Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՕՐԵ ...

 

 

118.0074.180398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

18 մարտի 1998 թ. թիվ 74

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՔԻՑ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի և նախկին օրենքից նոր օրենքին անցման ժամանակ պետական տուրքը հաշվարկելու, վճարելու և վերադարձնելու որոշ հարցերի կանոնակարգման նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի և նախկին օրենքից նոր օրենքին անցման ժամանակ պետական տուրքը հաշվարկելու, վճարելու և վերադարձնելու որոշ հարցերի կանոնակարգման մասին» հրահանգչական նամակը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1998 Թ. ՄԱՐՏԻ 18-Ի

ԹԻՎ 74 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՔԻՑ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածին համապատասխան, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել օրենքի որոշ հոդվածներ, որոնց գործողությունը առնչվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նախկին (մինչև 1998 թվականի հունվարի 12-ը գործող) օրենքի հոդվածների հետ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է հետևյալը.

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունվարի 10-ի օրենքը (այսուհետ` օրենք) ուժի մեջ մտնելու պահից` 1998 թ. հունվարի 12-ից ուժը կորցրած է ճանաչվել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ (այսուհետ` նախկին օրենք):

Անցումային ժամանակաշրջանում նախկին օրենքով սահմանված տուրքի հաշվարկման կարգից նոր օրենքով սահմանված տուրքի հաշվարկման կարգին անցման և տուրքի հաշվարկման ու հաշվառման որոշ հարցերի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.

 

1. ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՍԿՍՎԱԾ` ՍԱԿԱՅՆ ՉԱՎԱՐՏՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Օրենքի դրույթները վերաբերվում են 1998 թվականի հունվարի 12-ից հետո (ներառյալ 1998 թվականի հունվարի 12-ը) իրականացված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողություններին կամ ծառայություններին և կիրառվում են 1998 թվականի հունվարի 12-ից հետո ընկած ժամանակաշրջանի իրավահարաբերությունների կարգավորման համար: Օրենքի 7 հոդվածով սահմանվում են պետական տուրքի գանձման օբյեկտները, իսկ օրենքի 32 հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ «պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ»: Պետական տուրքի հաշվարկման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահը ճանաչվում է դրանց ավարտման պահը: Հետևաբար, եթե օրենքի չորրորդ գլխում նշված գործողությունները կամ ծառայությունները սկսվել են նախկին օրենքի գործողության ժամանակաշրջանում և ավարտվել են նոր օրենքի գործողության ժամանակաշրջանում (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), ապա այս դեպքում նախկին օրենքի դրույթներին համապատասխան գանձված պետական տուրքը ենթակա է վերահաշվարկման օրենքի գործող դրույթներին և առաջացած դրական տարբերությունը լրացուցիչ գանձման` մինչև համապատասխան գործողության կամ ծառայության մատուցման ավարտը, իսկ բացասական տարբերությունը` օրենքով սահմանված կարգով վերադարձման:

 

Օրինակ 1.

Օրենքի 19 հոդվածով նախատեսված է պետական տուրք` լիցենզիաներ տալու համար: Եթե քաղաքացին (կամ իրավաբանական անձը, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը) տրանսպորտային գործունեություն իրականացնելու նպատակով դիմել է լիցենզիա ստանալու համար և նրանից գանձվել է պետական տուրք ըստ նախկին օրենքի 20 հոդվածի բազային տուրքի 10-պատիկի չափով (10,000 դրամ), ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիցենզիա տալու համար (մինչև այն տալը) պետք է գանձվի պետական տուրք բազային տուրքի 50-պատիկի չափով (50,000 դրամ), այսինքն լրացուցիչ պետք է վճարվի 40,000 դրամ:

 

Օրինակ 2.

