Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0072.210408

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանի թաղային համայնքներում սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին կայացած` Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված նամակների ուսումնասիրության արդյունքում վեր հանված խնդիրներն ընդհանրացնելու և դրանց համապատասխան լուծում տալու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով.

1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի ռեֆերենտ

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ):

2. Աշխատանքային խմբին`

1) մինչև 2008 թվականի հունիսի 10-ը ամփոփել նշված այցելությունների ժամանակ արծարծված խնդիրներն ու առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը.

2) ներկայացնել առաջարկություններ ժամանակացույցով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

3) ըստ անհրաժեշտության` խմբի աշխատանքներում ներգրավել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների:

 

21 ապրիլի 2008 թվականի

ՆԿ-72-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.04.2008
N ՆԿ-72-Ա
Կարգադրություն