII. ՌԵԵՍՏՐԻ ՓԱԿՈՒՄԸ

 

22. Ռեեստրի փակումը կատարվում է արժեթղթեր թողարկողի լուծարման դեպքում:

23. Թողարկողը լուծարման կամ վերակազմավորման մասին որոշման ընդունման օրվանից առնվազն 15 օր առաջ ռեեստրավարին տեղեկացնում է լուծարման կամ վերակազմավորման մտադրության մասին:

Ռեեստրավարը նշված տեղեկությունն ստանալու օրվանից հետո 10 օրվա ընթացքում թողարկողին է փոխանցում ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

24. Թողարկողի լուծարման դեպքում ռեեստրը փակվում է բոլոր վերջնահաշվարկները կատարելուց հետո:

Ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը թողարկողը հանձնում է լուծարային հանձնաժողովին:

Ռեեստրի փակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լուծարային հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեեստրի գրանցամատյաններն ու փաստաթղթերը թղթային ձևով հանձնում է պետական արխիվային որևէ հաստատության:

25. Թողարկողի վերակազմավորման դեպքում փակվում է`

ա) միաձուլման ժամանակ միաձուլվողների ռեեստրը.

բ) միացման ժամանակ միացվողի ռեեստրը.

գ) բաժանման ժամանակ բաժանվողի ռեեստրը.

դ) վերափոխման ժամանակ վերափոխվողի ռեեստրը:

 

YIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

26. Ռեեստրավարը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում լիազորված պետական մարմնին ներկայացնել հաշվետվություններ:

27. Ռեեստրավարի մոտ փաստաթղթաշրջանառությունը կատարվում է օրենսդրությամբ և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

28. Օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում` ռեեստրավարը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Ռեեստրավարը չի կարող իր գործունեությունը համատեղել առևտրաարտադրական և սպասարկման ոլորտի որևէ տեսակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում լիցենզավորման ենթակա որևէ այլ տեսակի գործունեության հետ:

30. Սույն կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                    «14»  05    1998 Թ.

                  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800126

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
09.04.1998
N 104
Հրաման