Եթե քաղաքացին նախկին օրենքի գործողության ժամանակ դիմել է օրենքի 16 հոդվածի 36 կետի «ա» ենթակետով նախատեսված անշարժ գույքի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական ստանալու համար և նրանից պետական տուրք չի գանձվել, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի իրավունքի վկայական ստանալու համար (մինչև այն ստանալը) պետք է վճարի պետական տուրք բազային տուրքի 5-պատիկի չափով (5,000 դրամ):

 

2. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Օրենքի 16 հոդվածով սահմանված է պետական տուրք պետական գրանցման համար, որի 13-րդ կետում նշված է նաև «այլ կազմակերպությունների պետական գրանցման համար»: Հետևաբար, այն բոլոր իրավաբանական անձինք, որոնք հոդվածում նշված չեն, պետական գրանցման համար պետք է վճարեն պետական տուրք սահմանված ընդհանուր կարգով:

 

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցման համար պետական տուրքը ամուսիններից գանձվում է օրենքով սահմանված կարգով և չափով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ամուսնալուծության գրանցման համար ամուսիններից մեկի դիմելու դեպքում պետական տուրքը նրանից (առաջին դիմողից) գանձվում է ամբողջությամբ, եթե դատարանի վճռով արտոնություն չի սահմանվել, իսկ երկրորդ կողմից հետագայում դիմելու դեպքում համապատասխան պետական տուրք չի գանձվում:

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող գործողությունների (ծառայությունների) կատարումից բխող քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխելու, լրացնելու և ուղղելու համար պետական տուրք չի գանձվում:

 

Օրինակ 3.

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում հայրության (մայրության) ճանաչման և որդեգրման գրանցման համար գանձվում է պետական տուրք բազային տուրքի չափով (1,000 դրամ): Նման դեպքերում հայրության (մայրության) ճանաչման և որդեգրման գրանցման հետևանքով անչափահաս երեխայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանի մեջ երեխայի անվան, ազգանվան, հայրանվան փոփոխման համար պետական տուրք չի գանձվում:

 

4. ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական տուրք գանձող մարմնի կողմից միաժամանակ միևնույն անձի հետ կապված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող տարբեր գործողություններ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և գանձվում է ըստ համապատասխան հաշվեհամարների:

 

Օրինակ 4.

Դատարանում միաժամանակ ամուսնալուծության և գույքի բաժանման մասին հայցադիմում տալու համար պետական տուրքը հաշվարկվում է և ամուսնալուծության համար (բազային տուրքի քառասնապատիկի չափով` 4,000 դրամ), և ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար (հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից):

 

Օրինակ 5. Պետավտոտեսչության վարչության կողմից տրանսպորտային միջոցի գանձման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար (բազային տուրքի 150 տոկոսի չափով` 1500 դրամ) և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար (բազային տուրքի 12-պատիկի չափով` 12,000 դրամ) պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է համապատասխան հաշվեհամարներին առանձին-առանձին:

 

5. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԳԱՆՁՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական տուրքը հաշվարկում և գանձում են օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք, որոնց վրա և դրված է պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին համապատասխան բյուջե գանձելու պատասխանատվությունը: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի վրա նշված պետական տուրքի տեսակի և պետական տուրքի գումարների փոխանցման բանկային հաշվեհամարների ճշտության (որոնք հաստատում են գանձման ճշտությունը) համար պատասխանատվություն են կրում համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք: Պետական տուրք վճարողին, նրա պահանջով, պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղեկացնում են պետական տուրքի համապատասխան տեսակի և բանկային հաշվեհամարի (հավելված 1) մասին:

Հետևաբար, պետական տուրք գանձող մարմինները պետական տուրքը փոխանցելու մասին վճարման հանձնարարագրերի, պետական տուրքը վճարելու մասին բանկի անդորրագրերի բնօրինակները կցում են պետական տուրք գանձող մարմնի գործերում մնացող համապատասխան նյութերի այն օրինակներին, որոնք հաստատում են գործարքը, իսկ պատճենը մնում է տուրք վճարողի մոտ` կատարված վճարումը հետագայում հիմնավորելու նպատակով:

 

6. ԳԱՆՁՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական տուրք գանձող մարմինները (պաշտոնատար անձինք) պետական տուրքի գանձման օբյեկտը հանդիսացող գործողությունների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացված պետական տուրքի կանխիկ գումարները բյուջե են փոխանցում համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման հաջորդ երեք օրվա ընթացքում, իսկ եթե վերջին` երրորդ օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

 

Օրինակ 6.

