Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՊԱՐ ...

09.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.1998  -ից մինչեւ   09.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 21.11.02 թիվ 17-ԱՄ հրաման)

i

108.0083.170498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

3 ապրիլի 1998 թ. թիվ 83-ԳՄ

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 16-ի թիվ 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 13 կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման կարգ»-ը (կցվում է):

2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«03» ԱՊՐԻԼԻ 1998 Թ.

ԹԻՎ 83-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

ԿԱՐԳ

 

1. Սույն կարգը մշակված է համաձայն ՀՀ կառավարության 16.01.98 թ. թիվ 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 13-րդ կետի և կառավարության 02.12.97 թ. թիվ 551 որոշման:

2. Սույն կարգը սահմանում է էլեկտրահամակարգի էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող և բաշխող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետև` էլեկտրաէներգիայի մատակարար) և բաժանորդների էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրաէներգիայի հաշվիչներ, գումարիչներ և դրանց կապի գծեր) կապարակնքման ընթացակարգը` դրանց տեղադրման, փոխարինման և նորոգման դեպքերում:

3. Էլեկտրաէներգիայի մատակարարների և բաժանորդների էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշվիչների նորոգումը, կարգաբերումը և կապարակնքումը կատարում են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունից լիցենզիա ստացած լաբորատորիաները:

4. Սահմանվում է, որ`

4.1. Էլեկտրաէներգիայի մատակարարների սահմանազատման կետերում տեղակայված առևտրային էլեկտրահաշիվչների նորոգումը, կարգաբերումը և կապարակնքումը կատարում են էլեկտրաէներգիա արտադրող կամ հաղորդող սուբյեկտների լաբորատորիաները կամ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից նշանակված մեկ այլ անկախ փորձաքննական լաբորատորիա,

4.2. Էլեկտրաէներգիայի մատակարարների և բաժանորդների սահմանազատման կետերում տեղադրված առևտրային էլեկտրահաշվիչների նորոգումը, կարգաբերումը և կապարակնքումը կատարում են էլեկտրաէներգիա բաշխող սուբյեկտների լաբորատորիաները կամ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից նշանակված մեկ այլ անկախ փորձաքննական լաբորատորիա:

5. Էլեկտրաէներգիայի էլեկտրահաշվիչների աշխատանքի ճշգրտության մասին ծագող վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

6. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերը տեղադրվում և փոխարինվում են սահմանված կարգով հաստատված «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ի համաձայն:

7. Էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշիվչների կապարակնքումը իրականացվում է`

7.1. Էլեկտրահաշվիչների հիմքի (գործարանային) կափարիչը` Հայպետստանդարտի և նորոգող և կարգաբերող լաբորատորիայի կողմից,

7.2. Էլեկտրաէներգիայի մատակարարների սահմանազատման կետերի էլեկտրահաշվիչների սեղմակաշարի կափարիչը` պայմանագրային կողմերի էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձանց և Էներգապետհսկողության կողմից,

7.3. էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի սահմանազատման կետերի էլեկտրահաշվիչների սեղմակաշարի կափարիչը` մատակարարի էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձի և բաժանորդի կողմից:

8. Էլեկտրահաշվիչի սեղմակաշարի կափարիչի կապարակնքման հնարավորություն չունեցող բաժանորդները, այդ թվում նաև բնակչությունը, կարող են կապարակնքումը փոխարինել էլեկտրահաշվիչի աշխատանքին չխոչնդոտող այլ համարժեք միջոցներով:

Բաժանորդի կողմից էլեկտրահաշվիչի կապարակնքման ձևը ամրագրվում է բաժանորդի քարտում կամ առանձին ակտով:

Էլեկտրաէներգիայի մատակարարը պատասխանատվություն է կրում բաժանորդի կապարակնիքի կամ դրան փոխարինող միջոցի խախտման համար:

9. Էլեկտրաէներգիայի տեխնիկական հաշվառքի էլեկտրահաշվիչների կապարակնքումը իրականացվում է`

9.1. Էլեկտրահաշվիչների հիմքի (գործարանային) կափարիչը` Հայպետստանդարտի և լաբորատորիայի կողմից,

9.2. Էլեկտրահաշվիչների սեղմակաշարի կափարիչը` էլեկտրաէներգիայի մատակարարների էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձանց և Էներգապետհսկողության կողմից:

10. Էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշվիչները պարտադիր կարգով պետք է համապատասխանեն Հայպետստանդարտի կողմից սահմանված նորմերին:

11. Էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշվիչները կարգաբերող անձը էլեկտրահաշվիչի ներսի մասում տեղադրում է իր դրոշմը` նշելով կարգաբերման ամսաթիվը:

12. Էլեկտրաէներգիայի մատակարարների էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, գումարիչներ և դրանց կապի գծեր) կապարակնքումը կատարվում է պայմանագրային կողմերի և Էներգապետհսկողության կողմից:

13. Էլեկտրաէներգիայի մատակարարների և բաժանորդների սահմանազատման կետերի առևտրային հաշվառքի սարքերի (բացի էլեկտրահաշվիչները) կապարակնքումը կատարվում է էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձի և բաժանորդի կողմից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «17»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 109800110

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
03.04.1998
N 83-ԳՄ
Հրաման