310.0026.220498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
17 ապրիլի 1998 թ. թիվ 01/26
i
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 37 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ» ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Հաստատել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 3-րդ կետով նախատեսված «ամփոփ հաշվարկի» ձևը և լրացման կարգը:
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
17.04.98 թ. թիվ 01/26 հրամանով
Հարկային գործակալի կողմից ֆիզիկական .______________________________.
անձանց վճարված եկամուտների և պահված | Փաստաթղթի հերթական համարը |
եկամտահարկի ամփոփ հաշվարկ | թիվ |
| (լրացվում է հարկային մարմնի |
| կողմից) |
.______________________________.
Հարկային գործակալի տվյալները
.___________________________________________________________________________.
| Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) /1/| | | | | | | | |
|__________________________________________|________________________________|
| Իրավաբանական անձի, իրավաբանական անձի /2/ | |
| կարգավիճակ չունեցող ձեռնարկության | |
| անվանումը | |
|__________________________________________|________________________________|
| Անհատ ձեռներեցի անուն, ազգանունը /3/ | |
|__________________________________________|________________________________|
| Հասցեն /4/ | |
|__________________________________________|________________________________|
| Հեռախոս /5/ | |
.___________________________________________________________________________.
._-------------------------------------------------------------------------_.
|._______________________________________________________________________. |
||/6/ Հաշվետու ժամանակաշրջանը. 199 _____ թ. (I եռ./կիսամյակ/9 ամիս/տարի)| |
|| | |
|._______________________________________________________________________. |
| Հարկվող եկամտի (հազ. դրամ) |
| գումարը Հաշվարկված հարկի |
| գումարը |
| |
| I. Աշխատավարձ և նրան .__________________. ._________________. |
| հավասարեցված վճարումներ | /7/ | | /8/ | |
| .__________________. ._________________. |
| |
| II. Հարկային գործակալի ._________________. .________________. |
| կողմից հարկվող այլ | /9/ | | /10/ | |
| եկամուտներ ._________________. .________________. |
| |
| III. Հարկային գործակալի .________________. ._______________. |
| կողմից հարկվող եկամուտներ, | /11/ | | /12/ | |
| որոնք չեն ընդգրկվել I և II .________________. ._______________. |
| խմբերում |
| |
| - որից օտարերկրյա .________________. .______________. |
| քաղաքացիներին | /13/ | | /14/ | |
| .________________. .______________. |
| |
.---------------------------------------------------------------------------. ._-------------------------------------------------------------------------_.
| .______________________________________________________________________. |
| |/15/ Հաշվետու եռամսյակը. _________________________ 199 _____ թ. | |
| .______________________________________________________________________. |
| |
| /16/ Հաշվետու եռամսյակում հարկային գործակալի .______________. |
| կողմից վճարված հարկվող եկամտի գումարը | /16/ | |
| .______________. |
| Հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից |
| վճարված հարկվող եկամտի դիմաց |
| /17/ հաշվարկված եկամտահարկի գումարը .____________. |
| | /17/ | |
| .____________. |
| /18/ բյուջե վճարված եկամտահարկի գումարը .____________. |
| | /18/ | |
| .____________. |
| Հաշվետու եռամսյակի համար .___________________. |
| /19/ ապառք, եթե /17/ > /18/ | /19/ | |
| |___________________| |
| /20/ գերավճար, եթե /17/ < 8/="" |="" 0/="" |="">
| .___________________. |
.___________________________________________________________________________.
Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ.Տ. տնօրեն (անհատ ձեռներեց) _________________
հաշվապահ _________________ 199 ___ թ. __________
Հաստատված է`
ՀՀ Հարկային տեսչության
1998 թ. «04» 17 թիվ հրամանով
Կ Ա Ր Գ
հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված
եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկի լրացման
Ի կատարումն «Եկամտահարկի մասին» 30.12.97թ. ՀՀ օրենքի 37 հոդվածի 3-րդ կետի ՀՀ հարկային տեսչությունը հաստատում է «Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկի» ձևը (կցվում է) և լրացման կարգը.