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործող բուսասանիտարական պետական ծառայության պաշտոնատար անձը օրենքի 20 հոդվածի 12 կետով սահմանված «արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների կարանտինային թույլտվություն տալու համար» 1998 թվականի փետրվարի 1-ին գանձել է պետական տուրք բազային տուրքի 12-պատիկի չափով (12,000 դրամ), ապա այդ գումարը նա պետք է բյուջե փոխանցի ոչ ուշ, քան 1998 թվականի փետրվարի 4-ը:

 

7. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մեկ տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև օրենքի 35 հոդվածի համաձայն հաշվարկված տույժերը բյուջե են վճարում հարկային տեսչության կողմից (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման առաջին կետով պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի նկատմամբ վերահսկողությունը դրված է հարկային տեսչության վրա) համապատասխան ակտ ներկայացվելուց հետո:

Հաշվարկված տույժերի վրա տույժ չի հաշվարկվում: Պաշտոնատար անձանց (վճարողների) կողմից վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով բյուջե փոխանցումը ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար սահմանված չափով և կարգով տույժ վճարում են բանկերը:

Բյուջե մուտք եղած տույժերը հաշվարկվում են (մուտքագրվում են) բյուջեի եկամուտների դասակարգման նույն հատվածին, պարագրաֆին և սիմվոլին, որին հաշվանցվել են տուրքի հիմնական վճարումները:

Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

 

8. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վճարած պետական տուրքի գումարը ետ ստանալու նպատակով պետական տուրք վճարողի պահանջով պետական տուրք գանձող մարմինները տալիս են տեղեկանք` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորումով, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող (տուրք գանձող մարմնի գործերին կցված) փաստաթղթի բնօրինակը: Պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ստանալու համար տրված դիմումը մնում է պետական տուրք գանձող մարմնի համապատասխան գործերում:

 

Օրինակ 7.

Հայաստանի Հանրապետությունից արտասահման մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքը, արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում (մինչև մեկնելու թույլտվություն ստանալը) ենթակա է վերադարձման:

Վճարած պետական տուրքի գումարը ետ ստանալու նպատակով պետական տուրք վճարողի պահանջով պետական տուրք գանձող մարմինները տալիս են տեղեկանք` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորումով, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող (տուրք գանձող մարմնի գործերին կցված) փաստաթղթերի բնօրինակը, քանի որ գործողություն չի կատարվել: Պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ստանալու համար տրված դիմումը մնում է պետական տուրք գանձող մարմնի համապատասխան գործերում:

 

9. ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքը գանձվում է պետական բյուջե` մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Դա մասնավորապես վերաբերում է պետական տուրքի վճարման ժամկետային արտոնություն ունեցողներին, գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության հետ կապված` արտոնագիրը գործողության մեջ պահելու համար յուրաքանչյուր տարվա համար վճարվելիք պետական տուրքի գումարներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց (տուրք վճարողների) կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կերպով կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված (չվճարված) պետական տուրքի գումարներին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԸ

(խմբ. 27.07.98 թիվ 238 հրաման)

 

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների,

գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող

վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև

դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ

      (կրկնօրինակներ) տալու համար                           900005016010

 

Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ

տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական

արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու

      վերաբերյալ տրվող դիմումների համար                     900005016028

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

ստանալու և Հայաստանի Հանրապետության

      քաղաքացիությունը փոխելու համար                        900005016051

 

Հյուպատոսական ծառայություններ կամ

      գործողություններ իրականացնելու համար                  900005016069

 

