Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1-ՐԴ ԵՎ 78-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1-ՐԴ ԵՎ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունվարի 2008 թվականի N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1-ՐԴ ԵՎ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 22.1-րդ և 78-րդ հոդվածների դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 22.1-րդ հոդվածը քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուների համար նախատեսում է սահմանափակումներ, որոնց հաշվառմամբ այս թեկնածուների կողմից պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքներն ու պարտականությունները, ընդ որում, պետական ծառայության մեջ գտնվող կամ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող թեկնածուների համար ընտրությունների ընթացքում նախատեսում է նաև աշխատանքային պարտականությունների կատարումից ազատում:

3. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով ստեղծված այլ ծառայությունները, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրներն ու գործառույթներն իրականացվում են մասնագիտական գործունեություն հանդիսացող համայնքային ծառայության միջոցով:

4. «Քաղաքացիական ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն քաղաքական և հայեցողական պաշտոնները պետական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոնների ցանկերում ընդգրկված չեն:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 22.1-րդ և 78-րդ հոդվածների միջև հակասություն առկա չէ և այդ հոդվածների պահանջները պետք է ընկալել դրանցում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
07.01.2008
N 1
Պաշտոնական պարզաբանում