ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«18» մարտի 1998 թ.
«ՕՇԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» պետական ձեռնարկության շահութահարկի հարկվող օբյեկտը նվազեցնել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններից և կազմակերպություններից 1996 թվականին ստացված բարեգործական հատկացումների չափով` միաժամանակ ազատելով նրան նաև այդ բարեգործական հատկացումներից հաշվարկված շահութահարկը սահմանված ժամկետներում պետական բյուջե չվճարելու համար տույժերից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 14 ապրիլի 1998 թ. ՀՕ-206
|