Ձեռնարկությունների, անհատական (ընտանեկան)

ձեռնարկությունների, դրանց առանձնացված

ստորաբաժանումների սկզբնական և ընթացիկ

      պետական գրանցման համար                                900005016077

 

Բանկերը (բանկերի գործառնական գրասենյակը

(կետը), օտարերկրյա բանկերը, ինվեստիցիոն

հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները,

կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես նաև

դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները

      գրանցելու համար                                       900005016085

 

Մամուլի և զանգվածային լրատվության մյուս

      միջոցների պետական գրանցման համար                      900005016093

 

Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական

կազմակերպությունների, արհեստակցական

միությունների և այլ կազմակերպությունների

      պետական գրանցման համար                                900005016101

 

Արժեթղթերի, արժեթղթերի թողարկման ազդագրի պետական

      գրանցման համար                                        900005016119

 

Ավտոմեքենայի պետական համարանիշ տալու և կորցրածը

      վերականգնելու համար                                   900005016127

 

Ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր

(գրանցման վկայական) և կորցրած տեխնիկական անձնագրի

      (գրանցման վկայականի) կրկնօրինակ տալու համար           900005016135

 

Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական

      զննության համար                                       900005016143

 

Տրանսպորտային միջոցները, գրանցելու, վերագրանցելու,

հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման

տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն

      կատարելու համար                                       900005016150

 

Դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական

նշանակության առարկաների, բժշկական գործիքների,

      սարքերի և  տեխնիկայի պետական գրանցման համար           900005016168

 

      Անշարժ գույքի պետական գրանցման համար                  900005016176

 

      Պետական այլ գրանցման համար                            900005016184

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր

      արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար            900005016192

 

Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական

նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների,

ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային

անվանումների (արդյունաբերական սեփականության

օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների

      տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապ          900005016200

 

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն

ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ

      գործողությունների համար                               900005016218

Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական

գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ

      տալու համար                                           900005016226

 

Լիցենզավորման ենթակա բանկային գործունեություն

      իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար        900005016234

 

Լիցենզավորման ենթակա ապահովագրական գործունեություն

      իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար        900005016242

 

Լիցենզավորման ենթակա խաղատների գործունեություն

      իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար        900005016259

 

Լիցենզավորման ենթակա շահումներով խաղերը և

վիճակախաղերը կազմակերպելու գործունեություն

      իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար        900005016267

 

Լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային

գործունեություն իրականացնելու նպատակով

      լիցենզիաներ տալու համար                               900005016275

 

Լիցենզավորման ենթակա գյուղատնտեսական

գործունեություն իրականացնելու նպատակով

      լիցենզիաներ տալու համար                               900005016283

 

Ֆիզիկական անձանցից (բացի 22-28 կետերում

նշված դեպքերի) լիցենզավորման ենթակա գործունեություն

      իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար        900005016291

 

Իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (բացի 22-28

կետերում նշված դեպքերի) լիցենզավորման ենթակա

գործունեություն իրականացնելու նպատակով

      լիցենզիաներ տալու համար                               900005016309

 

Վարորդական իրավունքի վկայական և կորցրած

      վկայականի կրկնօրինակը տալու համար                     900005016317

 

Պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների

(գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի

(վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր

քննությունը ընդունելու համար (բացառությամբ

բժշկական - դեղագործական գործունեության

      լիցենզավորման համար քննություններ                     900005016325

 

Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների և

անտառանյութի փոխադրման փաստաթղթեր տալու և

օբյեկտների փորձաքննության հետ կապված համապատասխան

ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու

      համար                                                 900005016333

 

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի

միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների)

      ելքի համար                                            900005016341

 

«Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն»,

«հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները

ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն

      տալու համար                                           900005016358

 

      Այլ ծառայությունների կամ գործողությունների համար      900005016366

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800117

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
18.03.1998
N 74
Հրաման