Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2008 թվականի N 19

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-ից 141-րդ հոդվածներով: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնել դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին: Լիազոր մարմինը քաղաքացու նշված իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կազմում և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի առկայությունն ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքելուց հետո:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված` «անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը» ասելով պետք է հասկանալ ՀՀ քաղաքացու անձնագրի 32-րդ կամ դրան հաջորդող «Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է» բառերը պարունակող էջը: Անձնագրին փոխարինող փաստաթղթի` 9-րդ ձևի վրա դրոշմակնիքը դրվում է նկարը պարունակող էջի, իսկ ժամկետային զինծառայողների դեպքում` զինվորական գրքույկի վերջին էջի վրա:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.02.2008
N 19
Պաշտոնական պարզաբանում