1. «Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկը» (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է բոլոր հարկային գործակալների կողմից: Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձ է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցը, որի վրա օրենքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը:
2. Հաշվարկի ձևում լրացվում են բոլոր նախատեսված ցուցանիշները: Որևէ տողի չլրացնելու դեպքում տվյալ տողի վանդակում նշվում է «X»:
3. Հաշվարկի հանձնման օրը համարվում է այն օրը, որում փաստացի այն հանձնվում է հարկային մարմնին, իսկ փոստով ուղարկման դեպքում` ուղարկման օրը (նշված նամակի ծրարի վրա):
4. 1-ին եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, տարվա հաշվարկը ներկայացվում է եռամսյակը մեկ հաջորդ եռամսյակի երկրորդ ամսի 1-ից ոչ ուշ:
5. Հաշվարկը ներկայացվում է հարկային գործակալի գրանցման վայրի հարկային մարմնին:
6. «Ամփոփ հաշվարկի» վերևի աջ վանդակը «փաստաթղթի հերթական համարը» լրացվում է տարածքային հարկային մարմնի կողմից:
/1/ նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը կազմված ութանիշ թվից.
/2/ լրացվում է իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը.
/3/ նշվում է անհատ ձեռներեցի անուն, ազգանունը.
/4/ «հարկային գործակալ տվյալներ» բաժնի 4 տողում լրացվում են համապատասխանաբար հարկային գործակալի հասցեն.
/5/ հեռախոսի համարը.
/6/ նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է եկամտահարկի հաշվարկը: Ընդ որում, լրացվում է տարեթիվը և ընդգծվում է համապատասխան ժամանակաշրջանը (1 - եռամսյա. կիսամյակ): Հաշվարկի 2-րդ մասի ցուցանիշները հաշվարկվում են աճողական ձևով հարկային տարվա սկզբից հազ. դրամներով.
/7/ նշվում է հարկային գործակալի կողմից աշխատանքի վարձատրման և դրան հավասարեցված վճարումների գծով հարկվող եկամտի գումարը: Աշխատանքի վարձատրման և դրան հավասարեցված վճարումների տակ հասկացվում են` հաստիքային (հիմնական) աշխատողներին և համատեղողներին, նույն թվում օտարերկրյա ֆիզիկական անձանց վճարված եկամուտները: Հարկման նպատակով աշխատանքի վարձատրման և դրանց հավասարեցված վճարումներ են համարվում, մասնավորապես, ամսական աշխատավարձի գումարները, ինչպես նաև պարգևավճարները և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների հետ կապված ցանկացած այլ վարձատրություններն ու վճարումները, այդ թվում` համատեղության կարգով աշխատանքների վարձատրումները, ծառայության և ուսման հետ կապված աշխատանքի և պարտականությունների կատարումը, նյութական օգնության, իրային պարգևների տեսքով ստացված և համանման մյուս այն եկամուտները, որ հարկային գործակալները սեփական միջոցների հաշվին վճարում են իրենց աշխատողներին` նրանց նյութական և սոցիալական բարեկեցության համար.
/8/ նշվում է աշխատավարձի և նրան հավասարեցված վճարումների տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարից հաշվարկված հարկի գումարը.
/9/ նշվում է հարկային գործակալի կողմից հարկվող այլ եկամուտներից, մասնավորապես.
- գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի),
- նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները,
- մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակների) տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարը.
/10/ նշվում է հարկային գործակալի կողմից հարկվող այլ եկամուտների տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարից հաշվարկված հարկի գումարը.
/11/ նշվում է հարկային գործակալի կողմից հարկվող եկամուտներ, որոնք չեն ընդգրկվել 1 և 2 խմբերում ստացված եկամուտների տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարը.
/12/ նշվում է հաշվարկված հարկի գումարը.
/13/ նշվում է «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» վճարված հետևյալ եկամուտներից, մասնավորապես.
- շահաբաժիններ, տոկոսներ,
- ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ,
- ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ,
- գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխարման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված) հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ եկամուտների տեսքով ստացված հարկվող եկամտի գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ վճարված եկամուտները աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են, ինչպես նաև վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են և հարկային գործակալի հետ կնքվել է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման վկայականի համարը, անձնագրի տվյալները և ՀՀ-ում բնակության հասցեն.
/14/ նշվում է հաշվարկված եկամտի գումարը.
/15/ լրացվում է հաշվետու եռամսյակը, ոչ աճողական կարգով.
/16/ նշվում է հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից վճարված հարկվող եկամտի գումարը.
/17/ նշվում է հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից վճարված հարկվող եկամտի դիմաց հաշվարկված եկամտահարկի գումարը.
/18/ նշվում է հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից բյուջե վճարված եկամտահարկի գումարը.
/19/ նշվում է հաշվետու եռամսյակի ապառքը, եթե /17/ > /18/.
/20/ նշվում է հաշվետու եռամսյակի գերավճարը, եթե /17/ <>
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22» 04 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800114